Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.27, 03:16
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 12 » Առանց մշակույթի տան, եկեղեցու
23:31
Առանց մշակույթի տան, եկեղեցու
null
1391 բնակիչ ունեցող Արճիսը հարեւան է Լոռու մարզին: Բնակավայրը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին է, բարձունքի վրա: Գյուղը 123հա վարելահող, 50 հա խաղողի, դեղձի 47 հա բերքատու, 54 հա նոր հասունացող այգի ունի , 8 հեկտար ` մոռի ցանք: Արճիսցիներն ընթացիկ տարում 8 տոննա դեղձ են հանձնել Այրումի պահածոների գործարան :
  Համայնքի 2009թ. բյուջեն շուրջ 19 միլիոն դրամ է, որից պետական լրավճարը կազմում 6.7 միլիոն : Համայնքի բյուջեից գյուղի անապահով 7 ընտանիքների տրվել է ընդհանուր առմամբ 135 հազար դրամ աջակցություն, մայիսի 9-ին էլ Հայրենական պատերազմի 6 մասնակիցներին 5 հազարական դրամ է հատկացվել:
Հողերի մեծ մասը ոռոգելի է` մեխանիկական եւ ինքնահոս եղանակներով: Մատակարված ոռոգման ջրի դիմաց արճիսցիները 3.4 միլիոն պարտք ունեն Նոյեմբերյանի ջուր օգտագործողների ընկերությանը: Գյուղապետ Սեյրան Միկիչյանը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ դրա մեծ մասը կփակվի:
 Հոկտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 9 ամիսների գույքահարկի, վարձակալական հողերի ու տեղական տուրքերի հավաքագրման պլանը, սակայն հողի հարկը նախատեսվածի 46 տոկոսով է գանձվել:
null-Մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը նախորդ տարվա հողի պարտքը մուծողներն ազատվում են տույժ-տուգանքներից: Այս մասին հայտարարությոնը գյուղում10 տեղ փակցրել եմ, սակայն ժողովուրդը վճարելու հարցում կամուկացի մեջ է: Հույս ունենք մինչեւ տարեվերջ, խաղողի բերքահավաքից հետո հողի հարկի գանձման կատարողականը հասցնել 75-80 տոկոս: Ասեմ նաեւ, որ գարնանը տեղի ունեցած ցրտահարության պատճառով այս տարի խաղողի բերքը մեծ չէ: ՀՀ գյուղնախարարության կողմից անցյալ տարվա աշնանը հատկացված 900 կգ օգնություն սերմացու ցորենը բաժանվել է գյուղի անապահով 6 ընտանիքների: Ընթացիկ տարում հնձվել է 65 հա հացահատիկ: Գյուղապետարանը Ստեփանավանից 2 կոմբայն է հրավիրել, բերքն անկորուստ հավաքվել է , սակայն բերքատվությունը շատ ցածր էր` 10 ցենտներ: 
Դեբեդի ափի մոռի այգիները երկու անգամ են բերք տալիս, սակայն այս աշնան անձրեւները խանգարում են երկրորդ բերքի հասունացմանը, -ասում է 2003թվականից Արճիսը ղեկավարող 50-ամյա Սեյրան Միկիչյանը : Նա Նոյեմբերյանի տարածաշրջանի այն եզակի համայնքապետերից է, ով ընտրվելուց հետո հանրապետական կուսակցության անդամ չի դարձել, անկուսակցական է: Գյուղապետը պատմում է գյուղի ձեռքբերումների, առկա հիմնահրցերի մասին մասին: 2006թ.-ից մեկնարկած ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Համաշխարհային բանկի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքր առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» «Համայնքային տնտեսական զարգացում» բաղադրիչով առանց վճարի ստացվել է «Т-70СМ» մակնիշի թրթուրավոր տրակտոր, այս տարի էլ1000 լ տարողությամբ սրսկիչ` կցորդիչով եւ սնուցիչ-կուլտիվատոր:
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Վարդանյանի 1 միլիոն 200 հազար դրամ աջակցությամբ նորացվել է 26 սան ունեցող մանկապարտեզի մի մասնաշենքի տանիքը:: Գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ) կազմակերպության, համայնքի եւ ԻՖԱԴ կազմակերպության համատեղ ջանքերով գյուղի տարածքում Դեբեդ գետի հունը մաքրվել է, մինչեւ տարեվերջ աջ ափի 220 մ հատվածը, հեղեղումների դեմն առնելու համար, կամրացվի դաբիոններով: 37.6 միլիոն դրամ արժեքով այս ծրագրի մեջ համայնքը ներդրել է 1 միլիոն 152 հազար դրամ` նախագծա-նախահաշվային աշխատանքների համար: Համաշխարհային ճգնաժամը իր բացասական ազդեցությունըն է թողել ծրագրերի կատարողականի վրա:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Նոյեմբերյանի ջորօգտագործողների ընկերության միջոցով գյուղի տնամերձ հողամասերով մինչեւ «Ցաքուտ» հողատարածքը ձգվող ոռոգման համակարգը պետք է վերանորոգվեր, վերակառուցվեր: Արճիս համայնքն արդեն 1 միլիոն դրամ ներդրում է կատարել: Այս աշխատանքները պետք է սկսվեն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, սակայն ճգնաժամի պատճառով ծրագրի մեկնարկը հետաձգվել է եկող տարվա երկրորդ եռամսյակ: Պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող «Վճարովի հասարակական աշխատանքներ» ծրագրով 350 մարդ/օր տեւողությամբ բնակավայրի եւ դաշտամիջյան ճանապարհները խճապատվել են:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Ասիական բանկի ֆինանսավորմամբ պետք է ասֆալտապատվեր միջպետական մայրուղուց մինչեւ Արճիս գյուղ տանող 4.5 կմ ճանապարհը եւ եւս 1.5 կմ բնակավայրի ներսում , սակայն ծրագիրը հետաձգվել է մինչեւ 2010թ.: Ծրագիը հետաձգվել է, իսկ այս տարվա հորդառատ անձրեւներից առաջացած սելավները քանդել են գյուղ բարձրացող ճանապարհի ասֆալտե ծածկը: 
Գյուղի, մանկապարտեզն ու դպրոցը գազաֆիկացված չեն: Արճիսում եկեղեցի չկա, որպես աղոթատեղի ծառայում է հին մատուռը: Բնակվայրը մշակույթի տուն չունի, համայնքի ժողով հրավիրելու տեղ չկա, գյուղապետարանի դահլիճը հազիվ 50 մարդ կարող է տեղավորել: Գյուղի գրադարանը ստիպված ապաստանել է նախկին մանկապարտեզի շենքում, ուր ոչ բարվոք պայմաններում 7880 կտոր գիրք է պահվում: Սակայն ամենացավոտ խնդիրը խմելու ջրի պակասն է: Բնակավայրը սակավ ջրաղբյուրներ ունի: Գյուղը սնուցում են 250 տոննա տարողությամբ երկու ջրամբարներ: Դրանցից օրական 30 տոննա ջուր է բաշխվում թաղամասերում տեղադրված ծորակներին: Յուրաքանչյուր ծորակից 14 ընտանիք է օգտվում. մարդիկ դույլերով 50 մ հեռավորությունից ջուր են կրում: Դեբեդի հովտի 10 համայնքների ղեկավարները դիմել են հանրապետության նախագահին եւ վարչապետին` խնդրելով վերականգնել այդ գյուղերի ջրամատակարարումը Ստեփանավանից ձգվող խմելու ջրագծից:

Ոսկան Սարգսյան
Категория: Համայնք | Просмотров: 1114 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис