Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 13:31
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Մարտ 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Մարտ » 3 » ՁԱԽՈՂՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՂՈւԹՅՈւՆ, ՍՊԱՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿՈԹԻՈւՄ
23:24
ՁԱԽՈՂՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՂՈւԹՅՈւՆ, ՍՊԱՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿՈԹԻՈւՄ
nullՄարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում գողացել էին Սարիման Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը` 3 կովը եւ երինջը: Մանթաշյան ընտանիքը 7 խոշոր եղջերավոր անասունի տեր է: Գողությունից հետո, Կոթի մտնող ճանապարհի եզրին, գյուղի ծայրամասում գտնվող Մանթաշյանների անասնագոմում մնացել էր մի կով եւ եւ 2 մոզի:
Մանթաշյան ընտանիքի անդամները գիշերը կասկածելի աղմուկ չէին լսել, բացի այն, որ կեսգիշերին անհանգիստ հաչել էր շունը: Ի դեպ, սովորաբար ագրեսիվ շունը առավոտյան թմրած վիճակում էր: Սարիմանը անասնագողության վտանգից տեղյակ լինելով` գոմի մուտքին երկու երկաթյա դուռ էր սարքել, սակայն անասնագողերը մուտք էին գործել տան մուտքի կողմից, իսկ անասունները հանել` հակառակ կողմից, գոմից:
Սարիմանի որդին` երեք երեխաների հայր 41-ամյա Մեսրոպ Մանթաշյանը դեպքից հետո շատ էր հուզված, խոսելիս արտասվում էր.
null-Մի ամսվա մեջ մեր ընտանիքում երեք վիրահատություն է կատարվել, երկու անգամ` ստամոքսի խոցից եւ ճողվածքից վիրահատվել է հայրս, կինս էլ գինեկոլոգիական վիրահատություն է տարել: Բանկից տոկոսով փող ենք վերցրել, պարտքի տակ ենք, ո՞նց ենք ապրելու:
Առավոտյան ժամը 10-ին լինելով դեպքի վայրում` ականատես եղա մարզի իրավապահ համակարգի ղեկավարների եւ զինվորականների: Մանթաշյանների տան բակում նաեւ արյան հետք կար թափված: Տեղում իմացա, որ 4 անասնագողերից մեկին, մոտ 30 տարեկան ադրբեջանցու, գյուղում անասնագողության դեմ հերթապահություն կատարող ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների ծառայողները սպանել են: Անասնագողի դիակը գտնվում էր Իջեւանի հիվանդանոցի դիարանում: Հետաքրքիր էր մի հանգամանք` անասնագողությունը կատարվել էր Կոթիի վերեւի հատվածում, անասնագողը սպանվել էր գյուղի ներքին թաղում: Մարտի 3-ի Ժամը 13-ի դրությամբ գողացված անասունները գտնվել էին գյուղի վերեւի թաղամասում: Այդ ժամանակ Կոթիի գյուղապետարանի առաջ մեծ թվով զինվորականներ, իրավապահներ էին խմբված: Նրանք վերադասից համապատասխան առաջադրանք էին ստանում: Իրավապահ ղեկավարները ինձ հավաստիացրին, որ անասնագողերի դեմ միջոցառում է ձեռնարկվում, եւ հավանական են նոր բացահայտումներ: Մեր տվյալներով` գյուղի որոշ տներում խուզարկություններ էին կատարվել:
 Նշենք, որ վերջին շրջանում Նոյեմբերյանի սահմանագոտում անասնագողերը ակտիվություն էին ցուցաբերել. փետրվարի լույս 27-ի գիշերը Ոսկեպարում փորձել էին գողանալ Վազգեն Ստեփանյանի անասունները, սակայն տանտիրոջ շան հաչոցը փախուստի էր մատնել գողերին: Վերջիններս անասունները տանելու համար արդեն հատել էին Ստեփանյանի այգու ցանկապատի մետաղյա լարերը: Մարտի լույս 3-ի գիշերը Ոսկեպարի բնակիչ Խալաթ Պապյանը իր տան մոտ նկատել է անծանոթի (հավանական է`անասնագողի)
-Ո՞վ ես,-հարցրել է տանտերը:
-Ես եմ,- հայերեն պատասխանել է մթության մեջից մեկը եւ փախուստի դիմել:
 

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 2181 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 voskepar  
0
им карциков,туркер@ аранц мер кохмиц "@нкери" чен га!!!Вортехиц гитен,ов кани ков уни ев гоми тех@???

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис