Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 11:32
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 14 » Ո՞վ է լավ տղա
15:52
Ո՞վ է լավ տղա
Մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման փոքր աճ կա: Հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման միջին կատարողականը կազմել է նախատեսվածի 65 տոկոսը, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ` 71 տոկոս: Այս մասին Տավուշի մարզխորհրդի նիստում հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Համայնքներ կան, որտեղ ավանդաբար ցածր ցուցանիշ է գրանցվում: Օրինակ, Հովքի համայնքապետարանը` փորձառու համայնքապետ Յուրա Ծուղունյանի գլխավորությամբ հողի հարկը հավաքել է պլանավորվածի 8.6 տոկոսի չափով: Մարզխորհրդի նիստում ՙկոշտ՚ երկխոսություն կայացավ մարզպետ Ղուլարյանի եւ մի քանի համայնքապետերի միջեւ: Մարզպետը, ում աշխատանքի գնահատման չափորոշիչներից մեկն էլ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն է, համայնքապետերից պահանջեց բարձրացնել հավաքագրման տոկոսը: Հողի հարկի գանձման ցածր ցուցանիշ ունեցող Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ գյուղում կան 4 անձինք, ովքեր ունենալով հանդերձ կայուն եկամուտ(աշխատում են հանրային ծառայություն մատուցող հիմնարկություններից մեկում) ընդհանուր շուրջ 700 հազար դրամ հողի հարկի պարտք ունեն եւ գյուղում վատ օրինակ են հանդիսանում: Մարզպետը խոստացավ զբաղվել ՙնրանց հարցով՚: Գյուղապետ Մարգարյանն էլ խոստացավ բարձրացնել հողի հարկի հավաքման տոկոսը, եթե մարզպետի միջոցով հաջողվի այդ 4-ից գոնե մեկին(առավել մեծ`270 հազար դրամ պարտք ունեցողին) համոզել կամ հարկադրել պարտքը մարել: Խաշթառակի գյուղապետ Հայկ Քյամալյանն էլ հավաքրման վատ վիճակի համար արդարացավ, որ նույն մարդիկ արդեն 12 տարի, տարբեր գյուղապետերի օրոք, հողի հարկի պարտք են ունեցել,ինչու՞ պիտի ինքը համագյուղացուն դատի տա:
-Դու լավ տղա ես,դատի չես տալիս, ես ինչու՞ պիտի քո տեղը պատասխան տամ,-հակադարձեց մարզպետը:
Բագրատաշենի համայնքապետ Արկադի Մակյանը հավաքագրման ցածր տոկոսը բացատրեց նրանով, որ Վրաստանին սահմանակից այս գյուղից 80 հարկատու է արտագաղթել: Նրանց ընդհանուր հողի պարտքը կազմում է 30միլիոն դրամ:
Категория: Լուրեր | Просмотров: 1114 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис