Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 20:29
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 2 » Այգեձոր. աչքից հեռու, ՙտնավարի՚
11:02
Այգեձոր. աչքից հեռու, ՙտնավարի՚
Այգեձոր մեկնելու  համար նախ Բերդ  պիտի հասնես,հետո եւս` 25 կմ: Մինչեւ Բերդ քաղաքը  ճանապարհը կարգին է, ասֆալտապատ , իսկ  Բերդ- Գանձաքար ճանապարհին խորհրդային ժամանակների   ասֆալտե ծածկի  մնացորդներ եւ  երբեմն էլ փոքր խրամատներ հիշեցնող  փոսեր են: Այգեձորը Բերդի տարածաշրջանի մեծ գյուղերից է, 2591 բնակիչ ունի, գյուղում է գտնվում 2513-ը: Այգեձորից սերվածների մի մասը հիմա Ռուսիո մայրաքաղաքի բնակիչ է, այնտեղից օգնում է ծննդավայրին:


Համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանի վկայությամբ` մոսկվաբնակ այգեձորցիները ավել քան 4  միլիոն դրամ են նվիրաբերել գյուղի  hամայնքային կենտրոնի կառուցմանը: Նրանք պատրաստակամություն են հայտնել ծննդավայրում  եկեղեցի կառուցել, ֆինանսավորել  փոքր եւ միջին բիզնեսի նախագծեր: Սեփականաշնորհված հողերի զգալի մասը սահմանամերձ  եւ վտանգավոր լինելու պատճառով   չի մշակվում, 400 հա վարելահողից մշակվում  է մոտ 120հա, որպես խոհտհարքներ օգտագործվող տարածքների հետ միասին` շուրջ 250 հա: Տնամերձերի հետ միասին  210 հա ոռոգելի է` խորհրդային շրջանից գործող ինքնահոս մայր ջրատարի  եւ 2002թ. գործարկված Ծիլի ծով ջրամբարից սնվող ջրագծի միջոցով: Հողի հարկն այստեղ լավ է գանձվում. 2009-ին պիտի հավաքագրվեր 3 միլիոն դրամ եւ  600 հազար դրամ ապառք, արդեն գանձվել է 3 միլիոն 450 հազար դրամ: Համայնքի այս տարվա բյուջեն 41 միլիոն 542 հազար դրամ է, որից պետբյուջեից  դոտացիան` 24 միլիոն 944 հազար դրամ:  Համայնքի բյուջեի մեծ  մասը ` 30 միլիոն 83 հազար դրամ նախատեսված է համայնքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատողների աշխատավարձի համար: Տեղական ինքնակառավարումն  Այգեձորում դեռ լիարժեք կայացած չէ: 2009թ.  հունվարի 20-ին  ավագանին որոշել է  համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող  hիմնական միջոցների վաճառքի վերաբերյալ: Վաճառքի հանված թվով 6 հիմնական միջոցներից 2-ը շենքերի տարածքներ են, 4-ը`տրակտորներ եւ գյուղտեխնիկա: Հիմնական միջոցների աճուրդի կամ   մեկնարկային գնի   մասին նշում չկա,  յուրաքանչյուր դեպքում հստակ նշված է  կոնկրետ գին: Օրինակ, ՙԷրի ձորի կանգառի շենք, 15քմ-120 հազար դրամ, տրակտոր ՙՏ-54՚-200 հազար դրամ: ՙԴՏ-75՚ մակնիշի տրակտորի վաճառքի գին է նշված  1000. , հավանաբար գյուղապետարանի քարտուղարը ենթադրել է, որ կարդացողները ճիշտ կհասկանան` 1 միլիոն դրամ: 
Նույն նիստում ավագանին որոշել է համայնքի սեփականությունը հանդիսացող 5 անիվավոր տրակտորներից յուրաքանչյուրի տարեկան վարձավճար սահմանել 12 հազար դրամ, ընդամենը` 60 հազար դրամ:
-Բայց չէ որ 12 հազարը  մի տրակտորի  օրվա հասույթն է:
Իմ այս դիտարկման կապակցությամբ  գյուղապետի տեղակալ Զարիկ Առուշանյանը զանազան պատճառներ է նշում.
-Տրակտորները հին են, լավ չեն աշխատում, գյուղից շատ երիտասարդներ են հեռացել, մեծահասակներն էլ հողերը չեն կարողանում մշակել, սահմանամերձ հողերը չեն մշակվում:
Միթե՞  բոլոր 5 տրկտորներն էլ մաշված վիճակում  են եւ մաշված են նույն չափով, որ վարձակալության միասնական գին է որոշվել:
Սակայն վարձակալության հանձնելու  միասնական գինը Այգեձորում միշտ  չի պահպանվել:
Ավագանու նույն` հունվարի 20-ի նիստի որոշմամբ  բջջային կապի երկու օպերատորներին` ԱրմենՏելին եւ Վիվա Սելին 200-ական քառակուսի մետր տարածք է հատկացվել: Որոշման մեջ նշված է, որ ԱրմենՏելին տրվող տարածքի տարեկան վարձավճարը 240 հազար դրամ է, իսկ ՎիվաՍելի դեպքում նույնչափ տարածքի վարձավճարը` 180 հազար :  Ավագանու որոշման մեջ երկու դեպքում էլ նշված է`
ՙ 200քմ արոտի վարձավճար՚: Երեւի ցանկացել են նշել, որ վարձակալության տրված տարածքը, որպես գյուղատնտեսական հող, արոտավայրի կարգավիճակ ունի:
Նույնչափ տարածքի համար 2 մրցակից ընկերությունների համար վարձակալության տարբեր չափեր կիրառելու վերաբերյալ հարցիս   համայնքի ղեկավարը պատասխանեց, որ նրանց հետ   այդպես են կարողացել պայմանավորվել :
Որ Այգեձորի ավագանու 7 անդամները լավ չեն պատկերացնում իրենց գործառույթներն, ակնհայտ է դառնում  գյուղի  սանիտարական վիճակի  քննարկումից, ապրիլի 1-30-ը սանիտարական միամսյակ հայտարարելու առնչությամբ ընդունած   որոշումներից: Արձանագրելով, որ ձմռան ամիսներին համայնքի կենտրոնական եւ թաղամիջյան ճանապարներին, սելավատարների մոտ  սանիտարական վատ վիճակ է ստեղծվել, ավագանին գտնում է, որ .. ՙանհրաժեշտ է  հանձնաժողովներ ստեղծել եւ բոլոր թաղամասերում, վաճառքի կետերում, ճամփեզրերին ստեղծել նորմալ վիճակ՚: Հիշենք  Լենինին, ով ասում էր, թե որեւէ  գործ ձախողելու համար հանձնաժողով պիտի ստեղծել:  Այգեձորի ավագանու անդամներին մտահոգում է նաեւ գյուղի կենտրոնական, ներկայումս փակ գերեզմանատան վիճակը.շատ գերեզմանաքարեր անխնամ  են, ծածկվել են խոտերով եւ  թփերով, գերեզմանաքարերը գտնելու համար  ջանքեր են պահանջվում: Համայնքի  ավագանին արձանագրում է, որ ՙդրա համար էլ ելք կա՚, եւ որոշել է. ՙգյուղի սանիտարական վիճակի եւ գերեզմանատան կարգավիճակի բարելավման համար ընտրել հանձնաժողով հետեւյալ կազմով  եւ միամսյակի վերջում պահանջել կատարված աշխատանքների հաշվետվություն:
Ի՞նչ է նշանակում գերեզմանատանՙ կարգավիճակի բարելավում՚,գերեզմանատունն ինքնին սրբավայր է:
Ուշագրավ է, որ այդ կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի 9 անդամներից 5-ը ավագանու անդամներ են, նրանք իրենցից ինչպե՞ս են հաշվետություն պահանջելու:
Գյուղապետ Սասուն  Սաֆարյանին հարցրի, թե անցած 7 ամսում կենտրոնական գերեզմանատունը մաքրվե՞լ է թփերից եւ ծառերից:
-Կիսով չափ ենք մաքրել, ծանրաբեռնված էինք  այլ գործերով,-ասաց  նա:
2002թվականից  համայնքը ղեկավարող Սասուն  Սաֆարյանը խոսելով ավագանու մասին`  մի ուշագրավ արտահայտություն արեց, որը ստույգ պատկերացում է տալիս տիրող վիճակի մասին:
ՙԻմ ավագանին՚` ասաց  պ-ն Սաֆարյանը, նկատի ունենալով ավագանու 7 անդամներին:
ՏԻՄ օրենքի համաձայն համայնքի ավագանին առնվազն երկու ամիսը  պիտի նիստ անցկացնի:  Ըստ Այգեձորի  ավագանու արձանագրությունների գրքի` այստեղ  ավագանու վերջին նիստը կայացել է օգոստոսի 14-ին:  Համայնքապետ Ս. Սաֆարյանն ասաց, որ սեպտեմբերի 9-ին էլ ավագանին նիստ է ունեցել, ուր քննարկվել են կառուցվող հանդիսությունների տան համար սպասք գնելու, մոսկվաբնակ այգեձորցիների   ֆինանսավորմանը փոքր եւ միջին բիզնեսի ծրագրեր ներկայացնելու եւ աշնանացանի նախապատրաստության հարցերը: Համայնքապետը կարողացավ  վերջին  նիստի օրակարգի մասին մի թուղթ ցույց տալ, իսկ  շուրջ 3 ամիս առաջ տեղի ունեցած  նիստի արձանագրությունը (թեկուզ` սեւագիր) այդպես էլ չկարողացավ ներկայացնել:
-Իմ կատարած լավ գործերը չես նշում, գնալու ես վատ բաներ գրելու,-հրաժեշտից առաջ լրագրողին բողոքեց  Սասուն Սաֆարյանը, ում վշտացրել էր , որ երկու  տարի առաջ հանրապետական թերթերից մեկի թղթակիցը Այգեձորի մասին իր հոդվածում
  նշել էր նաեւ  էշին լծված սայլի մասին:

Ոսկան Սարգսյան
Категория: Համայնք | Просмотров: 1697 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис