Приветствую Вас Հյուր!
Չորեքշաբթի, 2024.Ապրիլ.17, 00:38
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 26 » ՏԱՍԸ ԱՄԻՍ՝ ԿՈՏՐՎԱԾ ՈՒՍՈՎ
11:58
ՏԱՍԸ ԱՄԻՍ՝ ԿՈՏՐՎԱԾ ՈՒՍՈՎ
Ջուջեւանցի Անանյանների ընտանիքը բազում խնդիրներ ունի, որոնց նկատմամբ պատկան կառույցները անտարբեր են 

Արդեն 10 ամիս է՝ ջուջեւանցի Յուրիկ Անանյանի կյանքը դժոխք է դարձել: Քայլելիս աշխատում է աջ ձեռքն անշարժ պահել. ձեռքի ցնցումից ինքն է ցավից ցնցվում: 

«2008 թվականի սեպտեմբերի 24-ին անտառը վայրի տանձի էի գնում, էշը խրտնեց՝ վրայից ընկա»,- չարաբաստիկ դեպքը հիշում է 54-ամյա Յուրիկը: Նոյեմբերյանի հիվանդանոցում ռենտգեն նկարահանումով վնասվածքն ախտորոշվել է՝ աջ անրակի ակրոմիալ ծայրի հոդախախտում: Նոյեմբերյանցի վիրաբույժն ասել է, որ հոդախախտումը վերացնելու համար պետք է Երեւանում վիրահատություն կատարել: Յուրիկը դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ 350 հազար դրամ են պահանջել: Հարկադրված դիմել է Նոյեմբերյանի գյուղերից մեկի սնխչուն (ձեռքերի ու ոտքերի կոտրվածքները բուժող ինքուս հեքիմ- Ո. Ս.), սակայն վերջինս, տեսնելով կոտրվածքի բարդությունը, հրաժարվել է օգնել: 
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն էլ, մտահոգ լինելով Յուրիկի առողջական վիճակով, դիմել է «Երեւան» առողջապահական կենտրոնում աշխատող ծանոթ բժշկին: Թեեւ վերջինս խոստացել է 20% զեղչ կատարել, սակայն ասել է, որ վիրահատության արժեքը 300-400 հազար դրամ է: Յուրիկի կինը՝ Ազգանուշը, ամուսնուն բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: 2008 թվականի դեկտեմբերի 12-ին ստացվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. Գրիգորյանի պատասխանը՝ Յուրիկն ընդգրկված չէ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացող սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերի ցանկում, ուստի կարող է բուժվել միայն վճարովի հիմունքներով: null

12 տարի շարունակ Յուրիկն ընդգրկված էր նման խմբում: 1990 թվականին թունավորումից պայթել է նրա ստամոքսը: Նոյեմբերյանի հիվանդանոցում դժվարին վիրահատությունը փրկել է նրա կյանքը, սակայն դարձել է երկրորդ խմբի հաշմանդամ: Հետո նրա հաշմանդամության խումբը դարձրել են երրորդ, իսկ 2002 թվականից՝ առողջ ճանաչել: Բժշկական հանձնաժողովի կողմից առողջ ճանաչված Յուրիկը տառապում է ստամոքսի հիվանդությունից, լյարդը մեծացել է, երիկամի վրա բուշտ (կիստա) ունի: 

«Հաճախ վատ վիճակի մեջ է ընկնում, բխկում է, եթե արաղ չխմի՝ կմեռնի»,- որդու մասին ասում է 79-ամյա Յասաման Անանյանը: Մինչ հայրենի առողջապահությունը մերժում է անվճար բուժօգնություն ցուցաբերել, Յուրիկի կինը հարկադրված «սանիտար» է դարձել եւ մեկ բան է անում՝ պարբերաբար փոխում է ամուսնու ուսի վիրակապը: 

5 անձից բաղկացած Անանյանների ընտանիքը սոցիալապես անապահով չի համարվում, ընտանեկան նպաստ չի ստանում, որովհետեւ մեկ հեկտար հող ունի, մեկ կով եւ երինջ: Հողը չեն կարողանում մշակել, որպես խոտհարք են օգտագործում: Այս տարվա ապրիլին ստիպված եղան անասունների կեսը վաճառել, որպեսզի հոգան Յուրիկի թոռան՝ Անանի վիրահատության եւ բուժման ծախսերը: Ծննդյան ժամանակ ծագած բարդություններից Անանը երեք տեղ՝ սեռական օրգանի, աճուկների եւ պորտի մոտ ճողվածքներ է ստացել: Աջ եւ ձախ աճուկների ճողվածքը վիրահատելու համար «Արաբկիր» բժշկական կենտրոնում 60 հազար դրամ են վճարել, հարկադրված մեկ ամիս մայրաքաղաքում մնացել, մեծ գումար ծախսել: Յուրիկի հարսը՝ երկու երեխաների մայր Ալվարդը պատմում է, որ Երեւանից Նոյեմբերյան ժամանած բժիշկները կանանց առողջության պահպանման ծրագրով հետազոտել են նաեւ Անանին, նրան անվճար վիրահատության ուղեգիր են տվել: Սակայն «Արաբկիր» կենտրոնում այդ ուղեգիրը չեղյալ են համարել՝ ասելով, որ այն համապատասխան կնիքով չի կնքված: Երեխայի բուժելուն աջակցելու համար ընտանիքը դիմել է Տավուշի մարզպետին, սակայն ստացել է 10 հազար դրամ օգնություն: Հիմա մեկ տարեկան յոթ ամսական տղան սեռական օրգանի ճողվածքի պատճառով չի կարողանում նորմալ միզել. Անանը միայն շալվարը թրջելուց հետո է զգում, թե ինչ է կատարվել: Վատթար է նաեւ Յուրիկի կնոջ եւ մոր առողջական դրությունը: 1992 թվականի մարտի 22-ին ադրբեջանական «Գրադ» կայանքի արձակած արկն ընկել է Անանյանների տան առջեւ: Պատշգամբի բոլոր ապակիները փշրվել են, նկուղի եւ պատշգամբի պատերը վնասվել: Հիմա էլ պատերին տեսանելի են արկի հետքերը: Բեկորներից մեկը Ազգանուշի մարմնի մեջ է՝ ձախ հոնքից վերեւ: Այն ժամանակ բժիշկները բեկորը չեն հանել՝ մտավախություն ունենալով, որ հանելիս կարող են մեծ բարդություններ ծագել: Ավելի քան 17 տարի գլխի մեջ գտնվող բեկորից կնոջ տեսողությունը թուլացել է, նա վատ է լսում, հիշողության կորուստ է ունենում: 79-ամյա Յասաման տատն էլ արյան մեջ շաքարի պակասից է տառապում: Երկրորդ խմբի հաշմանդամի ստացած թոշակը չի բավարարում դեղ գնելուն: «Ադուրեկրինը հեղուկ է, այն քթով եմ շնչում: Գինը 25 հազար դրամ է, սակայն 15 օր է բավարարում»,- ասում է Յասաման տատը: 

Դեղ չեն կարողանում գնել, հարկադրված Յասաման տատին սրսկումով ցավազրկում են: Չնայած իր ցավերին, տարեց կինը ըմբռնում է տան իրավիճակը: «Ես ծեր եմ, իմ ցավը հաշվի չեմ առնում»,- ասում է նա: 

Առողջական խնդիրներ ունեն նաեւ Յուրիկի որդին եւ հարսը: 28-ամյա Եղիշեն սրտի ծակոցներ ունի, ծանր շնչառություն, չի կարողանում ֆիզիկական աշխատանքով երկար զբաղվել: Հարսն էլ՝ 24-ամյա Ալվարդը, կանացի հիվանդություններով է տառապում: Անանյանները բուժման եւ դեղի փող կունենային, եթե պետությունից ստանային աֆրիկյան ժանտախտից անկված խոզերի դիմաց տրվող գումարները: Այս խնդրով 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ընտանիքը դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Նոյեմբերի 13-ին ստացվել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի պատասխանը, ուր ասվում է. «Խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից անկված, Ձեզ պատկանող տարբեր սեռահասակային խմբերի 25 գլուխ (894 կգ կենդանի քաշով) խմբաքանակը ներառված է Ջուջեւանի համայնքային հանձնաժողովի կողմից կազմված ամփոփագրերում, որոնք ուղարկվել են ՀՀ գյուղնախարարություն՝ քննարկելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար»: Իրականում Անանյանների անկված խոզերի քանակն ավելի մեծ է. 15 խոճկորների կորուստն ընտանիքը չի ներկայացրել: Չնայած մարզային հանձնաժողովի կողմից լրացուցիչ ստուգվել է նրանց խոզերի անկումը, քանդվել-ստուգվել են դրանց թաղման փոսերը, սակայն գումարն այդպես էլ չի հատկացվել: Յուրիկն ասում է՝ պետությունը գոնե խորհրդային բանկերում մեր ընտանիքի 25 հազար ռուբլի ավանդը փոխհատուցեր: 

Քնած ժամանակ, երբ Յուրիկն անկողնում շարժվում է, տեղաշարժվում է նաեւ կոտրված ոսկորը: «Կարծես ուսս սղոցելիս լինեն»,- հառաչում է նա: 

Որպեսզի գիշերները հառաչանքներով չանհանգստացնի տնեցիներին, նա գիշերում է տան նկուղում: 
 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Категория: Սոցիալական | Просмотров: 1697 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис