Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 05:46
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 23 » Գյուղացիներ, համախմբվեք
21:24
Գյուղացիներ, համախմբվեք
Մի հին զրույց կա: Քաղաքաբնակը ավտոյով անցնում է գյուղի եզրով ձգվող ճանապարհով: Զվարճանալու համար ձայն է տալիս կովեր պահող գյուղացուն:
-Մեր կովերը ո՞նց են, - հարցնում է քաղաքաբնակը:
-Որո՞նք են ձեր կովերը,- նախրապանը տարակուսում է:
-Դրանք, որ դուք պահում եք, մենք էլ կաթն ու մածունը վայելում ենք:
Այժմ գյուղացուն քաղաքակիրթ ձեւով ֆերմեր են կոչում: Դրանից, համաձայնվեք, նրա չարքաշ կյանքը չի լավանում: Հողագործը եւ անասնապահը հանապազօրյա հացը դառը քրտինքով են վաստակում: Անասնապահը բարկ արեւի ու տեղատարափ անձրեւի, կարկուտի ու ամպրոպի ներքո ինքնամոռաց աշխատում է, սակայն նրա աշխատանքի պտուղները ավելի հաճախ անասուններ վերավաճառողները եւ անասնագողերն են վայելում: Հողագործն էլ մի լավ օրի չէ. պարարտանյութը թանկ է, բուժանյութերը` հաճախ անորակ, մի կերպ աճեցրած բերքն էլ մեծամասամբ հնարավոր չէ իրացնել: Զարգացած երկրներում` Եվրոպայում եւ ԱՄն-ում, որքան էլ զարգացած են գյուղատնտեսական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունն այնուամենայնիվ դոտացիոն ոլորտ է, այսինքն` պետությունը բյուջեից ֆերմերներին ֆինանսական աջակցություն կամ էժան վարկեր է տրամադրում: Հայաստանում արդեն մեկ տասնամյակ է` բանկային համակարգը կայուն է: Սակայն գյուղատնտեսական վարկերը (որ պետք է ամենաէժանը լինեին) նվազագույնը տարեկան 18 տոկոսով են տրվում: Վերջերս բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին, թե ինչպես եվրոպական մի երկրում (կարծեմ` Բելգիայում) ֆերմերներն,ի նշան կաթի ցածր գների դեմ բողոքի, միլիոնավոր լիտր կաթ թափեցին դաշտերում: Նրանք ի վերջո կհասնեն իրենց նպատակին, որովհետեւ ով պայքարում է, ի վերջո հասնում է իր նպատակին: Ե՞րբ պետք է հանուն սեփական շահի միավորվի Հայաստանի ամենամեծ, ամենաչարքաշ խավը`գյուղացիությունը: Ո՞վ պետք է պաշտպանի նրա շահերը, եթե ոչ այդպիսի կորպորատիվ միությունը: Արդեն 17 տարի է անցել հողի սեփականաշնորհումից:
Ժամանակը չէ՞ սթափվելու եւ միավորվելու:
Категория: Խմբագրական | Просмотров: 1202 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис