Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 04:53
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 7 » Բերդավանում խաղողը կմթերվի 110 դրամով
10:04
Բերդավանում խաղողը կմթերվի 110 դրամով
null«Բեդավանի գինու գործարան»  ԲԲԸ-ն վերջին մի քանի տարում քիչ քանակությամբ խաղող է ընդունել: Հարեւան Կողբ համայքի (Տավուշի մարզի բնակչությամբ ամենամեծ գյուղի) ղեկավար Արսեն Աղաբաբյանը խնդրանքով դիմել էր Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս աջակցի Նոյեմբերյանի սահմանագոտում խաղողի մթերմանը: Այդ առթիվ հոկտեմբերի 6-ին Բերդավանի գինու գործարան էր այցելել Գագիկ Ծառուկյանը: Գործարանի մուտքի մոտ կայացավ նրա անկաշկանդ զրույցը տարածաշրջանի մի խումբ խաղողագործների, համայնքների ղեկավարների հետ: Պ-ն Ծառուկյանն ասաց, որ եկել է «ժողովրդի մատից փուշ հանելու», օգնելու է սահմանագոտու խաղողագործներին բերքն իրացնելու: Նա հայտարարեց, որ Բերդավանում խաղողն ընդունվելու է կգ-ը 110 դրամով, ինչը բարձր է Արարատյան դաշտավայրի մթերման գնից: Գումարը վճարվելու է նույն օրը: Այս տարի ակնկալվում է ընդունել մոտ 1000 տոննա խաղող: Երեւանի կոնյակի, գինու կոմբինատի աջակցությամբ Բերդավանում խաղողի մթերումը կատարվելու է նաեւ հաջորդ տարիներին: Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ գարնանը խաղողագործներին կանխավճար է տրամադրվելու բուժանյութեր ձեռք բերելու, ոռոգման ծախսերի համար: Կանխավճարները` սկսած 100 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ, կտրվեն ըստ խաղողի այգու չափի: Կանխավճարների հատկացման երաշխավորը կլինի տվյալ համայնքի ղեկավարը, որպեսզի աշնանը կանխավճարին համապատասխան բերք հանձնվի: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ վերջին տարիներին Նոյեմբերյանի խաղողողագործները հուսալի գործընկեր չունեին եւ աջակցության համար շնորհակալություն հայտնեց: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում խաղողի ընդունման նման բարձր գին չկա: Գագիկ Ծառուկյանը շրջեց Բերդավանի գինու գործարանի տարածքում: Ընկերության գործադիր տնօրեն Արշակ Ավագյանը պարզաբանումներ տվեց գործարանի հնարավորությունների մասին, ներկայացրեց իրենց արտադրանքը` «Ավագյան» գինին: Գագիկ Ծառուկյանի հետ Բերդավան ժամանած մասնագետները մնացին Բերդավանում, որպեսզի կազմակերպեն խաղողի ընդունումը:

Ոսկան Սարգսյան

Категория: Լուրեր | Просмотров: 1334 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис