Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 02:16
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 23 » Աչաջրում` լարված մրցակցություն
22:23
Աչաջրում` լարված մրցակցություն
Նոյեմբերի 22-ին  Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան գյուղերում կայացան ավագանու, իսկ Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ բնակչություն ունեցող գյուղում` Աչաջուրում` համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 40  (կետրոնը` Նոյեմբերյան) եւ 41 (կետրոնը` Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներից տեղեկացա, որ ընտրությունները բնականոն են ընթացել, առանց խախտումների: Բերդավանում  ընտրողները քվեարկությանը շատ պասիվ են մասնակցել. գյուղի մի ընտրատարածում քվեարկությանը  ներկայացել  է ընտրողների 20, մյուսում` 15 տոկոսը:
 Աչաջրում համայնքի ղեկավարի 5 թեկնածուներից առավել` 730 ձայն ստացել է նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը: Նրանից 9 ձայն պակաս է ստացել գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանը, անճշտությունների թիվը` 10: Նոյեմբերի 23-ին թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը  կատարել է ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում եւ վավերացում: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ ստացվել են Աչաջրի գյուղապետի թեկնածուներ Էդվարդ Խոջայանի եւ Համո Գեւորգյանի վստահված անձանց բողոքը  ընտրության արդյունքների վերահաշվարկ կատարելու վերաբերյալ: Նոյեմբերի 24-ի առավոտյան այս կապակցությամբ կկայանա թիվ 40 ԸԸՀ հանձաժողովի նիստ, որը կորոշի` վերահաշվարկ կատարել, թե` ոչ: Նիստին  կմասնակցի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:


Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1029 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис