Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 13:42
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 24 » Հրատապ գործը աշնանն են գցել
17:04
Հրատապ գործը աշնանն են գցել
null2 տարի առաջ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղում սողանքից փլուզվեց Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի մի հատված: Հանրապետական նշանակության այդ ճանապարհը ձգվում է դեպի դեպի Բերդ քաղաք եւ Բերդի տարածաշրջանի 15 գյուղեր : Այս տարվա հունիսի 11-ին սողանքը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի այդ հատվածը ամբողջությամբ քանդել է: Հիմա Բերդի տարածաշրջան մեկնող եւ այնտեղից վերադարձող մեքենաները ստիպված են հաղթահարել ավելի քան 3 կմ շրջանցիկ, անտառամիջյան ճանապարհ: Այն բարդ ռելիեֆ ունեցող տեղանքով է անցնում եւ վարորդների համար ՙչարչարանքի ուղի՚ է: Շրջանցիկ ճանապարհի մի հատվածը կավի շերտով է պատված, այն անձրեւներից դժվարանցելի էր դարձել: Ընդամենը 50 մ փլուզված հատվածը շրջանցելու համար մարդիկ բավական վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում: Օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ Իջեւանի գինու գործարանը այս տարի սահմանափակ քանակի խաղող է մթերելու, որ Իջեւանի տարածքի սահմանամերձ, Բերդ տարածաշրջանին մոտ գտնվող գյուղերի խաղողագործները իրենց բերքը կհանձնեն Բերդում գտնվող Երեւանի կոնյակի գործարանի ընդունման կետ: Մարզպետը վստահություն հայտնեց, որ մինչ այդ քանդված հատվածը կվերականգնվի: Կառավարությունը որոշմամբ տրանսպորտի նախարարությանը 210 միլիոն դրամ կհատկացվի ,որով կնորոգվի վերոհիշյալ` Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի վերոհիշյալ սողանքային հատվածը, կկարգավորվի Ոսկեպար համայնքի շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին տրվող հատկացումների շնորհիվ պետք է լուծվեն սողանքային հատվածների ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների եւ կառույցների իրացման հետ կապված խնդիրներ եւ այլ հարցեր: Կասկածելի է, որ այդ գումարը բավարարի այս բոլոր խնդիրների լուծման համար: Չէ որ բացի այս խնդիրներից վերջերս Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհ 6-րդ կիլոմետրում նոր սողանքային օջախ է առաջացել, որը շարունակում է ընդլայնվել: Վազաշենի փլուզված ճանապարհի նորոգման խնդիրը հրատապ է, իսկ կառավարությունը գումարը կհատկացնի երրորդ եռամսյակում: Հատկացումը չի ուշանու՞մ: Սեպտեմբերին այս տարածքում սովորաբար անձրեւներ են տեղում, որոնք սողանքային, կավային գոտում կբարդացնեն աշխատանքները: Շուտով կսկվի խաղողաքաղը: Վազաշենի, Այգեհովտի, Ազատամուտի, Աչաջրի եւ Իջեւանի տարածաշրջանի այլ գյուղերի խաղողագործները ինչպե՞ս են բերքը Բերդ քաղաք հասցնելու:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 994 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис