Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 08:30
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 29 » ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԸ
08:50
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԸ
nullԱյսօր մոտ 20 000 բնակիչ ունեցող Իջեւանը ժամանակին մի փոքր թաղ էր: Հին Իջեւանը Ժամի թաղ անվամբ թաղամաս է նոր քաղաքում եւ առանձնանում է մյուսներից իր ավանդույթներով, կոլորիտով եւ հետաքրքիր մարդկանցով: Այստեղ բոլորը ճանաչում են իրար, ապրում են մեկը մյուսի հոգսերով ու ուրախություններով: Իջեւանը մեկ համայնք է, ունի քաղաքապետ եւ ավագանի, իսկ Ժամի թաղում բնակիչները խորհուրդ են ձեւավորել եւ նրան վստահել բնակիչների համար տարատեսակ խնջույքներ, էքսկուրսիաներ, մրցումներ կազմակերպելու պատասխանատու գործը: Ժամի թաղում հարցին լուրջ են վերաբերվում եւ պարգեւներ ու մրցանակներ են սահմանել: Օրինակ, թաղի ամենատարեց, ամենաբանիմաց մարդու ու բարի խորհրդատուի պատվոգրի ու հուշանվերի է արժանացել Նարիման Թանանյանը, թաղամասի ամենակարգապահ ու ամենաօրինակելի երիտասարդը Ռոբերտ Էդիլյանն է, ով էլ պատվոգիր եւ նվեր է ստացել: 

Ժամի թաղի ամենաբարերարը՝ թաղամասում ծնված-մեծացած, այժմ ուկրաինաբնակ գործարար Անդրանիկ Ղազարյանն է, ով հովանավորել է Ժամի թաղի նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը: Գնահատվել է երկար տարիներ բարեխղճորեն թաղային լիազոր աշխատած Հայկ Մանուչարյանի վաստակը: Իսկ Սարիբեկ Ներսիսյանը ճանաչվել է լավագույն մարզասեր. նա ոչ միայն սիրում է սպորտը ու լավագույն երկրպագու է, այլեւ, որպես սպորտի լավագույն գիտակ, թաղի մարդկանց ծանոթացնում է մարզաշխարհի նորություններին: 

Թաղամասում կազմակերպչական աշխատանքներ տանելու եւ թաղամասի վարկը բարձր պահելու համար մրցանակի է արժանացել նաեւ Արշավիր (Շեկ) Թադեւոսյանը: 

Ժամի թաղում քաղաքականությունն էլ կա. բնակիչները հավաքվում են, քննարկում քաղաքական զարգացումները, օպերատիվ արձագանքում դրանց եւ կարծիք հայտնում: Ու հուրախություն բոլորիս, Ժամի թաղում չկա քաղաքականության հայկական տարատեսակին բնորոշ անհանդուրժողականություն: Իջեւանի Ժամի թաղում մարդիկ ապրում են համախմբված, միակամ ու թաղի հեղինակության հարցում՝ պատվախնդիր: 

 
Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
new.aravot.am
Категория: Լուրեր | Просмотров: 930 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис