Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 22:12
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 27 » Ձերբակալվել է վրացիների պահանջով
23:42
Ձերբակալվել է վրացիների պահանջով
Տավուշի մարզի Դեղձավան գյուղի 26-ամյա բնակիչ Ժիրայր Ռոբերտի Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին Բագրատաշենի մաքսակետում ձերբակալվել է: Նա այժմ գտնվում է Վանաձորի ժամանակավոր մեկուսարանում:  Ժիրայրն  այդ օրը իր կնոջը տարել էր վերջինիս հայրական տուն` Ծալկա, իսկ վերադարձին Բագրատաշենի մաքսակետում անձնագրային  ստուգում անցնելու  ժամանակ վառվել էր կարմիր լույսը:  Ժիրայրը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է վրացական իրավապահների պահանջով, ավելի քան մեկ տարի առաջվա գործով: 2008թ. հունիսի 28-ին Վրաստանի տարածքում Դեղձավանի բնակիչներ, Դեղձավանի գյուղապետարանի հաշվապահ Յուրա Հովհաննիսյանը( գյուղապետի եղբոր որդին) եւ Դեղձավանի բնակիչ Սահակ Բալյանը ձերբակալվել էին, նրանց մեղադրանք էր ներկայացվել մաքսանենգ կերպով Հայաստան մեծ քանակի դեղորայք ներկրելու վերաբերյալ:  Դեղձավանի գյուղապետի խոսքերով` իրականում մաքսանենգություն չի եղել, գործը ՙսարքովի է՚: Ինչեւիցե, 2008թ.  նոյեմբերի 28-ին վրացական դատարանի վճռով Յուրա Հովհաննիսյանը եւ Սահակ Բալյանը դատապարտվել էին  5000-ական լարի (մոտ 3000 դոլար) տուգանքի եւ 5 տարի ազատազրկման: Դեղորայքը բռնագրավվել էր, տուգանքը Դեղձավանի բնակիչները մուծել են: 6 ամիս վրացական բանտում անցկացնելուց հետո նրանք ազատ էին արձակվել: Յուրա Հովհաննիսյանի վկայությամբ`  այն ժամանակ իրենց վրաց իրավապահները ծեծել են եւ ստիպել ցուցմունք տալ, որ Ժիրայր Հովհաննիսյանը դեղորայքի մաքսանենգության կազմակերպիչ է:  Զարմանալի է, որ դեպքից միայն մեկ տարի անց` 2009թ. հունիսի 22-ին Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ քննչական բաժնի քննիչի պահանջով Թբիլիսիի դատավոր Խուջաձեն որոշել է Ժիրայր Հովհանիսյանին կալանավորել, հուլիսի 15-ին  նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ժիրայրի հոր` Դեղձավանի գյուղապետ Ռոբերտ Հովհաննիսյանի վկայությամբ  վերջին մեկ տարում իր որդին բազում անգամ հատել է հայ-վրացական  սահմանը, անձնագրում Վրաստան մուտքի վիզայի բազում գրանցումների պատճառով  3 հատ անձնագիր է փոխել:

Ոսկան Սարգսյան
 
Категория: Լուրեր | Просмотров: 1042 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис