Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 10:36
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 25 » ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
10:20
ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
nullՓետրվարի 22-ին Սեւանում, վարչական դատարանում շարունակվում էր Իջեւանի ավագանու նախկին անդամներ Վարդան Ղալումյանի, Վարդան Օրդինյանի եւ Էդգար Ասլանյանի հայցով դատաքննությունը: Նրանք պահանջում են չեղյալ համարել ավագանու նիստերից բացակայելու պատճառաբանությամբ ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները: Հիշեցնեմ, որ 2009թ. նոյեմբերի 11-ին Իջեւանի ավագանու նիստում քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը փորձում էր հրապարակել, սակայն քաղաքապետի աշխատասենյակում բարձրացած աղմուկի պատճառով այդպես էլ չէր կարողացել կարդալ ավագանու վերոհիշյալ անդամների լիազորությունները դադարեցնելու իր կազմած արձանագրությունները: Մինչ այդ` 2009թ. հոկտեմբերի 5-ին ավագանու 8 անդամները, այդ թվում` Վարդան Ղալումյանը, Վարդան Օրդինյանը եւ Էդգար Ասլանյանը ավագանու նիստ գումարելով` պահանջել էին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հրաժարականը: Ավագանու անդամի իրենց լիազորությունները վերականգնելու հայցով ավագանու 3 անդամների հայցադիմումի քննարկումը սկսվել էր փետրվարի 3-ին եւ հետաձգվել: Դատարանում Վարդան Ղալումյանի, Վարդան Օրդինյանի եւ Էդգար Ասլանյանի շահերը պաշտպանում էր փաստաբան Նաիրա խաչատրյանը, քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի շահերը` փաստաբան Արսեն Մեսրոպյանը: Վերջինս հայտարարում էր, որ Իջեւանի ավագանու նիստերի հրավիրման մասին քաղաքապետարանը տեղեկացրել է քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված տեղեկատվական տախտակներին փակցված ծանուցումների եւ տեղական ՙԻջեւան ստուդիա՚ հեռուստաընկերության հեռարձակած հայտարարությունների միջոցով: Փաստաբան Մեսրոպյանը դատարանին էր ներկայացրել նաեւ Իջեւանի մի շարք քաղաքացիների գրավոր վկայությունները` ստորագրված քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Բորիս Թանանյանի կողմից, որոնցով այդ քաղաքացիները վկայում էին, թե քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված տեղեկատվական տախտակներին այդ ծանուցումները փակցված են եղել: Փաստաբան Նաիրա Խաչատրյանն էլ ներկայացրել էր Իջեւանի մի շարք կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքներ, որ նման ծանուցումներ փակցված չեն եղել: Փաստաբան Խաչատրյանը նաեւ միջնորդագիր էր ներկայացրել որպես վկա հրավիրել տողերիս հեղինակին` Տավուշի մարզային ՙՏեսանկյուն՚ թերթի գլխավոր խմբագրին, ՙՀետքի՚ Տավուշի մարզի թղթակցին: 2009թ. մարտին ՙՏեսանկյուն՚ թերթում եւ ՙՀետքում՚ տպագրվել էր հոդված Իջեւան քաղաքում եղեռնի հուշարձանի կողքին կառուցվող ՙօբյեկտի՚ վերաբերյալ: ՙՀետքում՚ եւ ՙՏեսանկյունում՚ տպագրված հոդվածներում ասվում է, որ Իջեւանում տեղեկատվական տախտակներին տեղեկատվություն փակցված չէ: ՙՏեսանկյուն՚ թերթում հրապարակված էր նաեւ Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում գտնվող տեղեկատվական դատարկ տախտակի լուսանկարը, ուր միայն քաղաքապետի կողմից քաղաքացիների ընդունելության օրվա մասին ծանուցումն էր: Փետրվարի 22-ի դատական նիստին ներկա էին Իջեւանի ավագանու անդամներ, քաղաքպետարանի մի քանի աշխատող եւ ՙԻջեւան ստուդիայի՚ օպերատորը, որն այստեղ միայն ներկա էր, նկարահանում չէր կատարում: Դատական նիստի կարեւոր հարցերի մեկը վերաբերում էր այդ հեռուստաընկերության տնօրեն Արսեն Թանանյանի կողմից տրված տեղեկանքներին: Փաստաբան Նաիրա Խաչատրյանը դատարանին էր ներկայացրել պետռեգիստրից տված տեղեկանքն այն մասին, որ պետռեգիստրում տեղական հեռուստաընկերության տնօրեն է գրանցված ուրիշ անձ, որ Արսեն Թանանյանը ՙԻջեւան ստուդիայի՚ տնօրեն է նշանակվել 2010թ. փետրվարի 12-ին: Փաստաբան Խաչատրյանը պնդեց, որ Արսեն Թանանյանի տված տեղեկանքները իրավական ուժ չունեն, քանզի այն ժամանակ նա տնօրեն չի եղել: Նաիրա Խաչատրյանը միջնորդեց հաջորդ նիստին որպես վկա դատակոչել Արսեն Թանանյանին, սակայն դատավորը մերժեց այդ միջնորդությունը, համարելով, որ դրա հարկ չկա, դատարանը այդ տեղեկանքներին համապատասխան գնահատական կտա: Դատի ժամանակ առանցքային հարցերից մեկն էլ վերաբերում էր Իջեւանի ավագանու կանոնակարգին: Փաստաբան Արսեն Մեսրոպյանն ներկայացրել էր կանոնակարգ, որը 2009թ. դեկտեմբերին է ընդունվել: Իջեւանի ավագանին 2009թ. փետրվարին հաստատել է ավագանու կանոնակարգ: Սակայն փաստաբան Մեսրոպյանի պնդում էր, թե այդ կանոնակարգի նախագիծը չի հաստատվել արդարադատության նախարարության կողմից եւ չի կարող իրավական ակտ ճանաչվել: Դատավոր Հովհաննես Թորոսյանը, ով երկար տարիներ արդարադատության նախարարությունում է աշխատել, հայտարարեց, որ 2009թ. սեպտեմբերի 30-ին ՙՊաշտոնական տեղեկագրում՚ հրապարկվել է Իջեւանի ավագանու կանոնակարգը: Հաջորդ դատական նիստին այդ տեղեկագիրը կներկայացվի: Դատի ժամանակ տարբեր թվեր հնչեցին Իջեւան քաղաքի մշտական բնակչության մասին: Փաստաբան Մեսրոպյանը վկայակոչելով ինչ-որ պաշտոնական աղբյուրներ, Իջեւանի բնակչության քանակը ներկայացրեց 15 600, իսկ փաստաբան Խաչատրյանը վիժբաժնից ներկայացրած տեղեկանքով փաստեց, որ 2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Իջեւան քաղաքի բնակչությունը եղել է 20 500 : Մեսրոպյանի կողմից բնակչության թվի ՙնվազեցնելը՚ հավանաբար նպատակ ուներ ապացուցելու, որ Իջեւանում տեղեկատվական տախտակների քանակը բավարար է օրենքի պահանջներին: Հետաքրքիր է` կառավարությունում գիտե՞ն, որ Իջեւանի քաղաքապետի շահերի ներկայացուցիչի վկայությամբ Իջեւանի բնակչությունը 15 հազար է, արդյո՞ք Իջեւան քաղաքի 2010թ. բյուջեի պետական լրավճարը հաշվարկելիս 15 հազա՞րն է վերցրել որպես քաղաքի բնակչության թիվ: Փաստաբան Խաչատրյանը Իջեւանի քաղաքապետի շահերի ներկայացուցչից պահանջեց հաջորդ դատական նիստին ներկայացնել ավագանու այն որոշումները, որ դեռ դատարան չեն ներկայացվել եւ որոշումների արձանագրությունները: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 1-ին:
 Իսկ հաջորդ օրը` փետրվարի 23-ին նույն դատարանում ավարտվել է է Իջեւանի ավագանու անդամների հայցով մեկ այլ դատավարություն: Դատարանը վճռել է բավարարել ավագանու անդամների հայցը, որով քաղաքապետարանը ավագանուն պիտի տրամադրի վերջին 5 տարում ավագանու կայացրած որոշումների արձանագրությունները: Այս վճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսում:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1085 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис