Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Մայիս.04, 07:01
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 19 » Հայաստանին մոտ, բայց եւ`կտրված
22:11
Հայաստանին մոտ, բայց եւ`կտրված
nullՆոյեմբերյան քաղաքի 61-ամյա բնակիչ Շալիկո Դարբինյանը հայրենի Դամիա գնալու համար ամիսը երկու անգամ շուրջ 35 կմ ճանապարհ է կտրում: Նախ միկրոավտոբուսով` մինչեւ Բագրատաշեն, հատում հայ-վրացական սահմանը , վրացական տարածքում 6 կմ անցնելուց հետո հասնում է Կիրովկա կոչվող ադրբեջանական գյուղ, որտեղից էլ մայրուղուց թեքվելով` եւս 3 կմ անցնում, հասնում ծննդավայր: Դամիան գտնվում է Նոյեմբերյանի Դեբեդավան գյուղի դեմ-հանդիման:
Շալիկոն ստիպված հայկական մի քանի անձնագիր է փոխել, որովհետեւ անձնագրի վիզաների բաժնում էլ տեղ չի մնում կնքելու: Նա դիմել է Վրաստանի արտգործնախարարություն, որ իրեն նաեւ Վրաստանի քաղաքացիություն տրամադրեն: Լսել է, որ անցյալ տարվանից Վրաստանը երկքաղաքացիությունն ընդունում է: Դիմումի պատասխանը ստացվում է 6 ամսից մինչեւ մեկ տարի ժամկետում: Հարցը նրա համար կարեւոր է. հոր մահից հետո Դամիայում թափուր մնացած երկհարկանի տուն կա, 1500 քառակուսի մետր տնամերձ հողամաս, որոնց ժառանգելու փաստաթղթերը դեռ պատրաստ չեն: Ինչպե՞ս է կյանքը Դամիայում: Շալիկոյի վկայությամբ, Խորհրդային Միության փլուզումից հետո Մառնեուլի շրջանի հայկական գյուղերից արտագաղթ է եղել,շատերը վերաբնակվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ այլուր: Եթե անցյալ դարի 60-ական թվականներին Դամիայի ութամյա դպրոցն ուներ շուրջ 140 աշակերտ, հիմա միջնակարգի կարգավիճակ ունեցող կրթօջախի աշակերտների թիվը դրա կեսն է: Մառնեուլի շրջանի հայկական գյուղերում առկա է մի երեւույթ` ո՞վ փող ունի Հայաստանում` Երեւանում, Վանաձորում կամ ուրիշ քաղաքում տուն է առնում, զավակներին ուղարկում այնտեղ: Երիտասարդությունը դպրոցն ավարտելուց հետո Վրաստանում հայերեն լեզվով բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններ չունի եւ ընդունվում է Հայաստանի բուհեր: Մառնեուլիի ադրբեջանական գյուղերի հարուստներն էլ Բաքվում կամ Ադրբեջանի այլ քաղաքներում են տուն գնում: Սակայն ադրբեջանցիները ամենեւին չեն հեռանում Մառնեուլից, պարզապես Ադրբեջանում գնած անշարժ գույքը գրանցում են բազմադամ ընտանիքի զավակներից մեկի անունով: Այդ պատճառով Քվեմո-Քարթլի նահանգի ադրբեջանական բնակչությունը չի նվազում: Հայական Դամիա գյուղը 80 տնտեսություն ունի եւ շուրջ 400 հա հող: Նախկինում Վրաստանի իշխանությունները ձեռնպահ էին մնում սահմանամերձ տարածքների հողերը սեփականաշնորհելուց, որովհետեւ այդ տարածքները հիմնականում հայերով եւ ադրբեջանցիներով են բնակեցված: Հիմա սեփականաշնորհում թույլատրված է: Դամիայում շատերը 5-80 հա հողեր ունեն, որոնք կամ սեփականաշնորհված են կամ երկարաժամկետ վարձակալությամբ են տրված: Առկա են նաեւ սակավահող գյուղացիներ, որոնք ստիպված են աշխատել խոշոր հողատերերի մոտ: Հողերը բերրի են, սակայն միայն Դեբեդի ձախ ափից մինչեւ մայրուղին ընկած հողերն են ոռոգելի: Վերեւի հատվածում գտնվող հողերը, որ խորհրդային շրջանում ջրհան պոմպով էին ոռոգվում, այժմ անջրդի են: Դամիացիները արեւածաղիկ, վարունգ, պոմիդոր, հացահատիկ են ցանում: Սակայն բերքը իրացնելու խնդիր կա: Միայն արեւածաղիկն է, որ երաշխավորված վաճառվում է: Արտադրված արեւածաղկի սերմը հիմնականում իրացվում է Հայաստանում: Տարածքում չկան գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ, գյուղացիները ստիպված արտադրած մթերքը Մառնեուլի են տանում, սակայն այնտեղ շատ են վաճառողները. գնորդները` քիչ:
Վիճակն այլ էր մինչեւ 2005թիվը, մինչ Բագրատաշենի շուկայի փակումը: Փաստորեն Բագրատաշենի շուկան Մառնեուլի շրջանի Աղքյորփի, , Չանախչի, Խոժոռնի, Կարմիրգյուղ,Գյուլիբաղ, Բերդաձոր, Շահումյան, Խոխմելի , Դամիա հայկական գյուղերի համար աճեցրած բերքն իրացնելու վայր էր: Շուկայի միջոցով այդ գյուղերի կապը Հայաստանի հետ սերտ էր: Բացի նշված գյուղերից, հայերը Մառնեուլի շրջանում վրացիների հետ խառը բնակվում են նախկինում հունական Օփրեթի գյուղում, ուր հույների Հունաստան վերաբնակվելուց հետո վրացիները մեծամասնություն են կազմում: Հայերը եւ վրացիները Ծոփի գյուղում բնակվում են ադրբեջանական մեծամասնության հետ: Սիոնի գյուղում հայկական բնակչությունը 30- 40 տոկոս է կազմում, այստեղ շատ են սվան վերաբնակները: Հայկական Դամիան ադրբեջանական գյուղի հետ միացյալ համայնք է կազմում: Ադրբեջանական Դամիա Գիաուրարխին մինչ երկրորդ աշխարհամարտը հյուղակներով փոքրիկ բնակավայր է եղել: Այժմ այն 1800 տնտեսություն ունի: 
Համայնքապետարանը գտնվում է ադրբեջանական գյուղում : 4-5 տարի շարունակ դամիացիները պայքարել են, որպեսզի առանձին համայնք լինեն: Դիմել են Վրաստանի խորհրդարան, աջակցություն ակնկալել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից, սակայն արդյունքի չեն հասել ու ստիպված համակերպվել են: 
Ընդհանրապես այս տարածաշրջանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ լարվածություն չկա:
-Օրական մոտ 40 ադրբեջանցի է մեր գյուղ գալիս, նախկին մանկապարտեզի շենքում սերմի զտիչ է գործում, բերում են իրենց աճեցրած ցորենն ու արեւածաղկի սերմը զտում, մաքրում, հաճախ էլ արեւածաղկի սեռրմը տեղում վաճառում,- ասում է Շալիկոն:
Չնայած հայոց սահմանին այդքան մոտ լինելուն` Հայաստանի պետական աջակցությունը թույլ է: Այն սահմանափակվում է հայալեզու դպրոցական դասագրքեր տրամադրելով: Մառնեուլի շրջանի հայկական գյուղերում թույլ է մշակութային եւ հոգեւոր կյանքը: Դամիայում եկեղեցի չկա, Դամիայի եւ հարեւան հայկական գյուղերի երեխաներին մկրտելու համար նրանց ծողները մեծամասամբ Հայաստան են բերում: Դամիայում, նախկին խորհտնտեսության շենքի առաջին հարկում ակումբ կա, ուր տարին մի քանի անգամ Հայաստանից երգիչներ են գալիս (հիմնականում` Լոռու մարզից) : Այսքանով էլ գյուղի մշակութային կյանքն ավարտվում է: 

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1067 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис