Приветствую Вас Հյուր!
Չորեքշաբթի, 2024.Ապրիլ.24, 01:14
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Ապրիլ 2024  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » Լուրերի արխիվ
« 1 2 3 4 5 6 »
nullՀարգելի հայրենակիցնե՜ր, գողությունների դեմ պայքարի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ոստիկանության գործողություններով, այլեւ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությամբ, ինչում զգալի ներդրում կարող եք ունենալ նաեւ դուք ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 939 | Օրը: 2009.Դեկտեմբեր.11 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Արդեն 4 տարի սահմանամերձ Այգեձորից Չինարի տանող  ճանապարհի կամուրջը կիսաքանդ վիճակում է: Այգեձորի համայնքապետարանում հայտնեցին, որ այս ընթացքում բազում պաշտոնատարներ են եկել, տեսել, սակայն վերանորոգումն այդպես էլ չի սկսվել: Կամրջի հիմնանորոգումը նախատեսված էր իրականացնել ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով իրականացվելիք Բերդ-Չինարի ճանապարհի կառուցապատման  շրջանակներում: Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգս ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 889 | Օրը: 2009.Դեկտեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Դեկտեմբերի 5-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան)  իր հարեւանուհու  երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունններ կատարելու համար  ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի նախկին պետ, 47-ամյա Մաթեւոս Հեպինյանին դատապարտեց 8.5 տարվա ազատազրկման: Մեղադր ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Դատական | Դիտել են: 1252 | Օրը: 2009.Դեկտեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Չինարիից  Չորաթան տանող  ոլորապտույտ ճանապարհին աշնանացանի աչք  շոյող արտեր են: Չորաթանը ավանդաբար Բերդի տարածաշրջանի հացի շտեմարանն է : Կանաչ արտերից մի քանի կիլոմետր անդին Ադրբեջանն է, Աղդամ գյուղը, որին վերին հատվածում ադրբեջանցիները ժամանակին հեռատեսորեն  մեծ ջրամբար են կառուցել եւ իրենց դաշտերը ոռոգում են: Ուրախալի է, որ չորաթանցիներն էլ  անմշակ  չեն թողնում  ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1231 | Օրը: 2009.Դեկտեմբեր.10 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Տավուշի մարզպետը մարզի համայնքապետերին տրամադրել է Տավուշի մարզի հիմնը: Այն բավական երկար է, շուրջ 7 րոպե տեւողությամբ, ավելի շատ հայրենասիրական երգ է հիշեցնում` խրոխտ հնչերանգներով: Օրհներգում փառաբանվում  է մարզի հինավուրց պատմությունը, քաջ զավակները: Անհասկանալի է միայն, թե ինչու այնտեղ նշվում նաեւ թուրքական ծագում ունեցող Շամշադին անունը, երբ բարեհունչ Տավուշը տարածաշրջանի անունից դարձել է ողջ մարզի անվանումը: Մարզի հիմնի կրկներգն է. ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1109 | Օրը: 2009.Դեկտեմբեր.02 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Դեկտեմբերի 1-երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքում, միջպետական ճանապարհին վրաերթի է ենթարկվել Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1948թ. ծնված Հրանուշ Անանյանը: Վրաերթի ենթարկած վարորդը, ով Այրում քաղաքի բնակիչ է, տուժածին տեղափոխել է հիվանդանոց, ուր նա մահացել է: ՙՆիվա՚ մակնիշի սպիտակ գույնի մեքենան ներկայումս գտնվում է Նոյեմբերյանի պետավտոտեսչության տուգանային հրապարակում: Ուժեղ հարվածից մեքենայի դիմային մասը, աջ լուսար ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1033 | Օրը: 2009.Դեկտեմբեր.02 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Այգեձոր մեկնելու  համար նախ Բերդ  պիտի հասնես,հետո եւս` 25 կմ: Մինչեւ Բերդ քաղաքը  ճանապարհը կարգին է, ասֆալտապատ , իսկ  Բերդ- Գանձաքար ճանապարհին խորհրդային ժամանակների   ասֆալտե ծածկի  մնացորդներ եւ  երբեմն էլ փոքր խրամատներ հիշեցնող  փոսեր են: Այգեձորը Բերդի տարածաշրջանի մեծ գյուղերից է, 2591 բնակիչ ունի, գյուղում է գտնվում 2513-ը: Այ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1696 | Օրը: 2009.Դեկտեմբեր.02 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ (0)

Ներկայումս Վանաձորի ՙԱրգիշտի՚ ընկերությունը կատարում է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից մինչեւ Այգեձոր գյուղի ծայրամաս 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատումը: Ճանապարհի շարունակությունը, մինչեւ Այգեձորի տարածք, նախորդ տարի էր ասֆալտապատվել: Ինչպես հայտնեց աշխղեկ Իշխան Սեփխանյանը, այս ճանապարհի ասֆալտապատումը պետք  է իրականացվեր ամերիկյան ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով, այդ ծրագրի ճանապարհաշինության բաղադրիչի սառեցումից հետո այդ ծրագիրը& ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 942 | Օրը: 2009.Դեկտեմբեր.02 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Այս տարվա հուլիսին մեկնարկել Կովկասի տարատածրջանային բնապահպանական կենտրոնի "REC Caucasus" կազմակերպությունը` Եվրոմիության ֆռինանսավորմամբ սկսել է իրականացնել ՙԱջակցություն Կովկասի լեռնային տարածաշրջաններում համայնքային անտառների քաղաքականւոթյանը եւ պրակտիկային՚: Ծրագիրը, որը կտեւի 36 ամիս, կիականացվի Հայաստանում, Վրաստանում, ադրբեջանում եւ Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիա-Ալանիա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Բնապահպանական | Դիտել են: 1317 | Օրը: 2009.Նոյեմբեր.27 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Տավուշի մարզի Դեղձավան գյուղի 26-ամյա բնակիչ Ժիրայր Ռոբերտի Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին Բագրատաշենի մաքսակետում ձերբակալվել է: Նա այժմ գտնվում է Վանաձորի ժամանակավոր մեկուսարանում:  Ժիրայրն  այդ օրը իր կնոջը տարել էր վերջինիս հայրական տուն` Ծալկա, իսկ վերադարձին Բագրատաշենի մաքսակետում անձնագրային  ստուգում անցնելու  ժամանակ վառվել էր կարմիր լույսը:  Ժիրայրը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է վրացական իրավապահների պահանջով, ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1041 | Օրը: 2009.Նոյեմբեր.27 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Համահայկական հեռուստամարաթոն 2009-ը արձանագրեց 15 միլիոն 875 հազար ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ
Այսօր, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին ավարտվեց "Հայաստան” համահայկական հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից: Հանրագումարի բերելով ընթացիկ տարում ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1003 | Օրը: 2009.Նոյեմբեր.27 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Երեկ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նոյեմբերի 22-ին կայացել են համայնքապետի ընտրություններ: 730 ձայն ստացել է նախկին գյուղապետ, հանրապետական Համո Գեւորգյանը, 721 ձայն՝ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանը, մեկ այլ հանրապետական՝ Աղաբեկ Գալստյանն էլ 430 ձայն է ստացել, մյուս թեկնածուները՝ ավելի քիչ: Տեղեկացրել ենք նաեւ անճշտությունների քանակը՝ 10 է, ավելի, քան առաջին եւ երկրորդ տեղերի ձայների տարբերությունը:
Երեկ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 962 | Օրը: 2009.Նոյեմբեր.25 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Արդեն մի շաբաթ է, ինչ չի գործում Տավուշի մարզպետարանի  երկրորդ հարկում գտնվող էլեկտրոնային կառավարման համակարգը: Ավելի ստույգ` լոկ մի համակարգիչ է գործում, այն էլ մարզպետարանի աշխատողի համար: Մինչդեռ այստեղ գործող ինտերնետ կապը`շուրջ մեկ տասնյակ համակարգիչներով ծառայում էր ոչ միայն մարզպետարանի աշխատակիցներին, այլեւ` հասարակ մահկանացուներին: Ինտերնետ կենտրոնի խափանության պատճառը, ըստ Տավուշի մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 977 | Օրը: 2009.Նոյեմբեր.25 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արմեն Ղարագյոզյանը  կիլոգրամը 40 դրամով կաղին եւ 100 դրամով բնակչությունից  մասուր հավաքելու հայտարարություն էր տվել: Նրանից իմացա, որ քիչ քանակությամբ կաղին է մթերվել, այն էլ ոչ թե Նոյեմբերյանի, այլ հարեւան` Ալավերդու տարածքի բնակիչներից: Հավաքված  կաղինը գործարարը հանձնել է Արարատյան դաշտի խոզաբուծական տնտեսություններին: Նոյեմբերյանցիներն ընդամենը 4 տոննա մասուր են հանձնել: Այն, համաձայն կնքված պայմանա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1191 | Օրը: 2009.Նոյեմբեր.25 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Տավուշի մարզի 62 համայնքների 2009թ. տեղական բյուջեների  տարեկան եկամուտների ընդհանուր գումարը նախատեսված  է 1 միլիարդ 905.8 միլիոն դրամ: Դրա մեջ սեփական եկամուտները նախատեսվել են 607.2 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի 31.9 տոկոսը: Սակայն այս գումարն էլ դժվարությամբ է հավաքագրվում: Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանից տեղեկացա, որ նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտները հավ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 998 | Օրը: 2009.Նոյեմբեր.25 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 22-ին  Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան գյուղերում կայացան ավագանու, իսկ Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ բնակչություն ունեցող գյուղում` Աչաջուրում` համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 40  (կետրոնը` Նոյեմբերյան) եւ 41 (կետրոնը` Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժող ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1035 | Օրը: 2009.Նոյեմբեր.23 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 47-ամյա Մաթեւոս Հեպինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի նախկին պետը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մաս):
Նախաքննությունն իրականացրել է ՀՀ հատուկ քննչական ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1315 | Օրը: 2009.Նոյեմբեր.17 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Ասում են` փողն ու ժամանակը միշտ  էլ չեն հերիքում: Եթե ավելի լուրջ, ՙՏեսանկյունը՚ ֆինանսական խնդիրներ ունի, որի պատճառով հերթական համարի տպագրությունը ձգձգվում է: Տավուշի մարզում որոշ  գյուղապետեր կան, որ ընտրվել են  մեծ ազգուտակի եւ ոչ թե իրենց մարդկային, մասնագիտական, կրթական որակների շնորհիվ: Նրանք սովորաբար թերթ չեն սիրում, մամուլ կարդում են միայն այն դեպքում, երբ թերթը գրում է իրենց մասին: Բնականաբար, այդ մարդիկ ՙՏեսանկյունի՚ բաժանորդները չե ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Խմբագրական | Դիտել են: 1630 | Օրը: 2009.Նոյեմբեր.16 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Նվիրում եմ բնության խենթ սիրահար Էդիկ Շահումյանին

ՙԻմ տունը չքնաղ բնությունն է՚` այս տողը իմ մի բանաստեղծությունից է, որ գրել եմ ուսանողական տարիներիս, Երեւանում: Այն նկարիչ ընկերներս շատ հավանեցին, որովհետեւ իրենց զգացումներին եւս համահունչ էր ու անկեղծ: Պատահական չէ, որ հենց մեծ նկարիչը` Մարտիրոս Սարյանն է ասել. ՙՄարդը բնություն է, բնությունը` մարդ՚: Տիեզերական փիլիսոփայություն է եւ` տիպիկ հայկական: Հիրավի` մենք բնապաշտ&nb ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1002 | Օրը: 2009.Նոյեմբեր.16 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում գողացել են Լադիկ Չիլինգարյանի 2 կովը եւ 2 մոզին: Լադիկը Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի հարեւանն է: Բերդավանից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը տանում են դեպի Ադրբեջանի սահման: Անասնագողությունները  Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում վախի եւ հուսահատության մթնոլորտ  են ստեղծում:


Ոսկան Սարգսյան

 
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1009 | Օրը: 2009.Նոյեմբեր.13 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Վարուժան Բաբաջանյանը նոյեմբերյանցի այն գործիչներից է, որի գործունեությունը մշտապես գտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում:  Քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, կրթություն. ահա ոչ լրիվ հետաքրքրությունների ցանկը, որի տարաբնույթ շերտերում գործունեություն է ծավալում պատմաբան, Նոյեմբերյանի ավագանու խորհրդի անդամ Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ: Բավականին երկար ժամանակ ''Տեսանկյունը'' նր ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1049 | Օրը: 2009.Նոյեմբեր.13 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 10-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճի նախասրահում հետաքրքիր ցուցահանդես է բացվել: Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սարդարյանը հավկիթից, հավի կաշվից, կավից, կենդանիների ոսկորից, տավարի փորոտիքից գեղեցիկ կենդանիներ, գեղարվեստական իրեր է պատրաստել: Պատերին եւ ցուցանմուշների կողքին նրա ստեղծած փոքրիկ գորգերն են` շրջանակների մ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Մշակույթ | Դիտել են: 1149 | Օրը: 2009.Նոյեմբեր.12 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Կրքերը թեժանալու են: Կմիջամտե՞ն արդյոք իշխանությունները:
Նոյեմբերի 11-ին պետք է կայանար Իջեւանի ավ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1535 | Օրը: 2009.Նոյեմբեր.12 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Նոյեմբերի 22-ին Աչաջրում  կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: 5 թեկնածուների թվում է  Համո  Վաղինակի Գեւորգյանը: 49-ամյա  Համո Գեւորգյանը  նախկին մարզիկ է, պարապել է ըմբշամարտ, ծանրամարտ, կշռաքարերի բարձրացում մարզաձեւեր, ունի առաջին կարգայինի կոչում:  Ազգային ազատամարտին ակտիվ մասնակցության համար պարգեւատրվել է ՙՄարշալ Բաղրամյան՚ շքանշանով, Հայաստանի հանրապետությա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1085 | Օրը: 2009.Նոյեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

    

Անցյալ տարի գործարկվեց Իջեւանի ՙԱրնար՚ ֆուտբոլային մարզադաշտը: 2008թ. այստեղ կայացավ հանրապետության գավաթի խաղարկության եզրափակիչը: Վերջերս այս մարզադաշտում  տեղի ունեցավ ֆուտբոլի  Տավուշի մարզի առաջնությունը,  մրցանակակիր թիմերին պարգեւներ հանձնեցին ՀՀ նախագահի խորհրդական, հանրահայտ  Յուրի Վարդանյանը եւ Խորեն Հովհաննիսյանը: Նոյեմբերի 8-ին ՙԱրնար՚ մարզադաշտու ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Մարզական | Դիտել են: 1426 | Օրը: 2009.Նոյեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Տավուշի մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը  պոեմներ է նվիրել Վլադիմիր Պուտինին, Պետրոս Մեծին, Սերժ Սարգսյանին եւ այլն, ստեղծել է մարտարվեստի նոր ոճ, որն  իր ազգանվան սկզբնատառերով ՙՉիբու՚ է կոչել, նա լավ երգում է եւ այլն : Հոկտեմբերի 20-ին Երեւանում ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է ցեղասպանությանը նվիրված Չիբուխչյանի քառյակների ցուցադրությունը: Քառյակները լամինապատ թղթով  ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1061 | Օրը: 2009.Նոյեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Արամ Քալանթարյանն իր անձնական գրադարանից սահմանամերձ Կոթի գյուղի գրադարանին նվիրել է 250 կտոր գիրք` մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն  լեզուներով: Արամ Քալանթարյանը ղեկավարում է Կոթիում արդեն մի քանի տարի ընթացող հնագիտական պեղումները:
... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Կրթություն | Դիտել են: 1156 | Օրը: 2009.Նոյեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Իջեւան-Դիլիջան մայրուղուց մոտ 4 կմ վերեւ Հովք գյուղն է: Գյուղ տանող , ինչպես նաեւ գյուղամիջյան ճանապարհները փոսառատ են: Եթե  որեւէ մեկի մտքով անցնի ֆիլմ նկարել, որտեղ գործողության տեղը անցյալ դարեսկզբի գյուղն է, Հովքը, հաստատ, հարմար վայր է: Տները միահարկ են, անշուք, հին կղմինդրով: Այստեղ ժամանակը կարծես կանգ է առել: Նախկինում ադրբեջանաբնակ գյուղը սկզբում Հախկխլու է կոչվել, հետո` Վուրղուն: Դաշքեսանի շրջանի Զ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1255 | Օրը: 2009.Նոյեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Իջեւանցի 71-ամյա գրող, հրապարակախոս, 11 գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը պրպտուն բնավորություն ունի: Երիտասարդական ավյունով շրջում է Տավշո մարզում, զննում առեւտրական հին ճանապարհներին գտնվող հուշարձանները, հասնում հեռավոր Իրկուտսկ, Ուլան-Ուդե, Չիտա, պեղում արխիվները, որոնք առնչվում են հայությանը: 20 տարի առաջ բացահայտեց հայության մոռացված մի անկյուն` Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1334 | Օրը: 2009.Նոյեմբեր.10 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի լույս 4-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի  սահմանամերձ Կիրանց գյուղում գողացել են Ալվարդ Նազարյանի  5 խոշոր եղջերավոր անասունը եւ 1 հորթը: Ալվարդը Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանի հարազատ քույրն է: Նույն գիշեր հարեւան Աճարկուտ գյուղում գողացել են գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի 3 հորթերը: Հորթերից մեկը մեկ ամսական է եղել: Հետաքրրքիր է, որ 13 տարի առաջ, 1996թ. հոկտեմբերի 26-ին գողացել էին նույն Ռաֆիկ Օհանյանի 12 խոշոր եղջերավոր անասու ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1000 | Օրը: 2009.Նոյեմբեր.05 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի հինգհարկանի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում ամբողջությամբ այրվել է Սարիբեկ Պետրոսյանի երկու սենյականոց բնակարանը: Հրդեհը տեղի է ունեցել գիշերվա ժամը երեքին: Իջեւանից ժամանել է հրշեջ երկու մեքենա, կրակը մարել , սակայն տան գույքից ոչի ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 958 | Օրը: 2009.Նոյեմբեր.03 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 22-ին Տավուշի  մարզի Աչաջուր գյուղում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ  Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր եւ Չորաթան գյուղերում` ավագանու ընտրություններ:  Տավուշի մարզի թիվ 40(կենտրոնը` Նոյեմբերյան) եւ  թիվ 41(կենտրոնը` Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն  գրանցել են թեկնածուներին:  Իջեւանի ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1059 | Օրը: 2009.Նոյեմբեր.03 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հռչակավոր Գոշավանքի հարեւանությամբ  հսկա մի փոս կա, ուր շինության հիմքեր են  գցված `  իրար ագուցված մետաղալարերի երկար շարքերով: ՙԳոշավանք՚ պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրենի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ փոսի տեղում նախկինում մատուռներ են եղել: Անցյալ դարի 30-ական թվականներին մատուռները քանդել, տեղում դպրոց են կառուցել:  Գոշ գյուղում միջնակարգ դպրոցի նոր շենք& ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1092 | Օրը: 2009.Նոյեմբեր.03 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Արտակարգ իրավիճակների նախարարության վեբկայքի համաձայն, սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1934 թվականին ծնված Արթիկ Ուզունյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Նույն օրը Բերդ քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն՝ անարդյունք։ Նույն նախարարության վեբկայքում նաեւ տեղեկատվություն է զետեղվել, որ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Արծվաբերդ գյուղի բնակիչ, դարձյալ 1934 թվականին ծնված Սարգիս Ուզունյանը տնից դուրս ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 989 | Օրը: 2009.Հոկտեմբեր.30 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Դրամաշնորհը ծախսվել է, բայց սողանքները շարունակվում են եւ ակտիվանում

Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Գոշ գյուղի բնակիչները տագնապահար են: Սկսվել են աշնանային անձրեւները, սողանքային երեւույթներն ավելի են ակտիվացել: Գյուղի կենտրոնից բարձրանում եմ վերեւ: Թեքության վրա քանդված ճանապարհներ են: Միայն մի տեղ կիսախողովակով ջուր է հոսում: Սա ճապոնական դրամաշ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 947 | Օրը: 2009.Հոկտեմբեր.30 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Կարեն Սարիբեկյանին վաղուց եմ ճանաչում: 1992թվականին նա Նոյեմբերյանի սահմանների պաշտպանության դիրքերում էր: 32 հոգուց բաղկացած «Վրեժ» ջոկատի հրամանատարը մարտերում այնքան էր խոշոր տրամաչափի գնդացրից հակառակորդի վրա կրակ բացել, որ ժամանակավորապես կորցրել էր լսողությունը: 
Նա իր ջոկատով ակտիվորեն մասնակցել է Ոսկեպարի, Ոսկեվանի, Վազաշենի, Արցախի պաշտպանությանը, մարտադաշտում կոնտուզիա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1158 | Օրը: 2009.Հոկտեմբեր.26 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՈ՞վ կարող էր մտածել, որ Երեւանից 200 կմ հեռավորությամբ գտնվող, սահմանամերձ Նոյեմբերյանում կարող են տուգանել հետիոտներին:
Ճանապարհային ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Նոյեմբերյան քաղաքում, ոչ սահմանված տեղում փողոցը հատած 5 հոգու տուգանել են 3 հազար դրամով: Նոյեմբերյանում հետիոտնի անցումի գծանշումները ընդամենը 5 տեղ է արված, իսկ քաղաքը ձգ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1073 | Օրը: 2009.Հոկտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերյան քաղաքում հայտարարություններ էին տրվել մեկ կգ թանթրվենին (ղանձիլ) կիլոգրամը` 25, մասուրը` 100, կաղինը` 30 դրամով ընդունելու վերաբերյալ: Թեեւ այս գները էժան են, սակայն աշխատանք չունեցողները ստիպված են անտառ գնալ:


Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 953 | Օրը: 2009.Հոկտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Իջեւանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ տալու կապակցությամբ: ՌԴ Տագանրոգի պոլիտեխնիկական քոլեջի Իջեւանի մասնաճյուղը գործել է 2000-2002թթ.` որպես ոչ ռեզիդենտ կազմակերպություն, այսինքն` օտարերկրյա ուսումնական հաստատության ներկայացուցչություն: 2002թ. Իջեւանում սկսել է գործել « Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն, որը մինչ այժմ էլ աշխատում է: Հենց այս ընկերությունն էլ տրամադրել է Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1207 | Օրը: 2009.Հոկտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվեցին այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, աշնանային զորակոչի խնդիրները, զորահավաքային նախապատրաստության հարցեր, 2009թ. 9 ամիսներին համայնքների բյուջեների կատարողականը, սահմանամերձ գյուղերում անասնագողությունների հիմնահարցը: Մարզի 4 տարածքների զինկոմները զեկուցեցին, որ գարնանային զորակոչի առաջադրանքը գերակատարվել է, վս ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1058 | Օրը: 2009.Հոկտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ կայքի Տավուշի մարզպետարանի բաժնում տեղադրված է մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը հոկտեմբերի 12-ին Տավուշի մարզ ՌԴ Կրասնոդարի երկրամասի պատվիրակության այցի մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակությունը համալրված էր Կրանոդարի հայկական համայնքի եւ հայկական կազակների միավորման անդամներով: Տավուշի մարզպետարանում ընդունելության ժամանակ «Հայկական կազակների միավորման գլխավոր ատաման ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1135 | Օրը: 2009.Հոկտեմբեր.22 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՆոյեմբերյան քաղաքի 61-ամյա բնակիչ Շալիկո Դարբինյանը հայրենի Դամիա գնալու համար ամիսը երկու անգամ շուրջ 35 կմ ճանապարհ է կտրում: Նախ միկրոավտոբուսով` մինչեւ Բագրատաշեն, հատում հայ-վրացական սահմանը , վրացական տարածքում 6 կմ անցնելուց հետո հասնում է Կիրովկա կոչվող ադրբեջանական գյուղ, որտեղից էլ մայրուղուց թեքվելով` եւս 3 կմ անցնում, հասնում ծննդավայր: Դամիան գտնվում է Նոյեմբ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1064 | Օրը: 2009.Հոկտեմբեր.19 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում գողացել են Համլետ Գրիգորյանի կովը եւ երինջը: Երինջը ճանապարհից փախել, ետ է եկել: Ոսկեպարից տեղեկացանք, որ գողության հետքերը տանում են դեպի Ղազախի շրջան: Անցյալ տարի անասնագողերը հափշտակել էին Հ. Գրիգորյանի 3 կովը: Նոյեմբերյանի սահմանագոտում անասնագողությունները շարունակվում են` սահմանագոտու բնակիչների մեջ ավելացնելով վախի եւ անպաշտպան լինելու զգացմունքը:

... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1022 | Օրը: 2009.Հոկտեմբեր.16 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

AdamjanՔչերին է վիճակվում մասնակցել իրենց կիսանդրու բացման արարողությանը: Դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը հոկտեմբերի 15-ին Նոյեմբերյանում մասնակցեց իր կիսանդրու բացմանը: 
Ծագումով երեւանցի, շուրջ կես դար Մոսկվայում բնակվող Ադամյանին 2007թ. Նոյեմբերյանի ավագանու որոշմամբ շնորհվել է համայնքի պատվավոր բնակչի կոչում: Ադամյանը երկ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1002 | Օրը: 2009.Հոկտեմբեր.16 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՀոկտեմբերի 9-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ Ա.Խոյեցյանը և Ս.Գալստյանը անցկացրեցին սեմինար ՙՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և ԲՀՀ-ի (WWF)-ի դերը նրանց զարգացման գործում՚ թեմայով: Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, ՙԱրևորդի՚ և բնապահպանական, երիտասարդական ակումբների, Իջևանի Օրհ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Բնապահպանական | Դիտել են: 2122 | Օրը: 2009.Հոկտեմբեր.13 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Եթե մի կողմ տանենք սուրբ,ազնիվ,վեհ, նվիրյալ, սիրելի, հարգարժան եւ նման այլ բառերի վարագույրը, որ ինքնին սրբագործվել է դարեդար`սկսած մեր Ուսուցչապետ Մաշտոցի ժամանակներից, պարզ կդառնա այն բարդ, բայց նաև որոշակիորեն հակասական էությունը, որ ունի այսօրվա ուսուցիչը: Այո, այսօրվա, քանի որ այսօրն իսկապես այնքան խառն ու իրարամերժ զգացմունքների տեղիք է տալիս, որ ճիշտ չի լինի ուսուցչից կամ աշակերտից պահանջել միանշանակ հարգանք ու ակնածանք, սեր ու նվիրվածություն: Որ այդ իրոք մարդկային հա ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Կրթություն | Դիտել են: 2433 | Օրը: 2009.Հոկտեմբեր.13 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

null
1391 բնակիչ ունեցող Արճիսը հարեւան է Լոռու մարզին: Բնակավայրը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին է, բարձունքի վրա: Գյուղը 123հա վարելահող, 50 հա խաղողի, դեղձի 47 հա բերքատու, 54 հա նոր հասունացող այգի ունի , 8 հեկտար ` մոռի ցանք: Արճիսցիներն ընթացիկ տարում 8 տոննա դեղձ են հանձնել Այրումի պահածոների գործարան :
  Համայնքի 2009թ. բյուջեն ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Համայնք | Դիտել են: 1113 | Օրը: 2009.Հոկտեմբեր.12 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի լույս 8-ի գիշեըը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում գողացել են Գուրգեն Աթաբեկյանի 2 կովը, ցլիկը, 2 մոզին եւ 2 ձին : Անասնատիրոջ տղայից` Աշոտ Աթաբեկյանից տեղեկացանք, որ գողության հետքերը տանում են դեպի Ադրբեջանի Ղազախի շրջան: Նոյեմբերյանի ոստիկանությունը անասնագողության դեմ պայքարի նպատակով գյուղերում գիշերները պարեկող խմբեր է ստեղծել: Սակայն ոստիկանները չեն կարող սահմանամերձ բոլոր գյուղերի գոմերը հսկել: Գողություններն էլ չեն բացահայտվում, որով ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 998 | Օրը: 2009.Հոկտեմբեր.09 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

nullՀոկտեմբերի 5-ին Իջեւան քաղաքի ավագանու 7 անդամ գրավոր դիմել է քաղաքապետարանի քարտուղար Բորիս Թանանյանին` պահանջելով ավագանու արտահերթ նիստ հրավիրել` օրակարգում ունենալով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի անվստահության հիմքերը: Սակայն նիստ չի հրավիրվել: Հաջորդ օրը ավագանու անդամները այցելելով քաղաքապետարան` այնտեղ չեն գտել ոչ քաղաքապետին, ոչ նրա տեղակալին, ոչ էլ քաղաքապետարանի քարտուղար ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտել են: 1031 | Օրը: 2009.Հոկտեմբեր.09 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (1)

Ոսկեպար գետի աջ ափին գյուղի երեխաները ֆուտբոլի փոքրիկ խաղադաշտ են կառուցել: Պատանի ֆուտբոլիստները այստեղ ձողերով դարպասներ են սարքել: Խաղադաշտը փոքր է` շուրջ 60 մ երկարությամբ, գնդակն էլ երբեմն հայտնվում է գետի մեջ: Ոսկեպարի դպրոցի բակում 30 մ երկարությամբ փոքր դաշտ կա, սակայն այնտեղ հնարավոր է միայն մինի ֆուտբոլ խաղալ: Գյուղի իսկական`100մ երկարությամբ խաղադաշտը մոտ 13 տարի առաջ վաճառվեց Ռուսստանում գործարարությամբ զբաղված մի ոսկեպարցու, ով այնտ ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Մարզական | Դիտել են: 1039 | Օրը: 2009.Հոկտեմբեր.09 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ (0)

Бесплатный Онлайн Сервис