Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 08:19
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 11 » ՉԳԻՏԵՄ՝ ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏԵ՞Մ, ԹԵ՞ ՉԳԻՏԵՄ
01:01
ՉԳԻՏԵՄ՝ ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏԵ՞Մ, ԹԵ՞ ՉԳԻՏԵՄ
Բավարա՞ր է, արդյոք, քոլեջների ուսանողների մաթեմատիկական պատրաստականությունը 

Հանրահայտ է, որ ուսումնական պլանը ուսումնական գործընթացն ուղղորդող կարեւոր (եթե չասենք՝ ամենակարեւոր) փաստաթուղթն է եւ որ այն պետք է կազմել ամենայն բծախնդրությամբ՝ անվիճահարույց է: Այսօր ՀՀ պետական քոլեջների ուսպլանների կազմումը թողնված է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հայեցողությանը, որն ընդհանուր առմամբ դրական ձեռնարկ է, թեպետ հաճախ այդ գործընթացը հանգում է տարբեր քոլեջների ուսպլանների մեկը մյուսից մեխանիկական պատճենման: Ցավալի է նաեւ, որ ուսպլանները հաճախ կազմվում են ոչ միայն առանց հաշվի առնելու նրանց ներկայացվող հիմնական պահանջները, այլ նրանցում երբեմն սպրդում են տրամաբանության հետ աղերսներ չունեցող վրիպականման (դժվար է դրանք «վրիպակե բառով բնութագրել, քանզի դրանք մատնանշելուց հետո էլ չեն շտկվում) հատվածներ: Բավարարվենք սոսկ մեկ տարօրինակ օրինակով: Իջեւանի պետական քոլեջի «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգումե մասնագիտության ուսպլանում ներկայացված մի առարկայախմբի ընդհանուր անվանումն է «Մաթեմատիկա եւ ընդհանուր բնագիտականե, որի տակ կարդում ենք՝ 1. էկոլոգիայի հիմունքներ, 2. քաղաքացիական պաշտպանություն եւ արտակարգ իրավիճակների հիմնահարցեր: Մեծ հնարամտության անհրաժեշտություն չկա հասկանալու, որ ուսպլանից դուրս է մղվել որեւէ մաթեմատիկական առարկա եւ մոռացվել է փոխել հիշյալ առարկայախմբի ընդհանուր անվանումը: Հազիվ թե իմաստ ունենար նման աննշանակալից փաստ հանուրի ուշադրությանը ներկայացնել, եթե նմանատիպ փաստերը չունենային հեռուն գնացող եւ ակնբախորեն ուսումնական գործընթացը խաթարող հետեւանքներ: 

Տողերիս հեղինակը մեկ տարուց ավելի է՝ տպագիր լրատվամիջոցներով եւ ՀՀ կրթության պատասխանատուներին ուղղված դիմումներով բարձրացնում է, ըստ իս, ներքոշարադրյալ պարզունակ հարցը («Առավոտե, 14.06.2008թ., «Տեսանկյունե N 07 (30) օգոստոս 2008, N1 (35) փետրվար 2009թ., դիմումներ հղված ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովին եւ ՀՀ ԿԳՆ-ին): 

Ինչո՞ւ միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության հիմքով քոլեջների որոշ մասնագիտությունների ուսպլաններով նախատեսված է մաթեմատիկա առարկայի դասավանդում, իսկ այլ համանուն մասնագիտությունների ուսումնական պլաններով՝ ոչ: Օրինակ, ինչո՞ւ ապագա հաշվապահին կամ շուկայաբանին պետք է մաթեմատիկա դասավանդել, իսկ ապագա ֆինանսիստին կամ բանկային աշխատողին՝ ոչ: Արգո ընթերցողներ, եկեք միասին համադրենք ՀՀ ԿԳՆ-ից հիշյալ հարցի վերաբերյալ ստացված երկու պատասխաններից որոշ հատվածներ: 

1. «Հարկ է նշել, որ միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության հիմքով ուսուցանվող որոշ մասնագիտությունների ուսումնական պլաններով, օրինակ, «Ապրանքագիտությունե մասնագիտությամբ մաթեմատիկա է դասավանդվում 255 ժամ, «Դասավանդում տարրական դասարաններումե մասնագիտական ուսումնական ծրագրով նախատեսված է մաթեմատիկա առարկայի դասավանդում եւ մեթոդիկա: «Շուկայաբանությունե եւ «Առեւտուրե մասնագիտությունների ուսպլաններով դասավանդվում է բարձրագույն մաթեմատիկա, «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտե մասնագիտությամբ՝ բարձրագույն մաթեմատիկայի տարրեր եւ այլն («Առավոտե, 140.06.09, «ԿԳՆ արձագանքում էե: 

2. «Մեկ անգամ եւս ձեզ իրազեկում ենք, որ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով ուսուցանվող մասնագիտական բաժիններում հանրակրթական առարկաներ չեն դասավանդվում, բացառությամբ հայոց լեզվի, որը պայմանավորված է «Լեզվի մասինե ՀՀ օրենքի պահանջով: Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով քոլեջ ընդունված ուսանողը մաթեմատիկա առարկան յուրացնում է դպրոցում: (ՀՀ ԿԳՆ-ին ուղղված կրկնադիմումի պատասխանից հատված, 03.06.2009թ.): 

Հարգելի ընթերցողներ, այս երկու պատասխանները համադրելով հասկացա՞ք, արդյոք, քոլեջների մատնանշյալ բաժիններում մաթեմատիկա դասավանդվո՞ւմ է, թե՝ ոչ: Եթե չեք հասկացել, ուրեմն նույն իրավիճակում ենք: Թեպետ 35 տարի աշխատում եմ կրթության ոլորտում, երկու գրքերի եւ հարյուրավոր հրապարակումների հեղինակ եմ, հինգ տարի թերթ եմ խմբագրել, չեմ կարողանում վերոնշյալ երկու պատասխանները միաբանել: Սիրում ենք ասել՝ հայերենը ճկուն լեզու է, բայց այսքան էլ ճկուն... Մի խոսքով, չգիտեմ՝ հայերեն գիտե՞մ, թե՞ չգիտեմ… 

Ինչ մնում է երկրորդ պատասխանի մեջ ընդգրկված այն պնդմանը, որ միջնակարգ (լրիվ) ընդհանուր հիմքով քոլեջ ընդունված ուսանողը մաթեմատիկա առարկան յուրացնում է դպրոցում, պարզապես բարի ցանկությունների ոլորտից է, բայց, ավա՜ղ՝ հիմնազուրկ: Ովքեր դույզն-ինչ երկբայում են, հրավիրում եմ Իջեւանի պետական քոլեջ. եկեք տեսեք... Մերօրյա քոլեջները շատ հաճախ տալիս են «զրոյականե մաթեմատիկական պատրաստականությամբ ֆինանսիստներ, բանկային աշխատողներ եւ միջին օղակի այլ մասնագետներ: Իհարկե, անհեթեթ իրավիճակ է, բայց ոչ ոք տագնապի կոչնակ չի հնչեցնում, գոնե որոշակի քայլեր չեն ձեռնարկվում քոլեջների ուսանողների մաթեմատիկական պատրաստականությունը փոքրիշատե բարելավելու ուղղությամբ: Իհարկե, խնդիրը հասարակներից չէ եւ պայմանավորված է այսօրվա հանրակրթական դպրոցի տված գիտելիքներով, որը, ցավոք, խիստ անբավարար է, բայց ձեռքները ծալած նստելն էլ աններելի է: 

Վերջում նշենք մի հաճելի եւ ընդօրինակելի օրինակի մասին, որը, կարծում եմ, ուշադրության կարժանացնեն հայոց կրթության մերօրյա պատասխանատուները: Խոսքը Երեւանի ֆինանսաբանկային քոլեջի մասին է, որի շրջանավարտները, որքան ինձ հայտնի է, պահանջարկված են ՀՀ աշխատաշուկայում: Այդ քոլեջում լուրջ ուշադրություն է դարձվում շրջանավարտների մաթեմատիկական պատրաստականության վրա, իրենց ուսումնառության ընթացքում քոլեջի ուսանողները ուսումնասիրում են երեք մաթեմատիկական առարկաներ: Դիմում եմ ՀՀ նորաստեղծ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովին՝ հոդվածում արծարծված հարցերը քննարկման առարկա դարձնելու խնդրանքով: Համոզված եմ, որ, ի վերջո, դիտարկվող հարցերը կստանան ուսումնաշահ լուծումներ:

ԶԱՎԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Просмотров: 2275 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис