Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Ապրիլ.25, 23:44
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 14 » Դիլիջանի Օրհուս կենտրոնում նշվեց ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ համաշխարային պայքարի օրը
16:13
Դիլիջանի Օրհուս կենտրոնում նշվեց ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ համաշխարային պայքարի օրը
Դիլիջանի Օրհուս կենտրոնում անցկացվեց ՙՁԻԱՀ. ծագման աղբյուրները և հետևանքները՚ թեմայով սեմինար: Նպատակն էր մասնակիցներին ներկայացնել համաճարակի նախապատմությունը, տարածման եղանակները և հետևանքները, դրանից խուսափելու ճանապարհները: Սեմինարը վարում էր բժշկական քոլեջի դասախոս Ա.Մեջլումյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց վարակի ծագման տարեգրությունը, դրան հակազդելու եղանակները, կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Բացատրվեց, որ ՄԻԱՎ-ի ձեռքբերումը կախված է մարդու կենսակերպից, առօրյա վարքագծից: Ոչ պատշաճ վարքագիծը հանգեցնում է վարակով հիվանդանալու ռիսկի: Հիմնականում ռիսկային խմբում են հայտնվում երիտասարդները, որոնք վարում են անկանոն սեռական կյանք, օգտագործում են թմրամիջոցներ օգտագործված ներարկիչներով: Զգալի տոկոս են կազմում պատահական սեռական ճանապարհներով վարակակիրների թիվը, վիրուսը մորից մանկանը թոխանցված դեպքերը: Մանրամասն ներկայացվեց հիվանդության շրջափուլերը` ՄԻԱՎ-ից դեպի ՁԻԱՀ, գաղտնի շրջանը, և թե որ ճանապարհներով է ավելի շատ գրանցվում վարակի տարածումը, ինչպես է մարդու իմուննային համակարգը խաթարվում վիրուսի ներթափանցման հետևանքով: Աշխարհում այսօր վարակակիրների թիվը 33 մլն-ից ավելի է: Առավել խոցելի են աֆրիկյան երկրները: ՀՀ-ում, ըստ տվյալների, արդեն վարակվածների թիվը հատել է 1000-ի սահմանը, գրանցված է 200 մահացու դեպք: Հիվանդության նախօրոք աղտորոշումը հնարավորություն կտա որոշակիրորեն քայլեր ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ: Մեծ դեր է կատարում վարակի կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկության բարձրացումը: Կարևոր է, որ պետական ծրագրեր են գործում վարակը ժամանակին կասեցնելու նպատակով: Այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք գիտենա վարակից պաշտպանվելու եղանակները, մասնակցություն ցուցաբերի դրա դեմ ուղղված քարոզարշավներին: Կարևորվեց նաև այն հանգամանքը, որ այդ հիվանդությունը կրող անձիք ունեն հոգատարության և խնամքի կարիք և նրանց նկատմամբ ցանկացած խտրական դրսևորում ավելի է խաթարում նրանց հոգեվիճակն ու տառապանքները: 

Արարատ Ալիխանյան
Դիլիջանի բնապահպանական տեղեկատվության
հասարակական (Օրհուս) կենտրոնի համակարգող




Категория: Լուրեր | Просмотров: 931 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис