Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.23, 16:39
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 21 » Ադրբեջանի նախարարը գիշերը "Հայոց բերդն" էր կարդում, սիրահարված էր հայ աղջկա
16:20
Ադրբեջանի նախարարը գիշերը "Հայոց բերդն" էր կարդում, սիրահարված էր հայ աղջկա
nullԱդրբեջանում ներկայումս իշխում է նախիջեւանյան կամ հայկական կլանը, այսինքն` քաղաքական-տնտեսական վերնախավի մեջ են հիմնականում Հայաստանից կամ Նախիջեւանից սերվածները: Խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիեւը ԿԳԲ-ի գեներալ էր, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար,ապա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, նրա կենսագրության մեջ նշված էր, որ ծնվել է 1922թ. Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանում: Խորհրդային Միության փլուզումից հետո Ալիեւը ՙճշգրտում՚ մտցրեց իր կենսագրության մեջ, նշելով , որ ծնվել է Նախիջեւան քաղաքում, բանվորի ընտանիքում: Ադրբեջանի հանրապետության որոշ ղեկավարներ չեն ազդարարում, որ ծնվել ու ապրել են Հայաստանում: Օրինակ, Հայաստանում ծնված Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի կենսագրությունում նշված է, որ ծնվել է 1946թ., սակայն չի նշված, թե`որտեղ: Նախարարին ինտերնետում հարց է տրված` ո՞րն է քո ծննդավայրը: 2008թ. հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Շահին Մուստաֆաեւը, ում կենսագրականում նշված է, թե ծնվել է Արեւմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում: Ադրբեջանցիների կեղծարարությունն այն աստիճան է հասել, որ Նոյեմբերյանի շրջանն արեւմտյան Ադրբեջանի կազմում է հայտնվել: Սակայն նախարարը ՙմոռացել է՚ նշել Ջուջեւան գյուղը, ուր ծնվել եւ ապրել է : Անտառներով գոտեւորված փոքրիկ, գեղատեսիլ գյուղ է Ջուջեւանը, ուր լավ են հիշում Շահենին: Ջուջեւանում նրա փաստաթղթերում Շահեն անուն էր նշված, հետագայում ՙխմբագրել է՚ իր անունը` դարձնելով Շահին: 1990 թվականից Ջուջեւանի դպրոցի տնօրեն Վալերիկ Վարդանյանը լավ է ճանաչում Մուստաֆաեւների ընտանիքին, քանի որ դրկից էին: Նրա խոսքերով` Շահինի հայրը` Աբդըլան Ջուջեւան է եկել, երբ հազիվ 16 տարեկան էր: Նա անասնապահ է աշխատել գյուղի կաթնանասնապահական կոլխոզում, որ հետո սովխոզ է դարձել: Այստեղից էլ Աբդըլան խորհրդային բանակ է մեկնել: Ծառայությունն ավարտելուց հետո ամուսնության նպատակով փախցրել է 16-ամյա Մահուզարին: Հարս գալուց հետո կինը գյուղի թռչնապահական ֆերմայում էր աշխատում: Աբդըլլայի եւ Մահուզարի նախնիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղայմախլի գյուղից են եղել: Ամուսինները 3 աղջիկ եւ մի տղա են ունեցել: Ավագ աղջիկը` Լալազարը Վանաձորում ավարտել է բժշկական ուսումնարան, որից հետո աշխատանքի է անցել Նոյեմբերյանի շրջանի սանէպիդկայանում: Շահինը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ջուջեւանի 8-ամյա դպրոցը, ապա` Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգը` ստանալով ոսկե մեդալ: Գյուղում ադրբեջանական միակ ընտանիքին յուրայինի պես են ընդունել:
 Ջուջեւանցիները վկայում են են, թե անասնապահ, 8-ամյա կրթությամբ Մահուզարն ինչ հափշտակութ- յամբ էր կարդում մեր պատմավեպերը եւ հուզվում:
-Շահինը ռուսերեն էլ լավ էր սովորում, գեղեցիկ ձեռագիր ուներ, -հիշում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Մանվելյանը:
Ադրբեջանի ապագա նախարարը շատ պատվախնդիր էր:
-Մի ամգամ կարմրած, ուռած աչքերով դասի էր եկել,-հիշում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը: Նախանձել էր, որ իր դասընկերներն արդեն կարդացել էին Ստեփան Զորյանի ՙՀայոց բերդը՚ եւ ողջ գիշերը չէր քնել, վեպն ընթերցել էր:
Մուստաֆաեւների ընտանիքը կենցաղով, տանը տիրող մաքրությամբ չէր տարբերվում հայերից, այս առումով շահեկանորեն տարբերվելով Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի ցեղակիցներից, ովքեր կենցաղի մեջ մաքրության խնդրում թերանում էին:Մուստաֆաեւներն աշխատասեր էին, լավ էին վաստակում, հերթագրվել եւ ՙԺիգուլի-2106՚ էին գնել, որը Շահինն էր վարում: Ադրբեջանական ընտանիքի անդամները հայկական սովորույթներով էին առաջնորդվում, սակայն իրենց տանը միայն ադրբեջաներեն էին խոսում:
-Երբ Մահուզարի մայրը հյուր էր գալիս Մուստաֆաեւների տուն, այստեղ հաց չէր ուտում, ասելով, որ նրանք խոզի միս են ուտում,-վերհիշում է Վալերիկ Վարդանյանը:
1986թ., երբ ապագա նախարար Շահինի ավագ քրոջը` Լալազարին ամուսնացնում էին Նոյեմբերյանի Այրում ավանում բնակվող հայ մոր եւ ադրբեջանցի հոր զավակի հետ, Մուստաֆաեւները որոշել են հարսանիքը հայկական ձեւով, առանց ՙկալիմի՚ անել: Սակայն Ղազախի շրջանի նրանց հարազատները սպառնացել են այդ դեպքում նրանց հետ կապերը խզել, ինչի հետեւանքով հարսանիքը ադրբեջանական ավանդույթով է անցկացվել, եւ Մուստաֆաեւները հարսնացուի համար գլխագին են գանձել: Բնավորությամբ ինքնամփոփ, սակայն համեստ ու աշխատասեր Շահինը սիրահարվել էր կիրովականցի մի հայ աղջկա: Մուստաֆաեւները կողմնակից էին իրենց տուն հայ հարս բերելու, սակայն չէին ցանկանում իրենց աղջիկներին հայերի հետ ամուսնացնել: Միջնակարգը գերազանց ավարտելուց հետո Շահինն ընդունվել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով չի հասցրել ավարտել, Երեւանում մինչեւ 4-րդ կուրսն է սովորել, բուհն ավարտել է Մոսկվայում, Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտում:
Վարդանյանների հետ ադրբեջանցի ընտանիքի կապը շատ ջերմ է եղել, Նոյեմբերյանի Գիժսար հեռավոր ամառանոցում նրանց երեխաները նույն քոլիկում են քնել: Սակայն Սումգայիթի ջարդերից հետո Ջուջեւանում միակ ադրբեջանական ընտանիքի եւ գյուղի բնակիչների միջեւ հարաբերությունները սառել են:
-Սումգայիթից հետո ինձ տեսնելիս Շահինը մշտապես փոխում էր ճանապարհը, խուսափում էր հանդիպումից- ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը:
Մահուզարը սկզբում դատապարտել է Սումգայիթում հայերի կոտորածը` անհանգստանալով, թե ինչ կարող է պատահել իրենց ու իրենց կառուցած տան հետ:
Ջուջեւանում, սակայն, հիշում են նաեւ, որ Մահուզարն այդ ժամանակ հայերի եւ մյուս կողմից ադրբեջանցիների ու թուրքերի քանակը համեմատելով ասել էր` ՙԴուք` հայերդ քիչ եք, մի բուռ կուտ եք՚: Դպրոցում աշակերտներին հանձնարարված էր Թուրքիայի վերաբերյալ գրավոր առաջադրանք: Աշակերտներից մեկը Թուրքիան փոքրատառով է գրել,Շահինի կրտսեր քույրը` Գյուլնարան , ի նշան բողոքի, փոքրատառով է գրել Հայաստան անունը: Սակայն, Մուստաֆաեւ ընտանիքի անդամները վիրավորվում էին, երբ ջուջեւանցիները նրանց, սովորույթի համաձայն, թուրք էին կոչում: Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվել էին, գյուղի մի քանի երիտասարդներ Մուստաֆաեւների ընտանիքին խորհուրդ են տվել հեռանալ Ջուջեւանից: Նույնիսկ օգնել են ամբողջ ունեցվածքը տրակտորին բարձելու: Գյուղի սովխոզն էլ գնել է նրանց տունը, ինչը եւս օգնություն էր ադրբեջանցի ընտանիքին: Ազերի ընտանիքը ոչ մի արժեքավոր բան չի թողել, նույնիսկ իրենց գոմի դուռն է տարել Ադրբեջան: Գինի ստանալու համար իրենց արդեն ճզմած խաղողն էլ, որ տեղացիները վրացական ձեւով ՙճաճա՚ են ասում, չեն թափել, այլ տեղափոխել են Ղազախի Բաղանիս-Այրում գյուղ` դրանից օղի թորելու: 
Մուստաֆաեւ ընտանիքը Ջուջեւանից լավ հուշեր ունի: 1990թ. Գյուլնարան սովորում էր Մոսկվայում եւ այնտեղից բացիկ է ուղարկել Վալերիկ Վարդանյանի ընտանիքին, որով հետաքրքրվել է վերջինինս երկու զավակների, ինչպես ինքն է անվանել` ՙգիժ թողլիների՚ մասին: 1990-ականներին Ադրբեջանի հարկային ոլորտում սկսվել է Շահին Մուստաֆաեւի կարիերան:
Ջուջեւանցիները լսել են, որ իրենց նախկին համագյուղացին հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հատուկ նշանակության ջոկատի կազմում կռվել է Հայաստանի դեմ:

-Մի կողմից հպարտանում եմ, որ մեր դպրոցի աշակերտը նման հաջողությունների է հասել, մյուս կողմից ափսոսում... ասում է Վալերիկ Վարդանյանը: 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

WS

Категория: Լուրեր | Просмотров: 1511 | Добавил: qamut | Теги: Շահին Մուստաֆաեւ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Hrach0302  
0
Մուստաֆաևները մեր լավ հարևաններն եին:Նրաց ընտանիքը ոչնչով չեր տարբերվում Հայ ընտանիքներից:Շահենը աչքի եր ընկնում իր համեստությամբ,աշխատասիրությամբ և լավ սովորելով:

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис