Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 10:59
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 28 » Դեպի Արցախ
11:06
Դեպի Արցախ
nullԳանձասար, Նորավանք, Կանաչ ժամ, Սբ. Ղազանչեցոնց, Ջդլդյուզ, Ստեփանակերտ, Շուշի, Թարթառ … այսպիսով` պատմական Արցախ: Օրեր առաջ այս ամենը երազանք էր իմ եւ համադասարանցիներիս համար, բայց մեր սիրելի դասղեկ Անահիտ (Լուսյա)Ղարախանյանի շնորհիվ այն իրականություն դարձավ: Մեր դպրոցական վերջին ամառային արձակուրդը մեկնարկեցինք հեռավոր էկսկուրսիայով: 3 օրը չափազանց քիչ ժամանակահատված էր մեր տեսածը զգալու, հասկանալու եւ ըմբոշխնելու համար: Մեր ոգեւորությունը անսահման էր, քանզի արցախցիները դարեր շարունակ պահպանել են իրենց ինքնությունը` գտնվելով օտարի իշխանության տակ: Ամեն քայլափոխի մեզ զարմացնում ու հիացնում էին մեր պապերի եւ Արարչի ձեռքով սրբագործված հրաշքները` խաչքարեր, վանքեր, մատուռներ, սարեր, ժայռեր, անձավներ, ծերպեր, ծառեր… Մենք այնտեղ տեսանք ամենակարեւորը` արցախցիների անկոտրում կամքը եւ հասկացանք, որ մեր պապերից ժառանգած ՙգանձերը՚ ապահով ձեռքերում են, այդ է վկայում տատիկի եւ պապիկի հայտնի արձանը` իր մեկնաբանությամբ` ՙճիշտ է`մեր գլուխները հողի երեսին են, բայց մեր արմատները շատ խորն են՚: Ձանձրալի չանցավ նաեւ մինչեւ Արցախ ճանապարհը: Այյցելեցինք Խոր Վիրապ, Տաթեւ, Շաքի, Քարահունջ: Վարորդ Ս.Հարությունյանը (մեր դասարանի Աշխենիկի հայրը) ջանք ու եռանդ չխնայեց մեր էքսկուրսիան բովանդակալից ու հետաքրքիր դարձնելու համար: 
Ուզում եմ նաեւ ասել, որ մեր բոլոր դպրոցական արձակուրդները հետաքրքիր են անցել: Ընկեր Ղարախանյանի հետ միասին այցելել ենք ոչ միայն
 Նոյեմբերյանի տարածաշրջանի, այլեւ ՀՀ բոլոր հայտնի եւ հնամենի շինությունները:
Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ իր ազգի պատմությունը, ճանաչել
 իր ազգի ՙգանձերը՚: Ես եւ համադասարանցիներս այս ամենի համար շնորհակալ ենք մեր դասղեկին` ընկ. Ղարախանյանին:

Ամալյա Մամյան 
Նոյեմբերյանի թիվ 1 միջն. դպրոց X-բ դասարան  


Просмотров: 1374 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис