Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2017.Սեպտեմբեր.26, 07:44
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Մարտ 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Մարտ » 17 » Աֆրիկյան ժանտախտի վերադարձը
20:21
Աֆրիկյան ժանտախտի վերադարձը

2007թ. Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը մեծ թվով խոզերի անկման պատճառ դարձավ: Համաճարակը շատ վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին, ովքեր սարերի անտառների կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: Երկու տարի առաջ շատերը դժգոհեցին պետության կողմից հատկացված փոխհատուցումից: Դժգոհ մնացին, որովհետեւ համայնքներում ստեղծված հանձնաժողովները անասունների մի մասը դուրս էր թողել սատկած կամ հարկադիր ոչնչացրած կենդանիների հաշվառման ցուցակներից, մի մասի տերերն էլ չհավատալով, որ պետությունը գոնե մասամբ կփոխհատուցի իրենց անասունների կորուստը, սատկած խոզերը հաշվառման չէին ներկայացրել կամ ուշ էին ներկայացրել: Հիմա աֆրիկյան ժանտախտը ՙվերադարձել է՚ Տավուշ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետ
nullՆորիկ Գիշյանը հայտնեց, որ ժանտախտի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, Լճկաձոր գյուղում: Մարտի 14-ի դրությամբ Լճկաձոր, Արճիս, Կողբ, Բագրատաշեն գյուղերում եւ Նոյեմբերյան քաղաքում աֆրիկյան ժանտախտից կորուստները եղել են 176 խոզ. 34 խոզ սատկել է, 142 –ը` հարկադիր ոչնչացվել : Ժանտախտով հիվանդ անասունները ոնչացվում են անարյուն եղանակով, անասունների գլխին խփելով, որից հետո կենդանիների մարմինները տեղափոխվում են անասնագերեզմանոց-հորեր: Տավուշի մարզպետի որոշմամբ յուրաքանչյուր համայնքում ստեղծվել է հանձնաժողով: Համայնքներում հատկացվել են կենդանիներին անասնագերեզմանոցներ տեղափոխող մեքենաներ: Հանձնաժողովներն արձանագրում են արդեն սատկած եւ հարկադիր ոչնչացվող խոզերը` ըստ տարիքային եւ սեռահասակային խմբերի եւ քաշի, կազմակերպում դրանց տեղափոխումը հորեր: Անասնագերեզմանոց-հորը փորվում է նվազագույնը 3 մետր խորությամբ: Վարակը ոչնչացնելու նպատակով անասնաբույժները ախտահանիչ մեքենայով կամ ձեռքով հորերն ախտահարում են քլորակրով, իսկ բակերը, անասնագոմերը` կաուստիկ սոդայով: Նորիկ Գիշյանն ասում է, որ համաճարակի դեմ պայքարում անասնաբուժական պետական տեսչությունը եւ համայնքապետարանները համագործակցում են: Առավել մեծ վնասը Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքում է` Կողբում, ուր եղել է 5 անկում եւ հարկադիր ձեւով 74 խոզ է ոչնչացվել: Նորիկ Գիշյանի վկայությամբ` սկզբում խոսվում էր դասական ժանտախտի համաճարակի մասին, սակայն հանրապետական անասնաբուժական տեսչության կողմից հերձված կենդանիների լաբորատոր հետազոտությունները ցույց տվեցին, որ ժանտախտն աֆրիկյան է: Նոյեմբերյան քաղաքի ավտոկայանի մուտքի ապակու վրա փակցված է Նոյեմբերյանի քաղաքապետարանի հայտարարությունը, ուր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մարտի 2 թիվ 15-Ա որոշմամբ նախատեսված հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների ցանկն է: Այստեղ նշված է ՙժանտախտ՚ բառը` առանց հստակեցնելու` դասակա՞ն, թե՞ աֆրիկյան տարատեսակի մասին է խոսքը: Նոյեմբերյանի անասնաբուժական տեղամասը տեղական ՙՔամուտ՚ հեռուստաընկերությամբ հայտարարություն է տվել, որով անասնատերերին հորդորում է խոզերը պահել մսուրային վիճակում` փակ տարածքում, հիվանդ խոզերի բուժման փորձեր չանել, քանի որ աֆրիկյան ժանտախտը չի բուժվում, իսկ կենդանիների մոտ հիվանդության ախտանիշները նկատելու դեպքում դիմել անասնաբույժին կամ համայնքային հանձնաժողով:
Ն. Գիշյանի խոսքերով` Լճկաձոր, Արճիս, Բագրատաշեն համայնքներում համաճարակը կարծես մարում է. վերջին դեպքը գրանցվել է մարտի 7-ին, իսկ Կողբում եւ Նոյեմբերյան քաղաքում համաճարակը շարունակում է տարածվել: Բագրատաշենի ենթաշրջանում հիվանդության աճ չի նկատվում, որովհետեւ այստեղ խոզերը փակ տարածքում` անասնագոմերում են պահվում: Կողբում եւ Նոյեմմբերյանում, անասունները թափառում են, այդ պատճառով էլ վարակը տարածվում է:
Այցելեցի Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում գտնվող կարանտինի կետ, որը գործում է մարտի 5-ից: Քաղաքի մուտքի մոտ մի վագոն-տնակ է դրված: Կարանտինի կետը պետք է արգելի առանց անասնաբույժի տեղեկանքի այդ տարածաշրջանից մսի, մսամթերքի, կաթնամթերքի, անասնակերի տեղափոխումը: Հերթապահող խմբի մեջ անասնաբույժ է ընդգրկված, ում պարտականությունների մեջ է մտնում նաեւ ճանապարհին փռած գորգերի ախտահանումը: Ծանր բեռնատարների շարժից քարշ ընկել, պատառոտվել էր գորգի մի մասը: 
Կարանտինի կետում ես Նոյեմբերյանի պահակապարեկային ծառայության մեկ եւ հանրապետական ոստիկանության երկու ծառայող տեսա: Նրանցից կոչումով ավագը բջջային հեռախոսով կապվելով իր վերադասի հետ` հրաժարվեց լրագրողիս հարցազրույց տալ: Լրագրողի ներկայությունը ոստիկանների վրա ազդեցություն գործեց: Նրանք, որ մինչ այդ պասիվ կանգնած էին, սկսեցին անխտիր ստուգել քաղաքից դուրս եկող բոլոր մեքենաների բեռնախցերը: Նորիկ Գիշյանին հարցրի, թե ինչու՞ կարանտինի կետում անասնաբույժ չկա:
-Կողբի անասնաբույժը պիտի հերթապահեր, Կողբը բաժանված է 3 հատվածի, գյուղում 3 անասնաբույժ կա` մեկը գյուղապետարանի, երկուսը` Նոյեմբերյանի անասնաբուժական տեղամասի աշխատողն են համարվում: Առավոտյան նրանք գյուղում շրջայց են կատարում: Դրա ավարտից հետո անասնաբույժը շուտով կլինի կարանտինի կետում: 
Աֆրիկյան ժանտախտի վարակի աղբյուրի մասին տարբեր կարծիքներ կան: Ոմանք կարծում են, որ դա անասնակերի հետ է կապված,ուրիշներն էլ պնդում են, թե վարակը 2007-ից է մնացել: Անցյալ տարի կենդանիների մեծ շարժ է եղել, անտառում առատ կեր կար, մեծ քանակությումբ խոզեր ունեցողները դրանք սարեր տեղափոխեցին: Գարնանն էլ, խոզերի ծնի ժամանակ դրանց վերադարձրին համայնքներ: 
-2007թ. անտառներում մեծ թվով խոզեր սատկեցին, սակայն հնարավոր չեղավ անտառներն ախտահանել: Սատկած կենդանիների մամինները մնացին չորացած տերեւների` խաշամի տակ: Ես այն կարծիքին եմ, որ վարակն եկավ մեր անտառներից, -ասում է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետը:
Մարզի համայնքներից մեկի ղեկավարը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ կառավարությունում ի սկզբանե տեղյակ են եղել են, որ խոզերի համաճարակն աֆրիկյան ժանտախտ է, սակայն ցանկացել են դասական ներկայացնել, որպեսզի հետագայում պետության կողմից խոզատերերին փոխհատուցում չտրվի:
Իսկ բնակչությանն ավելի շատ իրենց կորուստներն է հուզում: Նոյեմբերյանցի Սարգիս էլիզբարյանը 21 խոզի, Կողբի բնակիչ Մարտիկ Աբովյանը
14 խոշոր խոզի կորուստ է ունեցել:
Խոզատերերի զգալի մասը կենդանիները եւ անասնակերը Նոյեմբերյանի բանկերից վերցված վարկերով է գնել եւ հիմա կանգնած է ՙկոտրած տաշտակի՚ առաջ:
- Կառավարությունը կորոշի` փոխհատուցում տրամադրել կամ չտրամադրել, մեր գործը տեսչական է, որպեսզի ժամանակին ախտորոշվեն հիվանդ անասունները, հանձնաժողովները գրանցեն անկված եւ հարկադիր ոչնչացված անասունները,- ասում է Ն. Գիշյանը:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 2826 | Добавил: qamut | Рейтинг: 3.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис