Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 07:10
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 23 » ՀԱՅՏՆԻ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
00:38
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ


Վերջին տարիներին մարզական ոլորտում մեր երկիրն ունեցավ բազմաթիվ հաջողություններ: Մայրաքաղաք Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում եւ այն բոլոր վայրերում, որտեղ սպորտի զարգացման համար պայմանններ են ստեղծվում, մարզիկները հնարավորություններ ունեն հաջողության հասնելու: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերում սպորտի զարգացման համար պայմանները բավարար չեն: Այժմ այդ բնակավայրերում զարգանում է երեք մարզաձեւ`շախմատը` (Ջուջեւանում), թաեքվանդոն (Բաղանիսում) եւ հունահռոմեական ըմբշամարտը (Ոսկեվանում): Վերջերս հարցազրույց ունեցա թաեքվանդոյի մարզիչներից մեկի ` բաղանիսցի Ռազմիկ Ավագյանի հետ, ով իր կյանքի մեծ մասը նվիրելով սիրած մարզաձեւին` ջանք չի խնայում դրա զարգացման համար: ՙՄարզելով սաներ, դեռ չի նշանակում ունենալ հաջողություններ: Խնդիրներ կան, որոնք մեզ համար անլուծելի են, օրինակ մարզագույքն ու մարզասրահը՚ -ասում է` մարզիչը: Ապրելով սահմանամերձ Բաղանիսի դժվարին պայմաններում` Ռազմիկ Ավագյանն ու իր սաները ամեն տարի քննություններին ու մրցումներին մասնակցում են բարեհաջող` մարզասերներին հիացնելով իրենց փայլուն ելույթներով: Օլիմպիական մարզաձեւ համարվող թաեքվանդոյի այս վարպետը կրում է սեւ գոտի երկրորդ դանի աստիճան: ՙԱրմ-Մար՚ ակումբի նրա գլխավորած մանկապատանեկան թիմը մասնակցում է հանրապետության եւ ակումբի բաց առաջնությանը: 2007թ. ՙԴինամո՚ մարզասրահում թաեքվանդոյի հանրապետական առաջնության բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Ռազմիկ Ավագյանի սաների ելույթը: Մեր պատանի մարզիկները հաղթանակի մեդալներ ու պատվոգրեր բերեցին 2008թ. մարտի 21-ին եւ հոկտեմբերի 23-ին կայացած մրցումներից: 2009թ. հունիսի 23-ին ՙԱրմ-Մար՚ ակումբի բաց առաջնությունից Ռազմիկ Ավագյանի գլխավորած թաեքվանդոյի խումբը վերադարձավ նոր նվաճումներով: Հաղթող դարձավ ոսկեվանցի Վահե Սամվելի Սարգսյանը, երկրորդ տեղը զբաղեցրին բաղանիսցի Հովհաննես Սամվելի Ավագյանն ու կոթեցի Ալեն Մուշեղի Նազարյանը, իսկ ջուջեւանցի Վերան Վասիլի Չիլինգարյանն ու բաղանիսցի Մհեր Ալբերտի Միքայելյանն դարձան երրորդ մրցանակակակիր: Առաջնությանը ներկա էր նաեւ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը: Ոսկեվանցի Վահե Սարգսյանը հիացրեց մարզասերներին: Նա մրցակցեց ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն, բերդավանցի Լեւոն Մարալչյանի հետ եւ կարողացավ հաղթել: Նշեմ, որ մարզիկների ճանապարհածախսը հոգացել էր Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը, ինչի կապակցությամբ ողջ թիմը` Ռազմիկ Ավագյանի գլխավորությամբ, նրան խորին շնորհակալություն են հայտնում:
Մենք հպարտանում ենք պատանի մարզիկների նվաճումներով: Բայց երբ տեսնում եմ Բաղանիս գյուղի առանց ապակիների, կիսաքանդ մարզասրահը, ինքս ինձ հարց եմ տալիս` կա՞ մեկը, ով կօգնի ոտքի կանգնեցնել նախկինում մանկապարտեզ ծառայած այս ցուրտ ու մութ մարզասրահը, ուր մարզվում են Բաղանիսի եւ հարեւան գյուղերի մարզիկները: Այստեղ Ռազմիկ Ավագյանի գլխավորությամբ շաբաթվա մեջ վեց օր կայանում են թաեքվանդոյի պարապմունքներ: Աշնան ու ձմռան ցուրտ օրերը մոտ են, իսկ սրահը խոնավ է, տանիքն էլ ծածկված չէ թիթեղով, քամու ժամանակ այստեղ մարզվելը պարզապես վտանգավոր է: Մարզիչը դժգոհում է.
ՙԵրեխաներից շատերն ի վիճակի չեն համազգեստ գնելու, ես դա երբեք չեմ պարդտադրում: Սրահի նորոգման համար ծնողները հնարավորություն չունեն օգնելու…՚: Այո, ցավալի, որ չեն արդարանում բնականոն պայմաններում մարզվելու պատանի մարզիկերի ակնկալիքները: Եթե մեզ կոչում ենք ՙքարին քար դնող ժողովուրդ՚` պիտի արդարացնենք այդ կոչումը: Ներկայումս, ցավոք, ավելի շատ քարից քար ենք պոկում, քան` դնում: Հուսանք, որ երբեւէ մարզասրահը կնորոգվի եւ պատանի մարզիկները կմտածեն ոչ թե մարզումների վատ պայմանների, այլ միայն մրցասպարեզում հաղթելու մասին:

Աննա Սահակյան
Բաղանիս

Категория: Մարզական | Просмотров: 1075 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис