Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 19:49
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 28 » Հանրային շահը պահանջում է
20:35
Հանրային շահը պահանջում է
null
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղում սողանքից փլուզվել է դեպի Բերդ քաղաք եւ Բերդի տարածաշրջան 15 գյուղեր տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Սելավների հետեւանքով վերջերս փլվածքն ավելի է ընդլայնվել: Հիմա Բերդի տարածաշրջան մեկնող եւ այնտեղից վերադարձող մեքենաները ստիպված են հաղթահարել ավելի քան 3 կմ շրջանցիկ, անտառամիջյան ճանապարհ: Այն բարդ ռելիեֆ ունեցող տեղանքով է անցնում եւ վարորդների համար ՙչարչարանքի ուղի՚ է: Շրջանցիկ ճանապարհի մի հատվածը կավի շերտով է պատված, ուստի վերջին անձրեւներից դժվարանցելի է դարձել: Ընդամենը 50 մ փլուզված հատվածը շրջանցելու համար մարդիկ բավական վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում : Մինչդեռ սահմանամերձ տարածաշրջան տանող ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհի փլուզված հատվածը կարելի էր հենց կողքից շրջանցել, եթե սողանքի գոտու  վերեւի մասով գտնվող մասով նոր ուղի գցվեր: Դրա համար հարկ կլիներ վազաշենցի սեփականատիրոջ այգուց մի հատված վերցնել: Այս դեպքում պետական գերակա շահը պահանջում, կարելի է ասել` հրամայում է գյուղացուց վերցնել նրա հողակտորը եւ համապատասխան դրամական փոխհատուցում տալ: Սակայն պարզվում է, որ պետական կամ հանրային գերակա շահը գործում է միայն Երեւանի կենտրոնում, Հյուսիսային պողոտայում: Իսկ սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները կարող են սպասել ու սպասել:

Ոսկան Սարգսյան


Категория: Լուրեր | Просмотров: 1112 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис