Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.20, 08:16
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 13 » Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և ԲՀՀ-ի (WWF)-ի դերը նրանց զարգացման գործում. Սեմինար Դիլիջանի Օրհուս կենտրոնում
18:28
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և ԲՀՀ-ի (WWF)-ի դերը նրանց զարգացման գործում. Սեմինար Դիլիջանի Օրհուս կենտրոնում
nullՀոկտեմբերի 9-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ Ա.Խոյեցյանը և Ս.Գալստյանը անցկացրեցին սեմինար ՙՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և ԲՀՀ-ի (WWF)-ի դերը նրանց զարգացման գործում՚ թեմայով: Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, ՙԱրևորդի՚ և բնապահպանական, երիտասարդական ակումբների, Իջևանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների ուսանողներ: Նպատակն էր ծանոթացնել ԲՀՀ-ի և նրա հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը, տեղեկացնել Հայաստանի և Կովկասի կենսաբազմազանության և սպառնացող վտանգների, ՀՀ-ի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ոլորտում պետության դերի, ռազմավարությունների, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի, ինչպես նաև զարգացման հեռանկարների մասին: 
 Սեմինարի սկզբում հյուրերը ողջունեցին մասնակիցներին և շնորհակալություն հայտնեցին կենտրոնի համակարգողին միջոցառումը նախաձեռնելու առիթով: Սեմինարն անց էր կացվում համակարգչային շնորհանդեսի օգնությամբ: Ա. Խոյեցյանը ընդհանուր տեղեկատվություն հաղորդեց ԲՀՀ-ի ստեղծման պատմության և կազմակերպության առաքելության մասին: Կովկասում այն սկսել է գործել 1992 թ.-ին (քարտուղարությունը գտնվում է Շվեյցարիայի Գլան քաղաքում), իսկ ՀՀ-ում 2001-ից որպես ԲՀՀ-ի կովկասյան գրասենյակի հայաստանյան ներկայացուցչություն, իսկ 2006-ից` որպես ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղ: ԲՀՀ-ի առաքելությունն է կասեցնել մոլորակի բնական միջավայրի դեգրադացիան ու կառուցել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ներդաշնակ կապրեն բնության հետ: ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ԲՀՊՏ-ների ու դրանց ցանցի ստեղծմանը, տրամադրում է խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն, բնական պաշարների կայուն օգտագործման աջակցություն, տարածում է տեղեկատվություն, խթանում տուրիզմի զարգացումը և այլն: Համագործակցում է բազմաթիվ տեղական ու միջազգային, պետական և ոչ պետական կառույցների հետ: 
ՀՀ-ի և Կովկասի կենսաբազմազանությունը և սպառնացող վտանգները ներկայացրեց Ս.Գալստյանը: Կովկասի էկոտարածաշրջանը կենսաբազմազանության առումով ամենահարուստ և միևնույն ժամանակ ամենավտանգված 34 ՙթեժ կետերի՚ շարքում է (Conservation International-ի կողմից կազմված ցուցակ) ինչպես նաև ԲՀՀ-ի 200 գլոբալ խոցելի տարածաշրջաններից է: Մշակվել է Կովկասի էկոտարածաշրջանի բնապահպանական պլան, որը ներառում է պահպանության մի շարք ոլորտներ: Այնուհետև անցկացվեց խմբային աշխատանք, որի նպատակն էր պարզել, թե մասնակիցները ինչպես են պատկերացնում կենսաբազմազանության նշանակությունը մարդու և բնության համար: Ս. Գալստյանը հավելեց, որ կենսաբազմազանության դերը մարդու գոյության համար նշանակալի է, սակայն մարդը որսագողությամբ, ձկնորսության մեծ ծավալներով, միջավայրի աղտոտմամբ, պաշարների անկայուն օգտագործմամբ հարված է հասցնում շրջակա կենսաբազմազանությանը: Ներկայացվեցին կենսաբազմազանության պահպանության ընդունված ձևերը: Քարտեզով ցույց տրվեցին ՀՀ-ի պահպանվող տարածքները` պետական արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը, բնության հուշարձանները, որոնց մակերեսը կազմում է 335.000 հա կամ ՀՀ-ի տարածքի 11 %-ը: Ներկայացվեց նաև ԲՀՊՏ-երի ուղղությամբ մշակված ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը (հաստատված է 2002 թ.-ին), կիրառվող ազգային և միջազգային օրենսդրությունը, առկա խնդիրները, ընթացիկ գործողությունները, արգելոցների կառավարման ծրագրերը, ֆինանսավորման աղբուրները և այլն: 
Այնուհետև Ա.Խոյեցյանը ներկայացրեց ԲՀՀ հայաստանյան գրասենյակի դերը և ծրագրերը ԲՀՊՏ-երի ցանցի զարգացման գործում: Մասնաճյուղի գործունեության առանցքում կարևորվում է նաև գործարար հատվածի հետ համագործակցությունը, և բացատրվեց թե ինչ մոդել է գործում այդ հատվածին ԲՀՀ-ի ծրագրերում ներգրավվելու և լրացուցիչ ֆինանսավորման հոսքեր հայթայթելու ուղղությամբ:
 Մասնակիցները դիտեցին ՙՈրսագողություն՚ տեսաֆիլմը: Բոլորին բաշխվեցին ուսուցողական նյութեր: Ընթացավ նաև քննարկում: Մասնակիցները կարևորեցին այս դասընթացի կազմակերպումը համայնքում, քանի որ առաջին անգամ էին մասնակցում և ավելին իմացան Հայաստանում այդ կազմակերպության գործունեության մասին: Նաև գիտակցեցին, որ հարկավոր է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում լիարժեքորեն համախմբել ուժերը ու մասնակցել նման իրազեկման նախաձեռնություններին` դրանցում ներգրավելով նաև որոշումներ կայացնողներին և հասարակության լայն շրջանակներին:
ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը կարող եք ծանոթանալ www.panda.org/armenia վեբ.կայքում:

Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող

Վեբ.կայք. www.aarhus.am
Էլ.փոստ. info_dilijan@aarhus.am
հեռ.(+374268)2-31-38, բջջ.(+37491)727941
Категория: Բնապահպանական | Просмотров: 2122 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Edgar  
0
Hrashali naxadzernutyun e...shat karevor e erb matax serundy texekanum u sermanvum e nranc mej vor petq e pahpanel bnutyuny, heto oligarx chdarnan u hyuranoci kam restorani hamar mi amboxj antar ktren...

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис