Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 09:35
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 15 » ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-Ի ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
16:55
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-Ի ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
Ամանորի նախաշեմին` անցնող տարվան հրաժեշտ տալիս, փորձում ենք գնահատել, թե ինչ գործեր ենք արել, ինչ հաջողությունների հասել, ինչ թերացումներ ենք ունեցել և ինչ անելիքներ ու ակնկալություններ ունենք նոր` 2010 թվականից: Նման մտոõրոմներ պիտի ունենար և վերլուծություններ կատարեր նաև ԵՊՀ - ի Իջևանի մասնաճյուղի ղեկավար անձնակազմը, յուրաքանչյուր դասախոս և հաստատության յուրաքանչյուր աշխատակից, որոնք պատասխանատվության բարձր զգացումով իրականացնում են մարզի բնակչության համար այնքան երազած, կարևոր ու այնքան անհրաժեշտ կրթօջախի կրթական հիմնախնդիրները. չէ± որ այստեղ են ձևավորվում տարբեր մասնագիտությունների տեր վաղվա մանկավարժներն ու շնորհաշատ արվեստագետները, սպասարկման ոլորտի վաղվա երիտասարդ կադրերը:
Ամանորի նախօրյակ է Իջևանի մասնաճյուղում: Հաջáղությամբ ավարտվել են առաջին կիսամյակի ընթացիկ քննությունները, ստուգարքները, և Ամանորի տոներից հետո մասնաճյուղում սկսվելու է աշխատանային լարված գործընթացը` քննություններ, հեռակա ուսուցման դասեր: Բայց նախ պետք է մասնաճյուղի դասախոսական , ուսումնամեթոդական ու տնտեսական ողջ անձնակազմի հետ քննարկել անցած ուսումնական տարում կատարածը: Եվ ահա մասնաճյուղի ողջ կոլեկտիվը նախատոնական տրամադրությամբ հավաքվում է հաստատության` վերջերս կատարված վերանորոգումից հետո շքեղաշուք տեսք ստացած ու տոնականորեն զարդարված դահլիճում:
Մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը գիտխորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է բացված: Լավ գործեր շատ են կատարվել մասնաճյուղում: Ամենակարևորը, թերևս, կրթական բարեփոխումների գործընթացի գրեթե անթերի իրականացումն է: Մոտ երկուհազարանոց ուսանողական ու երկուհարյուրանոց դասախոսական կազմին իրենց սոցիալական ու անձնական խնդիրներով մեկառմեկ ճանաչող, բոլոր մեծ ու փոքր իրադարձություններին մշտապես քաջատեղյակ, խստապահանջ և իր պարտականությունները բարեխղճորեն ու անմնացորդ կատարող տնօրենի համար մանրուքներ չկան. Առաջնահերթ են և’ դասախոսական կազմի գիտական գործունեության շարունակականությունը, և’ ուսուցման որակը, և’ կարգապահությունն ու բացակայությունների կանխումը: <<Ոգևորող են Տավուշի մարզի գրեթե բոլոր համայնքների մանկավարժական կազմերի, հարկային և բանկային համակարգերի համալրումը մեր կրթօջախի խոստումնալից շրջանավարտներով, բայց հաջողությունները մեզ չպետք է հանգստացնեն, ընդհակառակը, մենք դեռևս հիմնախնդիրներ շատ ունենք, որոնց լուծման համար պիտի աշխատենք ուժերի գերագույն լարումով>>,- ասում է տնօրենը: Անհանգիստ ու որոնող, շարունակ նոր մտահղացումներ իրականացնող տնօրենի համար գերխնդիր է նաև Երևանից հրավիված պրոֆեսորադասախոսական կազմի համար հարմարավետ պայմաններ ստեղծելը: Հենց այդ նպատակով է ընդարձակվում նրանց նոր կացարանը: Տարվա կատարած աշխատանքները խորությամբ ու անաչառ կերպով վերլուծելուց հետո մասնաճյուղի տնօրենը կոլեկտիվին հղեց ջերմ մաղթանքներ և գիտխորհրդի նիստը հայտարարեց փակված: Իսկ անակնկալները դեռևս առջևում էին: Միջոցառման երկրորդ մասը պարզապես հրավառություն էր հիշեցնում. մեդալների, պատվոգրերի, շնորհավորագրերի ու Ամանորի առիթով ողջ անձնակազմին տրված նվերների հանձնման արարողությունների հրավառություն: Մթնոլորտը լի էր գոհունակության, գնահատված լինելու համար երախտագիտության զգացումներով, պայծառ տրամադրության ժպիտներով...
Իր 15-ամյա գոյության ընթացքում Իջևանի մասնաճյուղը բազմիցս արժանացել է մայր բուհի ղեկավարության խրախուսանքներին: Եվ ահա, բարձր գնահատելով նրա տնօրենի անմնացորդ նվիրումը և բեղմնավոր գործունեությունը, կրթօջախի գիտաուսումնական աննախընթաց հաջողությունները, ԵՊՀ-ի 90-ամյա տարեդարձի կապակցությամբ Ս. Առաքելյանը պարգևատրվեց ՀՀ ԿԳ նախարարության << Ոսկե հուշամեդալով>>: ԵՊՀ-ի << Ոսկե մեդալով >> պարգևատրվեցին բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ. գ. Թ. Աշոտ Գրիգորի Ղալումյանը և տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Գարուշ Գուրգենի Անանյանը: Ապա Ս. Առաքելյանը հանդիսավորությամբ ԵՊՀ-ի պատվոգրեր հանձնեց դասախոսական և ուսումնամեթոդական բաժնի`առավել աչքի ընկած 16 աշխատողների :Իսկ մասնաճյուղի 15-կապակցությամբ Ս. Առաքելյանը, <<դավաճանելով>> գովեստներ ու բարձր գնահատականներ չշռայլելու իր որդեգրած աշխատաոճի սկզբունքներին, իր կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց տարբեր ամբիոնների քսանհինգ դասախոսների: Նրա ուշադրությունից դուրս չէին մնացել նաև ուսման մեջ աչքի ընկած, հետաքրքիր նախաձեռնությունների հեղինակ ու կազմակերպիչ մի քանի ուսանողներ :
Բուռն ծափահարություններով ուղեկցվեցին քսանմեկ դասախոսների ու աշխատակիցների ծննդյան 70, 60, 50 և 30-ամյակների առթիվ հանձնված շնորհավորագրերն ու արժեքավոր նվերները:
Անակնկալներով հարուստ միջոցառումը ավարտվեց կրթօջախի աշխատակիցների 3 - 8 տարեկան փոքրիկներին քաղցրավենիքներով լի փաթեթներ հանձնելով:
2009 թվականին բուհի կոլեկտիվը հրաժեշտ տվեց բարձր տրամադրությամբ, նոր ոգևորությամբ, լավատեսությամբ ու այն վստահությամբ, որ 2010-ը կլինի նոր հաջողությունների, նոր մտահղացումների, գիտության ոլորտում նոր վերելքների տարի....
 

Աիդա Սարհատյան
ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս

Категория: Մշակույթ | Просмотров: 2782 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис