Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 11:45
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 24 » Ինչու՞ ավագանին փոխեց իրորոշումը
16:59
Ինչու՞ ավագանին փոխեց իրորոշումը
nullՕգոստոս 20-ին կայացած Նոյեմբերյան քաղաքի ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր քաղաքապետարանի շենքի առաջին հարկից 3 աշխատասենյակ ՀՀ ազգային արխիվի ՊՈԱԿ Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչությանը անհատույց օգտագործման տրամադրելուն: Կառավարությունը այս տարվա հունիսի 26-ին որոշում է ընդունել, որով հանրապետության մի շարք քաղաքների ղեկավարներին առաջարկել է պետական արխիվին անհատույց տարածք տրամադրել: Նոյեմբերյանի արխիվի զբաղեցրած 3 սենյակի մակերեսը կազմում է 58.8 քառակուսի մետր, որի վարձավճարը քաղաքապետարանին ամսական կազմում էր 23, տարեկան` 276 հազար դրամ: Սա Նոյեմբերյան համայնքի համեստ բյուջեի համար այնքան էլ փոքր գումար չէ: Հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամները հիշեցին, որ պետական արխիվը բնակիչներին տեղեկանք տրամադրելիս վարձավճար է գանձում եւ հնարավորություն ունի զբաղեցրած տարածքի համար վարձավճար մուծելու: Բացի այդ, մտավախություն կա, որ կառավարությունը այլ ծառայությունների` սոցիալական ծառայության, պետռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումների համար նույնպես կառաջարկի անվճար տարածք հատկացնել: Հարցը դրվեց քվեարկության եւ ավագանին կառավարության առաջարկը մերժեց: Նման որոշումը ակնհայտ դուր չեկավ հարցը ներկայացրած Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, ով հայտարարեց, որ ինքն այդ որոշմանը դեմ է: Ավագանու անդամ, Նոյեմբերյանի հարկային ծառայության աշխատակից Արթուր Ամիրաղյանն էլ արդեն քվեարկությունից հետո ասաց` սա ավագանու նիստում քննարկելու հարց չէ, եթե իրենք վերեւում արդեն որոշել են…
Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ քաղաքում ծրագրեր են իրաականացվում եւ ակնարկեց կառավարության հետ փոխհարաբերությունները չփչացնելու մասին: Ընդմիջման ժամանակ ավագանու սենյակում քննարկումներ էին ընթանում: Ընմիջումից հետո ձայն խնդրեց ավագանու անդամ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանը, ով ասաց, թե տղաներով մտածել են եւ որոշել սույն հարցը դնել վերաքվեարկության: Քվեարկություն կայացավ, որով հարցը վերաքվեարկելու առաջարկն ընդունվեց: Դրանից հետո նոր քվեարկությամբ, 7 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ արդյունքով Նոյեմբերյանի ավագանին հավանություն տվեց կառավարության այն առաջարկին, որը մեկ ժամ առաջ մերժել էր: Դեմ քվեարկածներից Վարուժան Բաբաջանյանը առաջարկեց այլեւս քվեարկության չդնել այն առաջարկները, որոնք պարտադրվում են վերեւից: Նույն նիստում ավագանին հավանություն տվեց քաղաքապետի առաջարկին, որով քաղաքապետարանի ենթակա հիմնարկներում ուսման վարձերը եւ վարձավճարները բարձրացվում էին: Երաժշտական դպրոցում ուսման վարձը բարձրացվեց 400 դրամով, գեղարվեստի դպրոցում` 300, մշակույթի տան պարի խումբ հաճախողների համար` 500 դրամով: 500 դրամով ավելացան համայնքային 2 մանկապարտեզ հաճախող երեխաների համար վճարվող ամսական վարձավճարները: Ավագանու անդամ Կարեն Անտոնյանը մտահոգություն հայտնեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում վարձավճարների բարձրացումը կարող է հաճախող երեխաների թվի նվազման պատճառ դառնալ: Ի դեպ, անհասկանալի պատճառով նիստին հրավիրված չէին մշակութային այդ օջախների եւ քաղաքի մանկապարտեզների տնօրենները, ովքեր, քաղաքապետի խոսքերով, ուսման վճարների բարձրացման նախաձեռնողներն էին: 
Այսպիսով, ավագանին չկարողացավ դեմ գնալ կառավարության առաջարկին,դրանով 276հազար դրամով նվազեցնելով համայնքի բյուջեն: Իսկ համայնքային ենթակայության մշակութային օջախներ ու մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողների համար լոբբինգ անող չկա: Պետական արխիվին անհատույց տարածք հատկացնելու հարցում ավագանու դիրքորոշման 180 աստիճան փոփոխությունը զարմանալի չէ: Ովքե՞ր են ավագանու անդամները: Կամ պետական աշխատողներ` դպրոցի տնօրեն ու հարկային ծառայող կամ էլ տեղական գործարարներ: Եվ նրանց բոլորի համար էլ կառավարության ՙառաջարկներին՚ դժվար է ընդդիմանալ: Ինչպես մաֆիայի մասին հայտնի ֆիլմում է ասվում` այնպիսի առաջարկ կանեմ, որ չկարողանաս մերժել:


Ոսկան Սարգսյան

Категория: Լուրեր | Просмотров: 964 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис