Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 03:01
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 14 » Հիմնադրամը հիմնանորոգում է Նոյեմբերյանի հիվանդանոցը
16:22
Հիմնադրամը հիմնանորոգում է Նոյեմբերյանի հիվանդանոցը
nullԱյս տարվա հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Գերմանիայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի և Լիբանանի տեղական մարմնների համաֆինանսավորմամբ: Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միությունն» էլ հիվանդանոցին կնվիրաբերի բուժսարքավորումներ: 

Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` ներկայումս, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, ընթանում են քանդման եւ 2600 քմ տարածքի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2010 թ. աշնանը:

null
«Ուրախալի է, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են համախմբված ու հաստատակամ մասնակցել մեր երկրի առաջընթացին, մի բան, որ հնարավոր է միայն առողջ հասարակություն ունենալու պայմաններում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանի խոսքով` տարեկան շուրջ 1400 ստացիոնար հիվանդի սպասարկող հիվանդանոցը, որի ծառայություններից օգտվում են նաեւ Լոռու մարզի բնակիչները, կառուցվել է 1966 թ. և ժամանակի ընթացքում հայտնվել անմխիթար վիճակում:

«Այս «վիրահատությունից» հետո ակնկալում ենք լուրջ փոփոխություններ հիվանդանոցի սպասարկման ոլորտում»,- ասում է գլխավոր բժիշկը:


www.hetq.am
Категория: Առողջապահական | Просмотров: 1118 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис