Աչաջրում թեժ մրցակցություն էր - 14 Декабря 2009 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:41
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 14 » Աչաջրում թեժ մրցակցություն էր
16:04
Աչաջրում թեժ մրցակցություն էր
Նոյեմբերի 22-ին Աչաջրում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները չէին բացահայտել հաղթողին. քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում գյուղապետի 5 թեկնածուներից առավել ձայն ստացած նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանի եւ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանի օգտին տրված քվեների տարբերությունը կազմել էր 10, անճշտությունների թիվը` 12: Նշանակվել էր վերաքվեարկություն: Դեկտեմբերի 13-ին նշանակված վերաքվեարկությանը կարող էին մասնակցել միայն գյուղապետի այն 5 թեկնածուները, որոնց անունները առկա էին նոյեմբերի 22-ի քվեարթերթիկում: Սակայն 5-ից երկուսը` անկուսակցականներ, Աչաջրի համայնքապետարանի քարտուղար Յուրի Միրզոյանը եւ ներկայումս չաշխատող Էդվարդ Խոջայանն ինքնաբացարկ էին հայտնել: Դեկտեմբերի 13-ին կայացած քվեարկության արդյունքում, ՀՀԿ անդամ, Տավուշի մարզպետարանի աշխատող Աղաբեկ Գալստյանը ստացել է 203, Համո Գեւորգյանը` 1116, Պավել Ղալթախչյանը` 1084 ձայն: Մի տեղամասում Համո Գեւորգյանի եւ Պավել Ղալթախչյանի ձայները հավասար են եղել, իսկ մյուսում` Համո Գեւորգյանը 32 ձայնի առավելություն է ունեցել: Ինչպես տեղեկացա Աչաջրի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներ Գուրգեն Հարությունյանից եւ Աշոտ Մարդանյանից, քվեարկության ընթացքում խախտումներ չեն եղել, թեկնածուներից կամ նրանց վստահված անձանցից բողոքներ չեն ստացվել: Միայն քվեների հաշվարկի ժամանակ Աչաջրի 40/1 տեղամասում մի ծրարի մեջ հայտնաբերվել է ոչ թե արդեն քվեարկված քվեաթերթիկը, այլ` մի աչաջրեցու անձնագրի պատճեն: Դեկտեմբերի 14-ին, ժամը 14-ին պիտի կայանա Տավուշի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստ, որը պիտի հաստատի Աչաջրի ընտրությունների նախնական արդյունքները: 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Категория: Լուրեր | Просмотров: 606 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис