Приветствую Вас Հյուր!
Կիրակի, 2024.Ապրիլ.28, 23:17
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 13 » Երկու հարց վարչապետին
15:31
Երկու հարց վարչապետին
null
Օգոստոս 12-ին կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունեց հանրապետության մարզային եւ համայնքային թերթերի խմբագիրներին: Մասնակցում էին 23 խմբագիրներ: Վարչապետը գնահատեց հանդիպումը կազմակերպելու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի նախաձեռնությունը: Տիկին Գեւորգյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին այս հանդիպման համար: Խմբագիրները արծարծեցին մարզային մամուլի բաժանորդագրության, տարածման, մարզային եւ համայնքային իշխանությունների կողմից մարզային մամուլին աջակցության խթանման,մարզերում առկա սոցիալ-առողջապահական վիճակին առնչվող հարցեր:  
                                       ՙ
nullՏեսանկյունի՚ գլխավոր խմբագիր Ոսկան Սարգսյանը 2 հարց ուղղեց կառավարության ղեկավարին: Առաջին հարցը վերաբերում էր Բերդի տարածաշրջանում կաթի ընդունման ցածր գներին. այն ընդունվում է լիտրը 80-85 դրամով: Այդ պատճառով կաթի ընդունման կետերն անգործության են մատնված:
Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց.
-Կաթի խնդիրն այսօր բավական պրոբլեմատիկ է: Վարկածներից մեկը, թե ինչու՞ է գինը նվազել, կայանում է նրանում, որ մեծածավալ կաթի փոշի է ներկրվում Հայաստան: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի կաթի փոշի է ներկրվել: Բնականաբար շատ գործարաններ նախապատվությունը տալիս են կաթի փոշուն, որովհետեւ դա ավելի էժան է: Մենք հիմա որոշում ենք, որպեսզի կաթի փոշու մաքսային արժեքը պահպանենք նախորդ տարվա մակարդակի վրա, ինչը, բնականաբար, բարենպաստ պայմաններ կստեղծի մեր կաթ արտադրողների համար: Հուսով եմ, որ մոտակա ամիսներին կզգաք այդ որոշման ազդեցությունը:
Երկրորդ հարցը առնչվում էր մարզերում, հատկապես Տավուշի մարզում հիպոթեկային վարկ ստանալու մեծ բարդություններին, սահմանամերձ մարզում այն գրեթե անհնար է: Ինչպե՞ս կարող է սահմանամերձ մարզի բնակիչն օգտվել հիպոթեկից:
null-Սա մի քիչ ավելի բարդ խնդիր է, որովհետեւ պրոբլեմը վարկ տալու մեջ չէ, այլ այն, որ Տավուշի մարզում պետք է լինեն ընտանիքներ, որ ունենան կայուն, մշտական եկամուտ, որպեսզի ամեն ամիս ի վիճակի լինեն հիպոթեկային վարկը մարել: Հասկանալի է, որ ինքնուրույնաբար նրանք այս խնդիրը չեն կարող լուծել: Առեւտրային բանկերն էլ այդ ռիսկին չեն դիմում, որովհետեւ Տավուշի մարզում ռիսկայնությունն ավելի բարձր է: Մասնավորապես, Տավուշի մարզում բնակարան վաճառելն ավելի բարդ է, քան Երեւանում: Մայրաքաղաքում շուկան ավելի մեծ է եւ վճարունակությունն ավելի բարձր: Սա նշանակում է, որ մենք պետք է մտածենք սուբսիդավորման սխեմաներ, որպեսզի մեր մարզերում պետությունը տոկոսադրույքները սուբսիդավորի, եւ վարկերը մարզերում լինեն ավելի մատչելի եւ ավելի էժան: Մենք այսօր այդպիսի ծրագիր մշակել ենք երիտասարդ ընտանիքների համար: Դա պիլոտային նախագիծ է, եթե մեզ հաջողվի այն իրացնել, դրանից կարող են օգտվել նաեւ մարզերի երիտասարդ ընտանիքները` արտոնյալ տոկոսադրույքներով: Այսինքն` պետությունը կսուբսիդավորի տոկոսադրույքները` այդ թվում նաեւ Տավուշում: Եթե այս պիլոտային ծրագիրը հաջողության հասավ, ապա հետագա տարիներին մենք կավելացնենք սուբսիդավորման ծավալները,-ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 

Категория: Լուրեր | Просмотров: 1051 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис