Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.27, 04:33
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 4 » ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՄԱՌԱՆՈՑ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՏՆԵՐԸ
23:48
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՄԱՌԱՆՈՑ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՏՆԵՐԸ
nullԴիլիջանից մոտ 20 կմ հեռավորությամբ, Ճամբարակ տանող ճանապարհին գտնվող գյուղը 22 տարի առաջ վերաբնակեցվեց Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Բնակավայրը հնում հայկական է եղել, այստեղ 2 հին մատուռ կա, Բագրատունիների իշխանության շրջանի կամուրջ, 12-րդ դարի ճգնավորի խուց: Հարեւանությամբ գտնվում է ՙԱնապատ՚ մենաստանը, կամ ինչպես տեղացիներն են ասում` Ախնաբադը: Գեղատեսիլ բնությունը հրապուրել է անասնապահությամբ զբաղվող ադրբեջանցիներին, ովքեր հիմնել էին  Սալահ գյուղը: Այն շուրջ 400 բնակիչ ուներ: Այստեղ 1988թ.-ից ապրում են վերաբնակներ հարեւան հանրապետության տարբեր տեղերից ` Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Շահումյանից, Խանլարից, Դաշքեշանից, Իսմայիլից եւ այլն...Հայաստանի հեռուստաընկերություններով հաճախ ցուցադրում են բռնագաղթի մասին կադրեր, երբ հայկական ուղղաթիռը շրջապատում են փախստականները : Աղավնավանքցիներն այդ կադրերում ճանաչում են դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանին:
-Այն ժամանակ ես այս տեսքը չունեի, մորուք էի պահում,-վերհիշում է Սերգեյը,- այդ օրը փորձում էի երեխաներիս Հայաստան ուղարկել, սակայն չկարողացա,ուղղաթիռում տեղ չկար: Սերգեյը համոզված է, որ Դաշտային Ղարաբաղի Շամխորի, Դաշքեսանի, Խանլարի հայկական գյուղերից գաղթելը սխալ էր, այդ շեները Շահումյանի հետ պետք է պաշտպանական միասնական գիծ կազմեին եւ մնային եւ հայրենի հողը պաշտպանվեին ադրբեջանական ոտնձգություններից:
Պ-Ն Թաիրյանի խոսքերով գյուղը Աղավնավանք անունն ստացել է տեղի կոլխոզի նախագահ Արմեն Հովակիմյանի նախաձեռնությամբ: Նրա մոր անունը Աղավնի է, այս կերպ նա հավերժացրել է իր ծնողի անունը:
Սերգեյ Թաիրյանի ղեկավարած Աղավնավանքի միջնակարգ դպրոցում այժմ ընդամենը 53 աշակերտ կա: Կրթօջախում 3-րդ եւ 4-րդ դասարաններ չկան, գործում են երկու հատ երկկոմպլեկտ (1-2 եւ 5-6) դասարաններ: Դպրոցի գրադարանում առկա է ընդամենը 294 գիրք: Դպրոցի տնօրենի խոսքերով` թեմատիկ գրականության, հայ գրականության դասականների երկեր չունեմն: Դպրոցի շենքը կարիք ունի հիմնանորոգման: Սերգեյ Թաիրյանը ներկայացնում է, որ առաջին հարկի զուգարանի միջնապատը փլվել է,երեխաները ստիպված օգտվում են երկրորդ հարկի զուգարանից: Սակայն ջրագծի խողովակաշարի շարքից դուրս գալու հետեւանքով երկրորդ հարկի զուգարանում էլ խնդիրներ են ծագել: Վերջերս հայ-ամերիկյան մի հիմնադրամից եկել են, վթարված ջրագիծը լուսանկարել, հույս կա, որ կօգնեն այն հիմնանորոգելու: Կրթօջախը ջեռուցելու համար յուրաքանչյուր դասասենյակի հաշվով օրական 2.5 լ դիզվառելիք է տրվում, սակայն այն բավարար չէ ձորում գտնվող, անտառներով շրջափակված, օրվա մեջ գրեթե արեւի երես չտեսնող դպրոցը տաքացնելու համար: Մանավավանդ, որ անցած 20 տարում դպրոցի ապակիների մի մասը շարքից դուրս է եկել,եւ պատուհաններին նախկին երկփեղկի փոխարեն միափեղկ ապակիներ են: Դասարաններում աշակերտների թիվը փոքր է, դասասենյականերն էլ բավական ընդարձակ են` 56 քառակուսի մետր մակերեսով եւ 3.2 մ բարձրությամբ: Դրանցում երբեմն 12-13 աստիճան տաքություն է լինում : Այդ պատճառով դպրոցի տնօրինությունը հարկադրված է կրթօջախի կեսը վառելափայտով տաքացնել: Դպրոցի տնօրենը գոհ է իր սաներից:
- Անցյալ տարի 7 շրջանավարտ ենք ունեցել, որից 4-ը ընդունվել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, 2-ը` Դիլիջանի եւ Իջեւանի պետական քոլեջներ, մեկի ծնողն էլ զավակին ուսումնառության ուղարկելու միջոցներ չուներ,-ասում է Ս.Թաիրյանը:
Փոքր համայնքը փոքր բյուջե ունի: Գյուղապետարանի հաշվապահ Ասյա Պողոսյանը տեղեկացնում է, որ Աղավնավանքի 2010թ. բյուջեն 5 միլիոն 239 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 3 միլիոն 557 հազար : Պետբյուջեից լրավճարն աճել է. անցյալ տարի այն շուրջ 2 միլիոն դրամ էր: Համայնքը 961 հա տարածք ունի, որից 190 հա-ն `վարելահող, 250հա-ն` խոտհարք: Տնամերձ հողամասերը ոռոգվում են, հիմնականում մշակում են վարունգ լոբի, կարտոֆիլ: Գյուղացիներն ասում են, որ Աղավնավանքի լոբին որակյալ է, շուտ չի փչանում: Գյուղը բացառությամբ ներքեւի թաղամասի, ապահովված է խմելու ջրով:
-Իմ հողամասը այն սարի վրա է, 10 կմ հեռավորությամբ, ճանապարհն էլ վատ է, գյուղտեխնիկան դժվարությամբ է հաղթահարում, -ասում է համայնքապետարանի աշխատող Շողեր Դալլաքյանը:
 Անցյալ տարի համայնքի սեփական եկամուտների պլանը կազմել է 1 միլիոն 58 հազար դրամ, որն ամբողջությամբ կատարվել է: Գյուղը 514 հա արատավայր ունի, ինչը լավ հիմք է անասնապահության զարգացման համար: Սակայն Աղավնավանքում ընդամենը 234 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, որից 114-ը` կով: Գյուղատնտեսական հողերի մի մասը գյուղից զգալի հեռավորությամբ է գտնվում եւ այդ պատճառով չի օգտագործվում: Չնայած տարածքը շատ հարմար է անասնապահության զարգացման համար, սակայն եղած հնարավորությունները չեն օգտագործվում:
-Գյուղից մոտ 20 կմ հեռավորությամբ Խաչքար տարածք ունենք: Այդ տարածքի վարելահողերն ու խոտհարքները արդեն 5 տարի չեն օգտագործվում: Սարից այն կողմ Ճամբարակի տարածքի Դրախտիկ գյուղն է, որի բնակիչներն անօրինական օգտվում են Խաչքարի խոտհարքներից ու արոտավայրերից,-ասում է Աղավնավանքի գյուղապետարանի հաշվապահ Ասյա Պողոսյանը:
Մինչդեռ այս տարածքում ժամանակին ոչխարի 4 ֆերմա է եղել, յուրաքանչյուրում` 1000 անասուն: Համայնքի համեստ բյուջեն հնարավորություն է տալիս փոքր աշխատակազմ պահելու: Այն 5 հոգուց է բաղկացած, 2009-ի համեմատ աշխատակազմը միայն միայն մեկ աշխատողով է աճել: Նոր աշխատողը` 47-ամյա Շողեր Դալլաքյանը նախկինում որպես սրբագրիչ աշխատել է շրջանային ՙՇամխոր՚ թերթի խմբագրությունում: Հիմա նա կես դրույքով, 15 հազար դրամով համակարգում է համայնքապետարանի մշակույթային բնագավառը : Նրա ղեկավարած գրադարանում ընդամենը 1078 գիրք կա, որից 300-ը ՙԴեմոկրատիան այսօր՚ ՀԿ-ն վերջերս է տրամադրել: Աղավնավանքի համայնքապետարանում աշխատավարձերն առավել քան համեստ են, ամենաբարձրը 2002-ից համայնքը ղեկավարող Վարդուշ Ներսիսյանի աշխատավարձն է`40 հազար դրամ: Աղավնավանքը գտնվում է սարերով պարփակված ձորի մեջ: Այդ պատճառով այստեղ միայն երկու հեռուստաալիք է հեռարձակվում` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եւ ռուսական ՙՌՏՌ Պլանետան՚ , այն էլ` գյուղի ոչ բոլոր հատվածներում: Դրա համար էլ բնակիչների մեծ մասը արբանյակային ալեհավաք է տեղադրել: Շուրջ 450 բնակիչ ունեցող գյուղը ձգվում է 2, 5 կմ: Սարերով շրջապատված բնակավայրն ընդարձակվելու տեղ չունի, տուն կառուցելու համար ամենամոտ տարածքը գյուղից 7 կմ հեռավորության վրա է գտնվում: Ժամանակին այստեղից արտագաղթ է եղել, Աղավնավանքից հիմնականում հեռացել են Բաքվից եւ Կիրովաբադից գաղթածները: Գյուղի գեղատեսիլ բնությունը հրապուրում է երեւանցիներին, ովքեր մայրաքաղաքից 110 կմ հեռավորությամբ ամառանոցներ են գնում:
-Ժամանակին այստեղ տները 400-500 դոլարով են վաճառել, հիմա երեւանցիները 10-20 հազար են տալիս,-ասում է Շողեր Դալլաքյանը:
Գյուղի 152 տներից 40-ն երեւանցիները գնել են:

-Այս տան տերը Ռուսաստանում է, այն երկու տներն էլ երեւանցիներն են
գնել, միայն ամռանն են հանգստանալու գալիս,- վերին թաղամասի փակ տները ցույց տալով ասում է Սերգեյ Թաիրյանը:
 
Մինչդեռ գյուղի երիտասարդները ամուսնանալու, առանձին ընտանիք կազմելու համար տուն չունեն:
Աղավնավանքի շրջակա անտառներում բազմատեսակ հատապտուղները,ուտելի բույսերն առատ են, սակայն առաջիկայում հազիվ թե վերամշակող ձեռնարկությունների հումք դառնան: Ավելի շուտ դրանք եւ հարուստ բնությունը 
կհրապուրեն մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր այստեղ են փախչում երեւանյան տապից:


Ոսկան Սարգսյան 
Категория: Համայնք | Просмотров: 1512 | Добавил: qamut | Теги: ԱՂԱՎՆԱՎԱՆՔ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис