Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 03:32
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 14 » Արդարադատության սարդոստայնում
16:23
Արդարադատության սարդոստայնում
Կողբի 49-ամյա բնակիչ Նորայր Եղիկյանն աշխատանքային գործընկերոջ` Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Անաստաս Գիշյանի հետ երկու տարի մաշել է դատական բոլոր ատյանների դռները: Անդուլ պայքարել են արդարության համար, սակայն ի վերջո հայտնվել ՙկոտրված տաշտակի՚ առաջ: Նորայրը 1982թ. ավարտել է Երեւանի պոլետեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը` ստանալով էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակվորում: 1983թ. աշխատանքի է ընդունվել Նոյեմբերյանի շրջանային կապի հանգույցում եւ քառորդ դար անընդմեջ աշխատել` որպես ավագ էլ. մեխանիկ, ինժեներ, առաջին կարգի ինժեներ, կայանային մենեջեր, ավագ ճարտարագետ: 1983թ.-ին մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայում, 1984-ին` Կույբիշեւում, 2003-ին` հեռախոսային թվային կայանների գծով` Հայաստանում: 1993թ.-ից պատերազմական ծանր ժամանակաշրջանում աշխատել է որպես Նոյեմբերյան քաղաքի եւ շրջանի բոլոր գյուղերի ավտոմատ հեռախոսակայանների միակ ինժեներ: Միակ, քանի որ հաճախակի ռմբակոծության եւ ցածր աշխատավարձի պատճառով կապի շրջանային հանգույցի ինժեներները Ռուսաստան էին մեկնել կամ էլ փոխել էին իրենց աշխատանքի վայրը: Ն. Եղիկյանը եւ Ա. Գիշյանը վերականգնել են ռմբակոծությունից շարքից դուրս եկած Նոյեմբերյանի շրջանի հեռախոսակայանները: Նորայրի մայրը 1992թ. դեկտեմբերի 29-ին աշխատանքից տուն վերադառնալիս, Նոյեմբերյան-Կողբ ճանապարհին զոհվել է ադրբեջանական ռմբակոծությունից: Ն. Եղիկյանն աշխատանքային պարտականություններից զատ շրջանի կապի ոլորտում բազմաթիվ այլ գործեր աշխատանքներ է կատարել: 1994թ. մոնտաժել է Կողբի միջքաղաքային ելքերի սարքավորումը, որը գյուղական վայրում Հայաստանում տեղադրված առաջին սարքավորումն էր: Նա հիշում է այդ ծանր օրերը.
-Մեզ հետ այդ գործին Երեւանից մասնագետ էր մասնակցում: Այդ ժամանակ հացը տալոնով էր: Երեւանցի մասնագետին հյուրասիրեցի մեր ընտանիքի բաժին հացով: Դիտմամբ ուշ եկա տուն, գիշերվա երկուսին, սակայն սովից ավագ որդուս` Նարեկի քունը չէր տարել.
-Հայրիկ, հացը բերե՞լ ես:
2006թ. նոյեմբերի 16-ին Նորայրն աշխատանքային պայմանագիր է կնքել ԱրմենՏել ընկերության հետ, որով կայանային մենեջերի պաշտոնը փոխարինվել է
ավագ ճարտարագետի պաշտոնով, աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները նույնն են մնացել: ՙԱրմենՏել՚ ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Կալգաշկինը 2008թ. հունվարի 17-ին եւ հունվարի 22-ին լուծել է կապի տեխնիկ Անաստաս Գիշյանի եւ Նորայր Եղիկյանի աշխատանքային պայմանագրերը: Նրանք աշխատանքից ազատվել էին Նոյեմբերյան քաղաքի եւ Բագրատաշեն գյուղի անալոգ կայանները շահագործումից հանելու եւ նոր թվային կայաններ գործարկելու պատճառով աշխատատեղերի կրճատման պատճառանությամբ: Ն. Եղիկյանը եւ Ա. Գիշյանը 2008թ. հունվարի 30-ին
Գ. Կալգաշկինին ուղարկած նամակում գրել էին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 3-րդ մասով իրենց աշխատանքից ազատելը հիմնավոր չէ, քանի որ իրենց աշխատանքից ազատելուց հետո Նոյեմբերյանի շրջանում գործում են 12 նման կայաններ, որոնք սպասարկում են մասնագիտական ավելի ցածր որակավորում ունեցող աշխատակիցներ: Ն. Եղիկյանը եւ Ա. Գիշյանը ստիպված դիմել են դատարան: 2008թ. ապրիլի 16-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Ձեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը( դատավոր` Ս. Արամյան) փաստեց, որ Եղիկյանն ու Գիշյանը սպասարկել են Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր ավտոմատ հեռախոսակայանները,ինչը հաստատվում էՙԱրմենՏԵլ՚ ՓԲԸ Նոյեմբերյանի մասնաճյուղի 7 նախկին աշխատակիցների նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ եւ տարածաշրջանի 12 համայնքների ղեկավարների տված տեղեկանքներով: Դատարանը վճռեց հայցվորներին վերականգնել իրենց աշխատանքում, հարկադիր պարապուրդի համար ԱրմենՏելը պիտի նրանց դրամական հատուցում վճարեր: 2008թ. մայիսի 5-ին ԱրմենՏելը այդ վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան: ԱրմենՏելի Տավուշի տարածքային բաժնի պետ Վ.Չոգինյանը եւ Նոյեմբերյանի բիզնես միավորի պետ Ռ.Եսայանը
գրավոր պատասխանել են ԱրմենՏելի իրավաբանական վարչության պետի հարցումին:Դրանք այնուհետեւ, որպես ապացույցներ, ուղարկվել են դատարան: Վ.Չոգինյանի նամակում նշվում է, որ գյուղական ԱՀԿ-ները մոդեռնիզացվել են, համակցվել Նոյեմբերյան քաղաքի թվային կայանին, որի համար սպասարկող անձնակազմ չի պահանջվում: Նաեւ նշել է, որ որ Ա.Գիշյանը եւ Ն.Եղիկյանը գյուղական կայանների սպասարկմամբ չեն զբաղվել, այլ ճարտարապետների խմբի կազմում ժամանակ առ ժամանակ այնտեղ ստուգայցեր են կատարել: Իր նամակում Ռ.Եսայանը Ն.Եղիկյանի պաշտոնը նշել է որպես Նոյեմբերյանի ավտոմատ հեռախոսակայանի ճարտարագետ, մինչդեռ Նորայրն աշխատում էր որպես համակցման եւ տրանսմիսիոն գրասենյակի Տավուշի տարածքային կենտրոնի ավագ ճարտարագետ: 2008թ. սեպտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանը
(նախագահությամբ Ե. Խունդկարյանի ) բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործը կրկին ուղարկել Արաբկիր եւ Քանաքեռ-Ջեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Այս անգամ Ն.Եղիկյանը դատարան է ներկայացրել հավելյալ ապացույց` բանալիների հանձնման-ընդունման գրասենյակային գիրքը, որն ապացուցում է, որ ինքը կանոնավոր սպասարկել է տարածաշրջանների ԱՀԿ-ները: Այդ աշխատանքների ժամանակ նրա հետ է եղել Ա.Գիշյանը: 2008թ. դեկտեմբերի 10-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Ջեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը(նախագահող դատավոր`Ս.Ղազարյան) որոշել է Ն. Եղիկյանին եւ Ա.Գիշյանին վերականգնել աշխատանքում եւ պարտավորեցնել ԱրմենՏելին վճարել հարկադիր պարապուրդի համար: ԱրմենՏելը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել: Եղիկյանը եւ Գիշյանը Վ.Չոգինյանի եւ Ռ. Եսայանի գրություններում առկա ոչ հավաստի տեղեկատվության կապակցությամբ 2009թ. հունվարի 26-ին դիմել են Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին, ում հանձնարարականով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ Անի Դանիելյանը մարտի 12-ին պարզել է, որ Եղիկյանը եւ Գիշյանը աշխատել են գյուղական կայաններում, որոնց սպասարկումը այժմ կատարում է ճարտարագետ Սիմակ Գեւորգյանը: 2009թ. ապրիլի 9-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը(Ա. Խառատյանի նախագահությամբ) մերժել է ԱրմենՏելի բողոքը` ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը: ԱրմենՏելը վճռաբեկ բողոք է ներկայացրել: 2009թ. նոյեմբերի 6-ին վճռաբեկ քաղաքացիական դատարանը(նախագահող` Ս.Սարգսյան) որոշել է ԱրմենՏելի վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը եւ այն փոփոխել` Ա. Գիշյանի եւ Ն. Եղիկյանի հայցը մերժել: Մինչդեռ ԱրմենՏելի Նոյեմբերյանի մասնաճյուղը այժմ էլ ավագ ճարտարագետ , ճարտարագետ , տեխնիկ ունի, եւ բարձրագույն կրթություն չունեցող ճարտարագետը սպասարկում է գյուղերի հեռախոսակայանները: Ն. Եղիկյանի պնդմամբ` դատական նիստերի ժամանակ ԱրմենՏելն այդպես էլ չի ներկայացրել իր հաստիքացուցակները, ինչը կարեւոր համգամանք է: Եղիկյանը եւ Գիշյանը դիմել են հանրապետության վարչապետին եւ նախագահին: Սերժ Սարգսյանին ուղարկած նամակում Եղիկյանը հիշեցրել է 2006թ. նոյեմբերի 28-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը այդ ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հավաստիացումը, թե զինվորների ծնողները աշխատանքից չեն կրճատվի կամ կրճատվողների մեջ ամենավերջում կլինեն: Մինչդեռ Ն. Եղիկյանին աշխատանքից ազատելու ժամանակ նրա երկու որդիները ժամկետային ծառայության մեջ էին: Այս տարի Նորայրի որդին` Նարեկը, ուսման վարձը մուծել չկարողանալու պատճառով դուրս է մնացել ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսից: Նորայրն ու իր կինը այժմ չեն աշխատում: Նորայրը եւ Անաստասը մտադիր են արդարության համար մինչեւ վերջ պայքարել: Նորայրի ընկերները կատակով այս երկար դատական գործընթացը համեմատում են ղարաբաղյան հարցի լուծման հետ:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 994 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис