Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 19:39
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 26 » ԱՆՏԱՌՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՄՇՈՒՇՈՏ
16:09
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՄՇՈՒՇՈՏ
nullՇվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին մեկնարկեց նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը: Տավուշի մարզում ծրագրում ներառված էր վեց համայնք՝ Կողբ, Բերդավան, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան եւ Կիրանց: Մարզի ավելի մեծ թվով համայնքներ են ունեցել սովխոզային եւ կոլխոզային անտառներ: Փորձնական այդ ծրագրի հաջողության դեպքում այդ համայնքներն էլ անտառների տեր կդառնային: Վերոհիշալ 6 համայնքներում ստեղծվեցին փոխանցվելիք անտառների կառավարման պլաններ, աշխատողներ ընդունվեցին, կատարվեց ծառատունկ: Ջուջեւան համայնքում, օրինակ, ստեղծվեց «Ջուջեւանի անտառտնտեսություն» ՍՊԸ-ն, 4 մարդ աշխատանքի ընդունվեց: Մեկ հեկտար տարածքում տնկվեցին 500-ական ընկուզենի եւ կովկասյան տանձենի, սակայն ծրագրի ժամկետի սղության պատճառով տնկարկի ցանկապատում չարվեց:

Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանի խոսքերով՝ նորաստեղծ ընկերությանը պետք է հանձնվեր 300 հա անտառ, սակայն Նոյեմբերյանի անտառտնտեսության հաշվեկշռից անտառի փոխանցումը չկատարվեց: Նորաստեղծ մյուս 5 անտառտնտեսություններն էլ փաստացի անտառ «չստացան». հարցը շարունակում էր քննարկվել գյուղատնտեսության նախարարությունում, Հայանտառում: Ընդամենը երկու ամիս՝ 2008 դեկտեմբեր-2009 հունվար հատվածում նորաստեղծ հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ ստացան: Երբ շվեդական կողմը դադարեցեց ֆինանսավորումը՝ ծրագիրը մնաց «օդից կախված»: 

Համայնքային անտառտնտեսությունները ստիպված դադարեցրին աշխատանքը: Տավուշի մարզպետարանում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրը, որին մասնակցել են նաեւ այն համայնքների ղեկավարները, ուր իրականացվել էր վերոնշյալ ծրագիրը: Նրանք քննարկմանը մասնակցող բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանին իրենց մտահոգությունն են հայտնել համայնքային անտառտնտեսությունների ճակատագրի առթիվ, նշել, որ տնկված բազմահազար տնկիները՝ առանց խնամքի մնալով, կչորանան: Փոխնախարարը խոստացել է հիմնահարցը հասցնել կառավարություն:

Категория: Բնապահպանական | Просмотров: 1110 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис