Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.19, 11:59
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 20 » Վարկը հատավ, ծրագիրն էլ
16:45
Վարկը հատավ, ծրագիրն էլ
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրով Տավուշի 6 համայնքներում` Կողբում, Բերդավանում, Ջուջեւանում, Կոթիում, Ոսկեւանում եւ Կիրանցում նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառների կառավարման իրավունքը պետք է փոխանցվեր համայնքներին կամ տեղական կազմակերպություններին: Այդ նպատակով կազմակերպվել էր համապատասխան ուսուցում, նախկին կոլխոզային եւ սովխոզային անտառտարածքների համար կառավարաման պլաններ էին մշակվել, կատարվել էր ծառատունկ, այդ անտառների կառավարման նպատակով ստեղծվել էին տեղական անտառտնտեսություններ: Սակայն գործընթացը կիսատ էր մնացել, այդպես էլ չէր կայացել անտառների փոխանցումը համայնքային նորաստեղծ անտառտնտեսություններին : Ընդամենը երկու ամիս` 2008-ի դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին նորաստեղծ հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ ստացան:
  Օգոստոսի 19-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը բնապահպանության եւ գյուղնախարարությունների մասնագետների, Տավուշի մարզպետ Ամեն Ղուլարյանի, ծրագրի մասնակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկում է կազմակերպել Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա գտնվող ՙԶիկատար՚ անտառի ուսուցման տարածաշրջանային կենտոնում: Քննարկումների ժամանակ փոխվարչապետի համար տհաճ իրողություններ են բացվել: Պարզվել է, որ ՙՀայանտառի՚ համակարգում գործող անտառտնտեսություններից նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառների փոխանցումը համայնքային անտառտնտեսություններին տնտեսապես աննպատակահարմար է, որովհետեւ այդ դեպքում, մոտավոր հաշվարկներով, ծախսերը մոտ 5 անգամ աճում են: Համայնքները նման միջոցներ չունեն: Քննարկման մասնակից համայնքապետերի խոսքով, փոխվարչապետը հանդիմանել է համայնքային անտառների ծրագիրը կազմողներին, ովքեր չեն մտածել ծրագրի շարունակելիության մասին: Փաստորեն, վարկային միջոցները ծախսվել են, ծրագիրն էլ տեղապտույտ է տալիս:

Категория: Բնապահպանական | Просмотров: 1102 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис