Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 00:19
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 7 » Մաքառում`պատերազմից 15 տարի անց
01:59
Մաքառում`պատերազմից 15 տարի անց
Վաղ առավոտյան Սոնիկ Ղուզանյանը բահով մաքրում է միջպետական նշանակության ճանապարհը, այն սրբում գյուղի նախիրի թողած թարմ թրիքից:
null-Ամեն օր մի նախարար կամ դեսպան է անցնում այս ճանապարհով,- ասում է համայնքի ղեկավար Ստեփան Սահակյանը: Բաղանիսով ձգվող 4 կմ ճանապարհն ամեն օր է մաքրվում, շաբաթը մեկ անգամ էլ գյուղի ողջ տարածքում աղբահանություն է կատարվում: Բնակիչները պարկերում հավաքում են կենցաղային աղբը եւ գյուղապետարանի հատկացրած տեխնիկայով այն տեղափոխվում է շենի ծայրին կառուցված աղբահանության հրապարակ: Գյուղապետարանի կողմից սահմանամերձ շենի կենտրոնական փողոցի լուսավորություն է անցկացվել, եւ ամեն երեկո մինչեւ կեսգիշեր այն լուսավորվում է: Կեսգիշերին լույսերը մարում են. համայնքը սուղ բյուջե ունի եւ ստիպված է խնայողություն անել:Բաղանիսի 2009-ի բյուջեն եկամուտների գծով 11 միլիոն 117 հազար դրամ է, որից 7 միլիոն 730 հազար դրամը պետական լրավճարն է: Բաղանիսի հողերից 96 հա-ն գտնվում է սահմանամերձ, վտանգավոր գոտում եւ չի մշակվում: Այդ հողերի չմշակվելու դիմաց պետբյուջեից հատկացվում է 305 հազար դրամ: Սա միթե՞ կարելի է համարել պետության կողմից համարժեք հատկացում: Համայնքի սեփական եկամուտները սուղ են` 1 միլիոն 702 հազար դրամ: Համայնքապետարանը ձգտում է դրանք հնարավորինս հավաքագրել. ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հողի հարկը ամբողջությամբ հավաքագրվել է:

 Ջուրը եւ գազը` բաղանիսցու բաղձանք

Համայնքապետարանի նախաձեռնությամբ, վարձատրովի հասարակական աշխատանքների ծրագրով այս տարի մաքրվել, վերանորոգվել է գյուղի ինքնահոս ջրատարը, ինչը բարելավել է տնամերձ հողամասերի ոռոգումը: Սակայն գյուղի վարելահողղերը պիտի ոռոգվեին ՙԻՖԱԴ՚ կազմակերպության կողմից կառուցվող, սարերից ձգվող Ոսկեպար-Կոթի ջրագծի շնորհիվ: Ջրատարի խողովակաշարի կառուցման համար Բաղանիսի հողերը քանդվել-փորվել են, սակայն շինարարության ավարտը չի երեւում, թեեւ այն 2007-ին պիտի գործարկվեր:
-Գյուղի խմելու ջրի ցանցը կառուցվել է 1962թ.,- տեղեկացնում է անցյալ տարվա հոկտեմբերից Բաղանիսը ղեկավարող Ստեփան Սահակյանը,-համայնքը ջուր է ստանում երկու օրը մեկ, 30-40 րոպե տեւողությամբ:
Գյուղի տարածքում, գետի ափին խմելու ջրի բավարար քանակություն կա, սակայն այն օգտագործելու համար ջրահավաք ավազան է պետք 
կառուցել, պոմպ տեղադրել: Դրա համար համայնքը միջոցներ չունի: Բաղանիսցու աչքը ջուր է կտրել ոչ միայն ջրին, այլեւ գազին սպասելիս:
-Մայր գազատարը գյուղից ընդամենը 300 մ հեռավորությամբ է անցնում: Բաղանիսի եւ հարեւան գյուղերի գազաֆիկացումը կառավարության միջնաժամկետ ծրագրի մեջ է, սակայն դրա իրականացումն անընդհատ հետաձգվում է,-հայտնում է Ստեփան Սահակյանը:


Դպրոցը`գյուղի ապագան

Շուրջ 900 բնակիչ ունեցող Բաղանիսի միջնակարգ դպրոցը 140 աշակերտ ունի: 1974թ. կառուցված դպրոցի շենքը երբեէ չէր նորոգվել: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի շուրջ 36 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կրթօջախի տանիքի ծածկը եւ սանհանգույցներն են փոխվում: Համայնքն իր սուղ բյուջեից 3 միլիոն դրամ է առանձնացրել, որպես ներդրում` ակնկալելով, որ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորությամբ դպրոցի նորոգումը շարունակություն կունենա: Համայնքի ղեկավարի խոքերով, երեխաները չեն հասկանա, թե ինչու՞ դպրոցի նորոգումից հետո դասարանների դռները ընկնում են, կամ դասասենյակն ինչու՞ է կիսաքանդ:Դպրոցը ֆուտբոլի, բասկետբոլի խաղադաշտեր ունի, նաեւ` սեփական այգի: Համայնքի 54-ամյա եռանդուն ղեկավարը նաեւ իր պատվի գործն է համարում մանկապարտեզի շենքի նորոգումը եւ նախադպրոցական հիմնարկի գործարկելը: Ժամանակին իր հոր` լուսահոգի Սերյոժա Սահակյանի որպես խորհտնտեսության տնօրեն պաշտոնավարման շրջանում են կառուցվել դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը, հիմա որդին պատվախնդիր է դրանք պահպանել եւ բարեկարգել: Համայնքի ղեկավարը, ով 90-ական թվականներին Բագրատաշենի մաքսակետի եւ տարածաշրջանային մաքսատան պետն էր, փորձում է օգտագործել համայնքի բոլոր ռեսուրսները: Նա հետամուտ է եղել, որ Բաղանիս համայնքի հաշվեկշիռ վերադարձվի Հարսնաքարի հեռուստաաշտարակը: Այն նորոգելուց հետո վարձակալությամբ կհանձվի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին` համայնքին որոշակի եկամուտ ապահովելով:

Ո՞վ կօգնի սահմանագոտում տուն կառուցել

Արտագաղթի հետ մեկտեղ այստեղ ներրգաղթ է նկատվում: Ռուսաստանից երիտասարդ ընտանիքներ հայրենի գյուղ են վերադառնում: Սակայն դրանք կացարանի խնդիր ունեն: Ո՞վ կաջակցի սահմանից 1-1.5 կմ հեռավորությամբ տուն կառուցող բաղանիսցուն, ո՞ր կազմակերպությունը այս նպատակլով երկարաժամկետ վարկ կտրամադրի: Հեշտ չէ բաղանիսցու կյանքը: Գյուղը նաեւ վարի թրթուրավոր տրակտոր չունի, կոմբայնի բացակայության պատճառով հացահատիկ չեն ցանում: Սահմանի եզրիին ադրբեջանական հեռուստաալիքները հեղեղել են եթերը, սակայն Բաղանիսում Երեւանից հեռարձակվող լոկ 3 ալիքի էին հետեւում` Հանրային հեռուստաընկերությանը, Ռուսաստանի Առաջին ալիքին եւ ՙՌՏՌ-Պլանետային՚: Սակայն արդեն մի ամիս է` խափանության պատճառով Ռուսաստանի առաջին ալիքն այստեղ չի հեռարձակվում:

Վերջաբանի փոխարեն

1992-1994թթ. Բաղանիսը ուղիղ նշանառությամբ հրետակոծվում էր Օդունդաղի փեշերին թառած ադրբեջանական տանկերից ու հետեւակի մարդատար մեքենաներից: Փոքր գյուղը 8 զոհ տվեց: Հիմա էլ այստեղ անդորր չէ: Մի շաբաթ առաջ վերստին կրակում էին, այդ պահին Բաղանիսի կենտրոնում գտնվող գյուղապետը հազիվ է պրծել խոշոր տրամաչափի գնդացրի կրակից: Չնայած վտանգներին եւ բազում հիմնահարցերին` բաղանիսցին ամուր է իր հողի վրա: Սակայն պետությունը որքանո՞վ է աջակցում ռազմավարական տարածք ունեցող համայնքին: Վերջին տարիներին պետբյուջեով լոկ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհն են կառուցել, որից տեղացիները չեն օգտվում, այդ ճամփով անցնում են միայն տեղանքին անծանոթները` այն էլ լոկ գիշեր ժամանակ:

Ոսկան Սարգսյան
Категория: Համայնք | Просмотров: 980 | Добавил: qamut | Теги: Մաքառումպատերազմից 15 տարի անց | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис