Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Մայիս.02, 02:00
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 9 » Եդեսիա. կորուսյալ աշխարհի վերադարձը
00:26
Եդեսիա. կորուսյալ աշխարհի վերադարձը
Իջեւանցի 71-ամյա գրող, հրապարակախոս, 11 գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը պրպտուն բնավորություն ունի: Երիտասարդական ավյունով շրջում է Տավշո մարզում, զննում առեւտրական հին ճանապարհներին գտնվող հուշարձանները, հասնում հեռավոր Իրկուտսկ, Ուլան-Ուդե, Չիտա, պեղում արխիվները, որոնք առնչվում են հայությանը: 20 տարի առաջ բացահայտեց հայության մոռացված մի անկյուն` Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղը: 1988թ. աշնանը ԽՍՀՄ ներքին գործերի մի խումբ աշխատակիցներ գործուղվել են Իջեւան` Ադրբեջանից բռնագաղթածների հարցերով : Նրանցից մեկը որպես հայ է ներկայանում: Երբ իջեւանցիները չեն հավատում, ցույց է տալիս անձնագիրը` Վիտալի Գուրգենովիչ Կլինչաեւ, ազգությամբ հայ, Ռուսաստանի հայկական մի գյուղից, ուր բնակիչները թուրքերեն բարբառով են խոսում: Այս մասին հայտնի է դառնում Ռուբեն Սիմոնյանին: Հաջորդ տարի` 89-ին եղանակներն անբարենպաստ էին խոտհարքների համար, եւ հանրապետության շրջաններից մեկնեցին Ռուսաստան` ծղոտ կուտակելու: Իջեւանցիները Ստավրոպոլի երկրամասում էին : ՙՀայաստան՚ թերթի թղթակից Ռուբեն Սիմոնյանի համար այդ աշխատանքները լուսաբանելը հարմար առիթ էր Ստավրոպոլի տափաստանի հայկական գյուղը գտնելու համար: Նովոպավլովսկ քաղաքից զանգահարել է Գեւորգիեւսկ քաղաքի ՆԳ վարչություն, ուր աշխատում էր Կլինչաեւը, նրանից իմացել հայկական գյուղի տեղը:
-Կուրա (թարգմանաբար` չոր) գետի ափով 8կմ ձգվում է Եդեսիան, որի կենտրոնում աչքի զարնեց նորակառույց եռահարկ գեղեցիկ դպրոցը, իսկ քիչ ավելի խորքում` ավերված գմբեթներով եկեղեցին, որի պատուհաններից հանկարծ դուրս հորդեցին ահաբեկված հարյուրավոր աղավնիներ: Գյուղի կուսկոմիտեի քարտուղար Վլադիմիր Գավրիլովը(Գաբրիելյան) ինձ առաջնորդեց գյուղի
 ՙկենդանի հանրագիտարաններից մեկի՚` Համազասպ Ղազարյանի մոտ: Ծերունին չէր հավատում աչքերին ասելով` անհավատալի է,Հայաստանից եկել ու հետաքրքրվում են երբեք ուշադրության չարժանացած, հայրենիքից ու Աստծուց մոռացված գյուղով: Պապիկն ինձ հետ, որպես հոգու վայելք, զրուցեց հայերեն,հպարտությամբ ցույց տվեց իր հայերեն գրքերի ժողովածուն, հայրենիքից ստացված թարմ թերթերը, Հայաստանը պատկերող նկարները: Երբ տնեցիները երեւացին, ծերունին, ինձնից ներողություն խնդրելով, նրանց հետ խոսեց մի անծանոթ լեզվով, որոնց մեջ կային ադրբեջաներեն բառեր,- Եդեսիա իր առաջին այցն է հիշում Ռուբեն Սիմոնյանը: Նա ուսումնասիրել է է գյուղի պատմությունը, պարզել, թե Ստավրոպոլի տափաստանում ինչպես են հայտնվել արցախցիները:
 1728թ. հայոց ազատագրական շարժումը մեծ հարված է ստանում. վախճանվում են Եսայի կաթողիկոսը եւ Դավիթ Բեկը: Ավան յուզբաշին օգնություն է խնդրում Ռուսաստանից: Ռուսական կառավարությանը հաջողվում է համոզել Ավան յուզբաշուն, որ զորքով տեղափոխվի ռուսաց տիրապետության ներքո: Նա 1729թ. տեղափոխվում է Դերբենդի մոտ, Մուսկուրի գավառ, ուր հայրերը հնուց իր վեր բնակվել են : Այստեղ նրանք հայկական 9 գյուղ են հիմնում: 1797թ. գեներալ Զուբովն արշավելով` գրավում է Դերբենդը: Նոր կայսրը` Պավել Առաջինը հրամայում է զորքերը ետ քաշել: Տեղի հայերը ռուսաց զորքին մեծ աջակցություն էին ցուցաբերել: Երկյուղելով լեռնական մահմեդականների վերեժխնդրությունից, հայերը ռուսաց իշխանություններից բնակության անվտանգ տարածք են խնդրում: Նրանք Ղզլարի եւ Գեւորգիեսկի միջեւ ընկած տարածքում գյուղեր են ստեղծում, որոնցից մինչ օրս հայկական շունչը պահպանել են Եդեսիան եւ Ղարաբաղլին` Դաղստանի Թարումովսկի շրջանում: 19-րդ դարի վերջին Եդեսիայում, եկեղեցուն կից հայկական դպրոց է բացվում, որը խորհրդային շրջանում արդյունավետ էր գործում : Սակայն Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետ հայերենի մասնագետների բացակայության պատճառով հայկական դպրոցը փակվում է: Ռուբեն Սիմոնյանը ճակատագրով կապվել է Եդեսիայի հետ: Եդեսիա առաջին այցից հետո նա ՙՀայաստան՚ թերթում տպագրում է ՙԷդիսիա. կորուսյալ աշխարհ՚ ակնարկը: Գյուղի վերադարձը հայկական արմատներին սկսվեց եկեղեցուց եւ դպրոցից: Խոնարհված Սուրբ Աստվածամոր եկեղեցու վերականգնման նպատակով հանգանակություն սկսվեց: Սիմոնյանը այդ գործում ներդրեց 100 ռուբլի: 1991-ի ամռանը, երբ տիկնոջ` Ֆլորայի հետ Եդեսիա էր գնացել, այս նպատակով նվիրաբերեց եւս 1000 ռուբլի: Երջանկահիշատակ տիկին Ֆլորան, ով հայերեն լեզվի հմուտ մասնագետ էր, Երեւանի թիվ 79 դպրոցի երկարամյա ուսմասվարը, խրախուսում էր ամուսնու ձեռնարկները: Տիկին Ֆլորան այդ նպատակով նվիրաբերել է իր ադամանդակուռ մատանին: Հայաստանից Ռ. Սիմոնյանը տարավ գմբեթների խաչերը, արույրե մեծ զանգը, էջմիածնեցի վարպետի կերտած մկրտության ավազանը, խաչքար, Վարդան Մամիկոնյանի պատկերով հուշագորգ եւ Էջմիածնից ստացած ՙԱստվածամայրը մանկան հետ՚ նկարը: Համոզեց եդեսիացի Եղիազարյան ընտանիքին, որ իրենց Հակոբ որդուն Էջմիածնի ճեմարան ուսման ուղարկեն: Այժմ նա` Տեր Խաչատուրը ծառայում է համագյուղացիներին: Սիմոնյանը 1990-ին Հրազդանի շրջանի ղեկավարների աջակցությամբ կազմակերպեց եդեսիացի 30 երեխաների ամառային հանգիստը Հանքավանի ճամբարներից մեկում: Մանուկները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերում, Հրազդանի Սուրբ Հովհաննես եկեղեցում մկրտվեցին: Նույն տարվա աշնանը ՙԷդիսիսյսկի՚ սովխոզի 25-ամյակի տոնակատարությանը մասնակցեց Հայաստանից ժամանած մանկական ազգագրական համույթ: Եդեսացի Մարինե Սարգսյանը ուսանեց Երեւանի նորաստեղծ մանկավարժական քոլեջում, վերադարձավ հայրենի գյուղ: Հայոց լեզուն Եդեսիայի դպրոցում այժմ ուսանում են 1-8-րդ դասարաններում` ֆակուլտատիվ հիմունքներով: Այս գործին հետամուտ են դպրոցի տնօրեն Մարգարիտա Հարությունյանը եւ մի քանի տարի առաջ Եդեսիայում բնակություն հաստատած հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Բաղդասարյանը: Ռուբեն Սիմոնյանը Եդեսիային եւս մի նվեր մատուցեց. գյուղի հիմնադրման 200-ամյակին` 1998թ. հայերեն ու ռուսերեն հրատարակելով ՙԵդեսիա՚ գիրքը, ուր գյուղի պատմությունն է, բնակիչները, նրանց սովորույթները եւ հետաքրքիր պատմությունները: 6500 բնակիչ ունեցող գյուղից հայտնի մարդիկ են սերվել, այդ թվում` անվանի լեզվաբան Պավել Շարաբխանյանը: 20 տարում մոտ 20 անգամ Ռուբեն Սիմոնյանը Եդեսիա է այցելել: Դառնությամբ է հիշում, թե ինչպես ՙխառնակ օրերին՚ Մինվոդիի օդանավակայանում, ոստիկանների աչքի առաջ թալանեցին իրեն, Վրաստանի քաղաքացիական կռիվների թոհուբոհի մեջ էլ կորավ իր եւ կնոջ նվիրաբերած հսկա ջահը, որ պիտի զարդարեր Եդեսիայի եկեղեցու դահլիճը: Այս տարվա հունիսի 28-ին Ռ. Սիմոնյանը մեծ հուզմունքով եւ խանդավառությամբ Եդեսիայում մասնակցել է 140 րոպե տեւած հայերեն լեզվով միջոցառմանը, որին ներկա էր գյուղի 2000 բնակիչ:
-Դուք լացու՞մ եք,-նրան է դիմել կողքին նստած ՙԵդեսիա՚ ՀԿ նախագահ Ռաֆայել Գրիգորյանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում Սիմոնյանը հնչեցրել է եդեսիացիների խնդրանքը` հայերեն տառերով գոնե մեկ համակարգչային ստեղնաշար ուղարկել իրենց: Այս համեստ խնդրանքին արձագանքել է միայն Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով 5 ստեղնաշար է նվիրել: Դրանք սփյուռքի նախարարության միջոցով ուղարկվել են Եդեսիա:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1336 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис