Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.26, 10:50
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 17 » ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ, ԲԱՑԱՀԱՅՏՈւՄԸ` ՆՈւՅՆՊԵՍ
10:36
ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ, ԲԱՑԱՀԱՅՏՈւՄԸ` ՆՈւՅՆՊԵՍ
nullՓետրվարի 15-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը հանդիպեց մարզի լրագրողների հետ: Ոստիկանապետը ներկայացրեց մարզային վարչության 2009թ հաշվետվությունը: 2008-ի համեմատ  2009-ին մարզում արձանագրվել է հանցագործությունների թվի կրկնակի աճ. անցյալ տարի եղել է 497 հանցագործություն` նախանցյալ տարվա 249-ի փոխարեն: 5.7 տոկոսով աճել է հանցագործությունների բացահայտման տոկոսը. 2008-ի 79.7 -ի փոխարեն 2009-ին բացահայտման ցուցանիշը կազմել է 84.5 տոկոս: Սա 2.5 տոկոսով բարձր է միջին հանրապետականից: Անտառաշատ Տավուշում բնության դեմ ոտնձգության 130 դեպք է արձանագրվել, պատճառված վնասը եղել է 32 միլիոն դրամ, որից միայն 3 միլիոնն է վերականգնվել: Ոստիկանապետը խոսեց նաեւ 3 անհետ կորածների մասին: Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը սունկ հավաքելու համար մեկնել է Ադրբեջանի հետ սահմանակից ՙՅայլի գոմեր՚ հանդամաս, որտեղից կորել է: Դիլիջանի Գետափնյա փողոցի բնակիչ, 51-ամյա Ոստանիկ Ստեփանյանը աշխատանքի գնալու համար տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Արփիկ Ուզունյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Տվյալներ կան, որ անհայտ կորածներից մեկը Ադրբեջանում է գտնվում: Ոստիկանապետը խոսեց նաեւ ցավոտ խնդիր հանդիսացող անասնագողությունների մասին, որոնց ՙԱռավոտը՚ բազմիցս անդրադարձել է: 2009-ին մարզում տեղի ունեցած 40 անասնագողությունից 15-ը բացահայտվել է: Ընդհանուր առմամբ գողացել են 191 գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր անասուն, 3 ձի , 25 թռչուն: Այս անասնագլխաքանակից սահմանամերձ տարածքում հայտնաբերվել եւ բնակչությանն է վերադարձվել 17 խոշոր եղջերավոր եւ 4 մանր եղջերավոր անասուն, 4 ձի: Չբացահայտված 25 անասնագողություններից 18-ի դեպքում հետքերը տանում են դեպի Ադրբեջանի հետ սահման, մնացած 7-ի դեպքում եղանակային եւ այլ պատճառներով հնարավոր չի եղել պարզել հետքերի ուղղությունը: Անասնագողության դեմ պայքարի նպատակով ոստիկանները 6 ամիս շարունակ սահմանամերձ տարածքներում ծառայություն են իրականացնում, նրանց են միացել ազգային բանակի հատուկ ստորաբաժանումները: Գնդապետ Ասատրյանը լրագրողներին հորդորեց համբերությամբ լցվել, ասելով, որ առաջիկայում նրանց կուրախացնի անասնագողության դեպքի բացահայտումով: Նա այս առնչությամբ սահմանագոտու բնակիչներին կոչ արեց աչալուրջ լինել եւ համագործակցել ոստիկանության հետ: Ոստիկանապետը պատասխանեց լրագրողների հարցերին: Պ-Ն Ասատրյանին հարցրի, թե հնչեղ ի՞նչ գործեր են բացահայտել: Նրա խոսքերով` անցյալ տարի կաշառակերության 6 դեպք է բացահայտվել, բացահայտվել է` Իջեւանում տարադրամի փոխանակությամբ զբաղվող երիտասարդի սպանությունը: Հարցրի նաեւ Իջեւանում, Երեւան տանող մայրուղու եզրին արծաթափայլ եղեւնու հատման դեպքի մասին, որի վերաբերյալ հրապարակում էր եղել ՙԱռավոտում՚ : Ոստիկանները բացահայտել են, որ այն ամանորի նախաշեմին մի անչափահաս է հատել, սույն գործով նյութեր են նախապատրաստվում: Հանդիպման ավարտին մարզի գլխավոր ոստիկանը խոստացավ, որ լրագրողների հետ հանդիպումները պարբերական են լինելու` յուրաքանչյուր եռամսյակ:

Ոսկան Սարգսյան

Категория: Լուրեր | Просмотров: 1024 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис