Օգոստոսի 13-ի երեկոյան Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհի 6-րդ կիլոմետրում սողանք է սկսվել: Դեպքի վայում եղել են Նոյեմբերյանի փրկարար ծառայության, Նոյեմբերյանի ճանապարհաշինական ՙԼեւոն երկրորդ՚ ընկերության եւ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի բաժնի ներկայացուցիչները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրությւն է տարածել, որտեղ ի թիվս այլ մանրամասների, նշվում է` սողանքը սպառնում է Բաղանիսի բնակելի մի տան, որի բնակիչները տարհանվել են:
Օգոստոսի 14-ին հանդիպեցինք սողանքի գոտում գտնվող առանձնատան բնակիչ Հրայր Հարությունյանին: Նա հայտնեց, որ չնայած տարհանման պահանջին, իրենք շարունակվում են բնակվել իրենց տանը: Ներկայումս շրջանցիկ այս ճանապարհը փակված է: Դրությունը բարդանում է նրանով, որ զինվորականները Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհի մոտ, սահմանի երկայնքով, նոր` ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ են կառուցում: