Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.19, 22:39
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 15 » Աշխատանք չունենալու պատճառով երիտասարդներն արտագաղթում են Բերդից
11:34
Աշխատանք չունենալու պատճառով երիտասարդներն արտագաղթում են Բերդից
Տավուշի մարզի Բերդ քաղաքում եւ տարածաշրջանի 16 գյուղական համայնքներում վերջին մի քանի տարիների ընթացքում երիտասարդ ընտանիքները 3-ից ավելի երեխա չեն ունենում: Բազմազավակ ընտանիքները քիչ են: Բերդի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժնի պետ Գրետա Դարբինյանի ասելով` Բերդի տարածաշրջանում կարելի է մատների վրա հաշվել բազմազավակ ընտանիքներին: «Հավատացյալներն էլ են շատ ունենում, ասում են` ինչքան Աստված տվել է, այնքան պիտի ունենանք: Ընդհանուր առմամբ, հազարից մեկ է բազմազավակ ընտանիք հանդիպում»,- ասաց                    Գ. Դարբինյանը:

ՔԿԱԳ պետը քիչ երեխաներ ունենալու փաստը կապեց աշխատատեղերի բացակայության հետ: Ըստ նրա` սահմանամերձ Բերդի նկատմամբ Կառավարության, պետական մարմինների ուշադրության պակաս կա: «Աշխատանք չկա, ուշադրությունը պակաս է, հարկերն էլ բավականին բարձր են: Երիտասարդությունը զբաղմունք չունի: Ջահելները բանակից գալիս են, մի 2 ամիս էլ պարապ ման են գալիս ու թողնում երկրից գնում են: Արտագաղթը չափից դուրս մեծ է ու օրեցօր մեծանում է»,- ասաց Գրետա Դարբինյանը:

Նոյեմբերի 30-ի դրությամբ Բերդի ՔԿԱԳ-ում գրանցվել է 100 ամուսնություն: Նույն թվաքանակն է եղել նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս տարի գրանցվել է 277 ծնունդ` նախորդ տարվա 285-ի փոխարեն: Եթե այս տարի գրանցված ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է, ապա մահացությունն աճ է գրանցել: Այս տարի Բերդի ՔԿԱԳ-ն տվել է 353 մահվան վկայական` նախորդ տարվա 348-ի փոխարեն: Գրետա Դարբինյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի ամուսնալուծությունների թիվը պակասել է 10 դեպքով: Այս տարի գրանցվել է ամուսնալուծության 24, նախորդ տարի` 34 դեպք:

«Երիտասարդները որեւէ լավ բանի հույս չունեն: Զբաղմունք չկա, դրա համար դուրս են գնում: Դա է պատճառը, որ ամուսնություններն ու ծնունդները պակասում են: Եթե այստեղ գործ լինի, երիտասարդը երբեք չի թողնի գնա: Դրսում ի՞նչ լավ բան կա` ոչ մի լավ բան էլ չկա: Երիտասարդներն էլ են գերադասում մնալ իրենց տանը, իրենց ծնողների հետ: Հիմա որ գնաք գյուղեր, միայն ծերեր են` երիտասարդություն չկա: Գյուղում ես ծնողներ ունեմ` 80 տարեկան են, միայնակ են ապրում: Ամբողջ թաղամասում մի երիտասարդ չկա, որ մի բժշկի կարիք զգացվի, վազի գնա բժիշկ կանչի»,- ասաց Գ. Դարբինյանը:

ՔԿԱԳ պետի փոխանցմամբ` իրենց տարածաշրջանում մահացությունը երիտասարդացել է: Հատկապես տղամարդկանց շրջանում շատ երիտասարդներ են մահանում: Հիմնականում սիրտ-անոթային, ուռուցքային, վերջին ժամանակներում էլ արյան հիվանդություններից են մահվան դեպքերը գրանցվում: Կանանց մահվան պատճառը, ըստ Գ. Դարբինյանի, հիմնականում ուռուցքներն են եւ կանացի հիվանդությունները: Նա կարծում է, որ սահմանամերձ շրջանում քիչ ամուսնությունները վտանգավոր են երկրի համար:

«Եթե երիտասարդը դուրս է գալիս, չի ամուսնանում ու չի կապվում գյուղի հետ, ինչ-որ առումով թշնամուն է աջակցում: Եթե այսօր Չինարի կամ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը դատարկվի երիտասարդներից, նշանակում է այդ գյուղը տալիս ենք թշնամուն: Բայց այստեղ երիտասարդը մեղավոր չի: Ի՞նչ կարող է անել երիտասարդը սահմանամերձ գյուղում, երբ չի կարող նույնիսկ անասուն պահել, հող մշակել, որովհետեւ ադրբեջանցու կրակի տակ է ընկնում: Այդ դեպքում ջահելն ի՞նչ անի: Ծերն էլ այնքան թոշակ չի ստանում, որ կարողանա երիտասարդին պահել, հետեւաբար նա պիտի դուրս գա ու աշխատանք փնտրի»,- նշեց Գրետա Դարբինյանը:

Իր երիտասարդ որդուն նա մեծ դժվարությամբ է Հայաստանում պահում, որովհետեւ չի ցանկանում այստեղ անաշխատանք մնալ: «Ուզում է ուրիշ տեղ գնա, աշխատի, այստեղ որտե՞ղ աշխատի»,- հարցնում է ՔԿԱԳ պետը:

Նշենք, որ Բերդը ցերեկային ժամերին բավականին մարդաշատ է` հատկապես «Սադախլու» կոչվող հատվածում, որտեղ բացօթյա առեւտուր է իրականացվում: Սակայն, մութն ընկնելուն պես քաղաքը միանգամից «դատարկվում» է: Երեկոյան ժամը 17-ից կիսալուսավորված փողոցներում հայտնվում են հավաքարարներն ու սկսում մաքրություն անել: Հատուկենտ անցորդները հիմնականում միջին տարիքի մարդիկ են, երիտասարդներ չեն երեւում:

Բերդի բնակչությունը ութ հազար է: Քաղաքապետ Անդրանիկ Շառյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքում ունեն մոտ 1200 աշխատատեղ: «Երիտասարդների հիմնական մասը զբաղված է մանր ու միջին ձեռնարկատիրությամբ: Ճիշտ է, կյանքն այստեղ այն թափը չունի, ինչ Երեւանում, բայց ինչ-որ չափով էլի ակտիվ է: Սրճարան կա, թատրոն ունենք, եւ երիտասարդները կարող են իրենց հանգիստն անցկացնել»,- նշեց քաղաքապետը:

Թեեւ Ա. Շառյանը հավաստիացնում էր, որ Բերդի բնակչության թիվը վերջին տարիներին կայուն է, այնուամենայնիվ, ըստ նրա` վերջին 10 տարում մոտ 3000 մարդ հեռացել է քաղաքից, իսկ 1500-ն էլ գնում է արտագնա աշխատանքի ու ետ գալիս:

Ադրբեջանի սահմանից 700 մետր հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուրի գյուղի համայնքապետ Մանվել Կամենդատյանը նույնպես վստահեցնում էր, թե իրենց գյուղում արտագաղթը մեծ չէ: Սակայն նշեց, որ գյուղում գերակշռում են հիմնականում ծերերը: «Գյուղերում հիմնականում ծերերն են մնացել, պարզ է, եթե երիտասարդությունը քչանում է, պետք է մահացությունն ավելանա, ծնելիությունն էլ` նվազի,-ասաց Մ. Կամենդատյանն ու ինքն իրեն հակասելով` ավելացրեց:- Մեր գյուղից արտագնա աշխատանքի քիչ են գնացել:

Հարեւան համայնքների հետ համեմատած` մեր գյուղում միջին ցուցանիշը պահպանվել է: Երբ կողքից հարցնում են, թե ինչու ձեր գյուղից չեն մեկնել արտագնա աշխատանքի, ասում եմ` հնարավորություն չեն ունեցել, չեն գնացել: Ու, իրոք, դա այդպես է: Եթե մարդը հնարավորություն չունի, գնա ի՞նչ անի: Ավելի լավ է իրա հող ու ջրի վրա ապրի, քան գնա ուրիշ երկրում ավելի վատ ապրի»:
Համայնքապետի ասելով` Ներքին Կարմիրաղբյուրում պատերազմական տարիներին ավելի շատ ծնունդ է գրանցվել, քան պատերազմից հետո:

«Եթե 3-4 տարի առաջվա հետ համեմատենք, հիմա ծնունդների թիվն ավելացել է, սակայն մահացությունը միշտ էլ գերազանցել է ծնունդներին: Հիմա տարեկան մոտավորապես ունենում ենք 5-10 ծնունդ եւ 15-20 մահ»,- ավելացրեց համայնքապետը: Մանվել Կամենդատյանի կարծիքին հակադրվում է համագյուղացի Ասլան Ադամյանը: Նրա ասելով` գյուղի երիտասարդությունը «զզվել է իր ապրելակերպից» ու գյուղից հեռանում է: «Ստեղ ապրելը շատ դժվար ա: Ոչ մի բանով մեզ չեն օգնում: Կառավարությունը մեզ 1991-92 թվականներին է օգնել, դրանից հետո օգնությունը վերացավ: Երիտասարդները թողնում-գնում են գյուղից, բա մնան ի՞նչ անեն»,- ասում է Ասլան պապը:

Գրիշա Բալասանյան
www.hetq.am
Категория: Համայնք | Просмотров: 1414 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис