140 հարց Թումանյանին - 7 Октября 2009 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:47
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 7 » 140 հարց Թումանյանին
10:09
140 հարց Թումանյանին
nullԿրթության ոլորտի մասնագետ Սերգեյ Մաճկալյանը իր չորրորդ գիրքը նվիրել է մեծն Թումանյանի 140-ամյակին: «Թումանյանի հետ, Թումանյանով կամ 140 հարց ու պատասխան» գրքի նախաբանում հեղինակը գրում է. «Թումանյանը ինձ համար շատ հոգեհարազատ է ոչ միայն որպես գրող, երկնող, այլ որպես մարդ.. լավ թամադա է եղել եւ մեծ հաշտարար: Նա 1906թվականին հարեւան երկու ժողովուրդներին հաշտեցնելու նպատակով այցելել է իմ ծննդավայր, այն ժամանակ` Բարանա, նույնիսկ մասնակցել է մի հարսանիքի, եղել այդ հարսանիքի թամադան»: Գիրքը մի երեւակայական զրույց է Թումանյանի հետ ` Երեւանի Թումանյան փողոցով քայլելիս: 140 հարցերին ի պատասխան ներկայացվում են Թումանյանի ստեղծագործություններ, նրա խոհերն ու աշխարհընկալումը, բանաստեղծի տեսակետները ամենատարբեր հարցերի վերաբերյալ : Սերգեյ Մաճկալյանի վկայությամբ` ինքը Երեւանի մշակութային երկու հաստատություններից առաջարկ էր ստացել գրքի շնորհանդեսը անցկացնել այնտեղ, սակայն նախընտրեց ծննդավայր Նոյեմբերյանը: Հոկտեմբերի 6-ին սահմանամերձ քաղաքի «Լուսածիր» ՀԿ դահլիճում այս առթիվ հավաքվել էին քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ` ուսուցիչներ, բանաստեղծներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Կայացավ աշխույժ քննարկում: Միջացառման երկրորդ մասն անցավ աշնանային մրգերով լի սեղանների շուրջ, եւ արդեն առարկայական էր հնչում Թումանյանի հանրահայտ «Թասդ բեր»-ը:


Ոսկան Սարգսյան


Категория: Լուրեր | Просмотров: 784 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис