Приветствую Вас Հյուր!
Չորեքշաբթի, 2024.Ապրիլ.24, 19:28
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 3 » ՀԱՐԳԵՆՔ ԶՄԻՄՅԱՆՑ
17:23
ՀԱՐԳԵՆՔ ԶՄԻՄՅԱՆՑ
Ուրեմն այսպես... լինում է, չի լինում, մի քաղաք է լինում, անունը Բրանա-Նոյեմբերյան: Էս քաղաքում էլ ապրում եմ ես ու էլի, էլի շատ մարդիկ, ովքեր ոչ պարբերական հաճախականությամբ խառնվում կամ չեն խառնվում միմյանց գործերին, ովքեր հաճախ նույնիսկ չգիտեն միմյանց ապրելու կամ չապրելու մասին: Սա եւ լավ է, եւ վատ: Օրինակ, շատ լավ է, որ հալալ-արդար ընտրություններով փոխվում են համայնքապետերը (ոչինչ, որ հաճախ ազգանունը նույնն է մնում), բայց այ շատ վատ է, որ չլուծված հարցերն էլ հաճախ նույնը մնում, չեն փոխվում: Օրինակ, ինչու՞ չեն փշրվում, փոխվում տարիներ շարունակ Նոյեմբերյանում տիրող ու մեզ տանջող կարծրատիպերը: Մեր քաղաքը վերջապես ե՞րբ է դառնալու մշակութային, մի քիչ էլիտար, կիրթ, քաղաքակիրթ, քաղաքավարի, ՙմաքուր՚: Սա էլ հո քաղաքապետի ու ու քաղաքապետարանի պարտականությունը չէ: 70 տարեկան ժողթատրոն ունենք, որ տարտարոսական տանջանքների գնով ( չուրանանք` նաեւ քաղաքապետարանի օգնությամբ) պարբերաբար պիեսներ է բեմադրում, այլ տեղերում,փառատոններում մրցանակներ նվաճում,բայց միեւնույնն` չի կարող նույնիսկ 200 դրամով տոմս վաճառելով` դահլիճ ապահովել: Երեւանից կամ այլ տեղից մի ՙպոլուֆաբրիկատ՚ ներկայացում են բերում, կամ բեմում ուլի նման թռչկոտող մի կիսամերկ ՙաստղ՚ է գալիս եւ շրը~խկ... 1000, 2000 դրամով տոմսեր իրացնում: Մի ուրիշ բան. Հայաստանի գրողների միության անդամ հանդիսացող Տավուշի մարզի 4 բնակիչներից 3-ը նոյեմբերյանցիներ են, ու հարց է առաջանում`քաղաքային գրադարանում, դպրոցներում, էլ չեմ ասում` ընթերցողները գիտե՞ն արդյոք, որ նրանցից մեկը միակն է հանրապետությունում, ով 3 ստեղծագործական միությունների անդամ է: Չգիտեն ու չեն էլ ուզում իմանալ... ոչ հանդիպում, ոչ էլ գրքի քննարկում: Սրան մի բառով են կոչում` ան-տար-բե-րու-թյուն: Հո սա էլ մեր ընտրյալ քաղաքապետի գործը չի: Որքան էլ խոսքն ինձ ու իմ ընտանիքին է վերաբերում, այնուամենայնիվ, վիրավորանքս մեծ է ու չեմ կարող ասել, որ հենց այդ նույն հասարակական անտարբերության հետեւանքն է, որ մարզի տարածքի որեւէ կառույց( ամենաբարձրերից մինչեւ ամենացածրերը) որեւէ առիթով, որեւէ տոնական օր չհիշեցին (գոնե մորը), որ երեք չամուսնացած որդիներս միաժամանակ ծառայում են հայոց բանակում( եզակի օրինակ): Այն դեպքում, երբ մենք, որպես ծնող, մի քանի շնորհակալական նամակ ենք ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից եւ զորամասերի հրամանատարությունից: Անգամ հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է ուշադրության եւ ընդունելության արժանացրել երեք զինվորի մորը, իսկ մերոնք, տեղացիներն այդպես էլ լռեցին... Խնդրում եմ ճիշտ հասկանալ խոսքերիս իմաստը եւ չկարծել, թե ես որեւէ մեկից ՙփալաս-փուլուս՚ կամ ՙՙբոմբոներկա՚ եմ ակնկալում: Քավ լիցի, դրա կարիքը չունեմ, սակայն կարիք ունեմ, որ մեր համայնքների ղեկավարության կողմից երբեմն-երբեմն մշակվի եւ կիրառվի վերաբերմունքի կուլտուրա... Սա եւս մշակույթ է, անհրաժեշտ է, նույնպես պետք է դառնա ավանդական, բոլորիս սեփականությունը: Իսկ մեր քաղաքում ավանդականը խոզաբներով եւ հավաբներով շրջապատված բազմաբնակարան շենքերն են, կենտրոնական փողոցները երիզող ՙբուդկաները՚ եւ որքան էլ ջանադրաբար մաքրվող (շնորհակալություն` աղբահանություն իրականացնող հիմնարկի ղեկավար Աշոտ Ամիրաղյանին) այնուամենայնիվ` կեղտոտ բակերն ու փողոցները: Այդ կեղտի առաջն առնել չի լինի, քանզի այն լի է ու այնտեղ, որը մերը չէ,անձնական ու սեփական չի: Ի՞նչ է քաղաքապետը կամ քաղաքապետարանը պիտի կոկիկ պահեն մեր տունն ու շրջակայքը: Բայց կա մի հարց, որ իսկապես քաղաքապետարանի գործն է: Պիտի նեղանամ(ու խնդրեմ, որ չնեղանան ճշմարիտ խոսքից) ու հարցնեմ, թե փողոցի կողքին տարիներով շինանյութ դարսող, լվացքաջուրը ՙքուչեն՚ շպրտող, տան աղբը բակի մի անկյունը նետող քանի՞ քաղաքացի է դրամական տույժ կրել կամ ասենք` մամուլի միջոցով ենթարկվել հասարակական պարսավանքի: Ինձ թվում է` այս հարցում պետք չէ բարություն ու լավություն անել: Չէ որ մի քանիսի համար բարի լինելով, արհամարհում ու վիրավորում ենք հարյուրավորներին, մի ամբողջ քաղաքի: Ավագանին պետք է լինի քաղաքապետարանի թե հենարանը, թե սատարողը ու թե` վերահսկողը: Անձամբ ես երեք դիմում եմ հղել ավագանու հարգարժան պարոններին եւ ոչ մեկի պատասխանը չեմ ստացել...Եղա՞վ: Չեղավ..գոնե պետք է հաշվի առնել, որ մեր ընտանիքում 5 ընտրող ենք: Վիրավորանքն ավելի է մեծանում, երբ մտածում եմ, որ ավագանու անդամների մեծ մասը իմ լավ ընկերներն են: Պարզապես եկեք ՙհարգենք զմիմյանց՚: Քաղաքակիրթ ապրելու, միմյանց հարգելու, կատարվածը գնահատելու, ավանդույթի հիմնադրման մշակույթ ստեղծելու ու պահպանելու գործում մեծ է համայնքապետարանների, ավագանու դերն ու ազդեցությունը: Հապա էլ ո՞վ, ո՞ր օղակը պետք է հաշվարկի, չափորոշիչ դնի ու նաեւ հանրությանը հասկացնի, թե մեզ ու մեր համայնքին ի՞նչ է հարկավոր, ինչքա՞ն եւ ինչ չի հարկավոր եւ ինչու՞: Մեր պուճուր, պստլիկ, ակամա քաղաք դարձած բնակավայրի համար շատ չե՞ն արդյոք փողոցները երիզող հազար ու մի ՙդուքանները՚: Անշուշտ, ես դեմ չեմ բիզնեսի, քաղաքակիրթ առեւտրի անհրաժեշտությանն ու զարգացմանը, բայց դեմ եմ ու պետք է դեմ լինեմ չարչիությանն ու բազազությանը, դեմ եմ հանրապետությունում ամենաթանկ գներին, որ առկա են այդ բազմաթիվ
անշուք ու անհրապույր, երբեմն օտարահունչ ու ծիծաղելի անուններով դուքաններում: Անուններն ո՞վ է թույլատրում, կարգին չգիտեմ նույնիսկ, բայց հաստատ հայոց լեզվին թշնամի մի կառույց է, կամ հայերենի վրա ՙթքած ունեցող՚ ինչ-որ մեկը: Դեմ եմ,երբ իրենց շինարարներ հորջորջող մի թափառախումբ գալիս, լափում է փողերը, իբր թե ՙվերանորոգում է՚ Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տունը ու գնում: Իսկ թե ինչ է լինում հետո, գնացեք ու տեսեք... եթե, իհարկե, չեք վախենում ոտքներդ կոտրել ջարդուփշուր եղած հատակի ճեղքերից մեկում կամ ուղեղի ցնցում ստանալ առաստաղից պոկված գաջի չորակտորի հարվածից:
Քաղաքապետարանում, իհարկե, ձեռքները ծալած նստած չեն, իրենց առօրյա աշխատանքն արել ու անում են,ու իմ խոսքը, ցանկությունն ավելիին է վերաբերում, մեր ՙգյուղը՚ ՙքաղաք՚ դարձնելուն, քաղաքակիթ կենցաղին, վարք ու բարքին, կեցվածքին ու պահվածքին: Իրականությու՞ն է, թե՞ անեկդոտ: Մեկը զանգահարում է քաղաքապետարան ու հարցնում, թե ո՞ւր է քաղաքապետը, քարտուղարուհին ամենայն լրջությամբ պատասխանում է.
-Քաղաքապետը գործով գնացել է... գյուղամեջ...
Եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ քաղաքի կոչում ենք ստացել, ուրեմն նաեւ պետք է քաղաքային կեցվածք ու պահվածք ունենաք: Զարմանում ու ապշում եմ , երբ մեր ՙգյուղաքացիներին՚ հաճախ հանդիպում, տեսնում եմ մայրաքաղաքում կամ այլուր... տեր իմ Աստված, կիրթ պահվածքի ու քաղաքավարության մարմնացում կարծես լինեն: Կիրթը դեռ մի կողմ,արի ու տես, որ խիստ   արվեստասեր,գրականասեր, նկարչասեր ու չգիտեմ, թե էլ ինչասեր են: Հրաշալի է, իհարկե,որ դրսում ներկայանալի են, կիրթ, խելացի ու բանիմաց, սակայն լավ կլինի,, որ մի քիչ էլ ՙտանու տերտերին օրհնյա տեր ասենք՚, մանավանդ, որ այստեղ, արհամարհված ու չնկատված շատ-շատերը իսկապես արժանի են հարգանքի ու գնահատման: 
Ասացի այն, ինչ մտածում էի, առանց չարության, առանց որեւէ մեկին վիրավորելու միտումի, բոլորի կողքին կանգնելու, բոլորի հետ մեր քաղաքը իսկապես քաղաք դարձնելու ազնիվ ցանկությամբ: Հավատանք ու հարգենք զմիմյանց...
   
Սամվել Բեգլարյան
Категория: Մշակույթ | Просмотров: 1138 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис