Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.20, 16:56
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 8 » ԴԻԼԻՋԱՆԸ ԿԱՌՈւՑԱՊԱՏՎՈւՄ Է
23:50
ԴԻԼԻՋԱՆԸ ԿԱՌՈւՑԱՊԱՏՎՈւՄ Է
nullԴիլիջանում վերջին տարիներին դրական փոփոխությունները տեսանելի են, քաղաքը կառուցապատվում է: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշելով առողջարանային քաղաքի առաջընթացը` չի թաքցնում հիմնախնդիրները, նշելով նաեւ դրանց լուծման գործում իշխանությունների աջակցությունը:







- Պարոն քաղաքապետ, որքա՞ն էր Դիլիջան քաղաքի 2009-ի բյուջեն:

- 2009 եւ 2010 թվականների բյուջեն հիմնականում նույնն է` շուրջ 600 միլիոն դրամ,որից վարչական բյուջեն` 295 միլիոն դրամ: Անցյալ տարվա բյուջեն կատարվեց գրեթե ամբողջությամբ` 99.8 տոկոսով: Անցյալ տարի համայնքի բյուջեի մեջ պետական լրավճարը 130 միլիոն դրամ էր, իսկ այս տարի այն նախատեսվում է 150 միլիոն դրամի չափով: Պետբյուջեից լրավճարի աճ է եղել, այս առթիվ շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը:

- Քաղաքապետարանում եւ դրա ենթակայության ներքո քանի՞ աշխատող ունեք, որքա՞ն է աշխատավարձի ֆոնդը:

- Քաղաքապետարանում 41 աշխատող կա, ունենք գեղավեստի եւ երաժշտական դպրոցներ, 6 մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան, թանգարան, մարզադպրոց, քաղաքային զբոսայգի: Մշակույթի ոլորտում առկա է 102 աշխատող, 105 մարդ է աշխատում կրթության բնագավառում` մանկապարտեզներում : 2010թ. քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող հիմնարկությունների աշխատավարձի ընդհանուր ֆոնդը 165 միլիոն 232 հազար դրամ է:

- Այս տարվա բյուջեով, քաղաքում ի՞նչ ծրագրեր են իրականացնելու:

- Նախատեսվում է ավարտել Դիլիջանի երկրագիտական թանգարանի եւ պատկերասրահի եռահարկ շենքի շինարարությունը: Այն ամբողջովին կառուցվում է համայնքի միջոցներով: Նախատեսվում է կառույցը գործարկել ընթացիկ տարվա մայիսի վերջին: Շինարարությունը սկսվել է 2008թ.-ին: Այս տարի համայնքի բյուջեից կհատկացվի 11 միլիոն դրամ` հիմնականում կառույցի արտաքին հարդարման համար: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 230 միլիոն դրամ: Համայնքի բյուջեի մնացած միջոցները կուղղվեն քաղաքի ավտոճանապարհների հիմնանորոգմանը, Սայաթ- Նովա փողոցն ամբողջությամբ կասֆալտապատվի, զբոսաշրջության զարգացման նպատակով կբարելավվեն քաղաքի ենթակառուցվածքները: Դիլիջանը ֆինանսական կենտրոն դառնալու հետ կապված մեծ շինարարություն է սկսվել: 2008թ. կառավարության որոշմամբ Դիլիջանի նախկին հիվանդանոցի շենքը հատկացվեց ՀՀ կենտրոնական բանկին: Այժմ մեծ թափով ընթանում է կենտրոնական բանկի նոր շենքի շինարարությունը: Ֆինանսական այդ կառույցի շինարարությունում կընդգրկվի 220 աշխատող:

- Քաղաքում ուրիշ ի՞նչ շինարարություններ են ընթանում:

null- "Ամերիա" բանկի հետ համատեղ, "2020" ծրագրի շրջանակներում, ՙՏրոյկա դիալոգ՚ ընկերության կողմից (ղեկավար` հայտնի գործարար Ռուբեն Վարդանյան) 550 երեխայի համար կառուցվում է անգլիական դպրոց` Թայլանդի թագավորական դպրոցի նման: Սա մեծ ծրագիր է, կարելի է ասել, որ քաղաքի մեջ քաղաք կկառուցվի` բոլոր հարմարություններով: Հավելեմ, որ Դիլիջանում մասնավոր սեկտորը աշխույժ շինարարություն է իրականացնում` հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ:

- Դիլիջանում որքա՞ն է հողի կադաստրային արժեքը:

- Այստեղ հողի կադաստրային 2 արժեք է գործում ` քառակուսի մետրը 1300 եւ 2000 դրամ:

- Սողանքի վնասների մասին... 

null



- Դիլիջան քաղաքի ամենամեծ հիմնախնդիրը սողանքն է: Համայնքը իր ֆինանսական հնարավորություններով չի կարող լուծել այս խնդիրը: ՙՌոտոնդո՚ թաղամասը բլրի վրա է, այն ամբողջությամբ գտնվում է սողանքային գոտում: Քաղաքի տարբեր հատվածներում կան սողանքային գոտիներ, սակայն սա առավել ակտիվ, վտանգավոր տարածքն է:Դիմել ենք կառավարություն, հույս ունենք, որ այս հարցում կօժանդակի:


- Խորհդային շրջանում, Նիկոլայ Կոսիգինի վարչապետության շրջանում 11 միլիոն ռուբլով հակասողանքային թունելներ են կառուցվել, որոնք այդպես էլ չեն գործարկվել: Դրանք հիմա կարո՞ղ են օգտագործվել:

-Մեծ թունելներ են, որոնց շինարարությունը խորհրդային շրջանում այդպես էլ չավարտվեց, դրանք շահագործման չհանձնվեցին: Դրենաժային այդ 3 թունելների ընդհանուր երկարությունը 1700 մ է: 2008թ. կառավարությունը հանձնաժողով ստեղծեց, ուսումնասիրություներ կատարվեցին: Մեծ հանձնախումբ էր ստեղծվել, որի մեջ ընդգրկվել էին քաղաքաշինության նախարարության, ՙԱրփա-Սեւան՚ ընկերության ներկայացուցիչները, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Դիլիջանի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի աշխատակիցները, քաղաքի ճարտարապետը: Բայց գործը կիսատ մնաց: 2009 թվականին, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, սույն նպատակով գումարներ չհատկացվեցին: Այդ թունելները միմյանց միացված չեն: Մնում է մասնագետների կողմից որոշակի ուսումնասիրություն, դրենաժները գործարկելու համար ներդրում կատարել, եւ այն քաղաքի համար կարող է փրկություն լինել:

- Առողջարանային քաղաքում խմելու ջրի խնդիրն ինչպե՞ս է լուծվում:

-2008-2009թթ. քաղաքում փոխվել է խմելու ջրագծի շուրջ 30 կմ ներքին ցանց: Ներկայումս Դիլիջանը, բացի Շամախյան թաղամասից, կարելի է ասել, շուրջօրյա ջուր է ստանում: Ջրի որակը նորմալ է : Սակայն քաղաքը սնուցվում մակերեսային ջրերից, անձրեւներից հետո ջրի որակն ընկնում է: Գործում են մաքրման 2 կայաններ, պարզապես դրանց կարողությունները ողջ քաղաքին մաքուր ջուր ապահովելու համար չեն բավարարում: Հնարավոր է` հետագայում մեծացվի խմելու ջրի մաքրման կայանների քանակը: 

- 2009-ի ամռանը, կապված տնտեսական ճգնաժամի եւ անկայուն եղանակի հետ, Դիլիջան տուրիստների մեծ հոսք չեղավ: Ի՞նչ է սպասվում այս տարի:

- Չգիտեմ` այս տարի ֆինանսական ճգնաժամը կամ եղանակն ինչպես կազդի: Նշեմ միայն, որ ամանորին Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, մասնավոր կացարաններում ազատ սենյակ չկար: Բայց 2009-ի ամռանը, 2008-ի համեմատ, զբոսաշրջիկների հոսքը 20 տոկոսով պակաս էր: Քաղաքում հանգստյան սենյակների գները տարբեր են` կախված հարմարություններից, միջինը օրական 7-8 հազար դրամ ` ներառյալ նախաճաշը: 



Քաղաքապետի զրուցից հետո շրջելով Դիլիջանում` ականատես եղա շինարարության, նաեւ "Ռոտոնդո" թաղամասում սպառնալից չափերի հասած  սողանքի: Նորովի կառուցված Մատինովի աղբյուրի պատը սողանքից երկու տեղում ճեղք է տվել, քանդվել է ուղեւորների սպասասրահը: Սողանքից քանդված ճանապարհի հենապատի դիմաց հայկական ավանդական ոճով գրախանութ է : ՙԱրտբրիջ՚ ընկերության գրախանութի երիտասարդ վաճառողուհի Սանամ Քոչարյանը նկարչական գեղեցիկ ալբոմների, Դիլիջանի մասին պատկերազարդ գրքերի հետ երաժշտական սկավառակներ եւ մագնիս-կախիչներ է վաճառում` յուրաքանչյուրը 2500 դրամով: Հիմնական գնորդները արտասահմանցի զբոսաշրջիկներն են: Ամռան գալով, առողջարանային քաղաքի աշխուժացման հետ, գրախանութում վաճառքը կաճի:


Ոսկան Սարգսյան
Категория: Համայնք | Просмотров: 2270 | Добавил: qamut | Рейтинг: 3.7/3
Всего комментариев: 1
1 Dilijani bnakich  
0
Irok, vor qaxaqy tesqi e galis: Chnasjats ,vor sux hnaravorutyunner en hamajnqum, ajnuamenajniv Dilinay gexeckanum e ev kveradarcni aroxcharanajin hambav unecox kaxaki kargavichaky: Hrashali e Dilijani bnutyuny: Qaxaqi xekavarutyuny amen inch anum e,vorpezi Dilijany ir artaqin tesqov ev zargacujmnerov ir vra hraviri ajloc ushadrutyuny: Shnorhakalutryun harcazrujci hamar:

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис