Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.20, 04:06
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 10 » ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՓՈՂԸ` ՔԻՉ
14:46
ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՓՈՂԸ` ՔԻՉ
nullՓետրվարի 9-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: 2009թ. իր գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը խոսեց մարզպետարանում ստացված եւ այնտեղից առաքված որոշումների, քաղաքացիների ընդունելության, մարզի կրթության, առողջապահության, սոցիալական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում կատարված աշխատանքների մասին: 2009 թ.-ին մարզի բժշկական կենտրոնների կողմից ներկայացված կատարողականների եւ անվճար բժշկական օգնությունների գումարները պետբյուջեից վճարվել են, պարտքեր չեն գոյացել: Սակայն պարտքեր կան նախորդ տարիներից . նախկին 41.7 միլիոն դրամ պարտքը նվազել է 23.7 միլիոնի: Մարզպետը հույս ունի, որ 2010-ին այդ պարտքն ամբողջությամբ կմարվի: 2009-ին մարզի համայնքապետարանների տեղական բյուջեների կատարողականը կազմել է 96.7 տոկոս, սեփական եկամուտներինը` 90.2 տոկոս: 2009թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքապետարանների աշխատավարձի 26 միլիոն դրամ պարտքը նվազել է, այն ներկայումս 8.1 միլիոն դրամ է: Կատարված գործերի հետ չլուծված բազում խնդիրներ կան:Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Տավուշի սեփականաշնորված գյուղատնտեսական հողատեսքերի սեփականության իրավունքի գրանցման վկայականներում ընդգրկված մակերեսներում հայտնաբերել է 10 հազար անճշտություն: Մարզպետն ասաց, որ համայնքապետերի աջակցությամբ դրանք պետք է ուղղվեն: Խոսելով սոցիալական ոլորտում ունեցած հաջողությունների մասին, մարզի ղեկավարն ասաց, որ 2009թ. Իջեւանում կառուցվեց եւ շահագործման հանձնվեց 14 ընտանիքի համար նախատեսված ՙSOS՚ մանկական գյուղը: Ա. Ղուլարյանի խոսքերով` այն ՙայս տարի կարող ենք բացել եւ իրական նպատակին ծառայեցնել՚: Հետաքրքիր է` մի տարի առաջ կառուցված եւ շահագործման հանձնված մանկական գյուղը 2010-ին  ինչպե՞ս են բացելու: Համայնքապետերը, մարզպետարանի աշխատողները մարզպետի 35 րոպեանոց ելույթից հետո ծափահարեցին: Մարզում բարձր լարման էլեկտրական գծերի մերձակայքում կառուցված շինությունները, չնայած համապատասախան հանձնաժողովի աշխատանքներին, աճում է: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ վերջին 3-4 ամսվա ընթացքում Տավուշում նման 68 դեպք է հայտնաբերվել: Փոխվարչապետը համայնքների ղեկավարներին հորդորեց այս հարցում միջոցներ ձեռնարկել: Համայնքների ղեկավարները հարցեր ուղղեցին Ա. Գեւորգյանին: Դրանց մի զգալի մասը համայնքներում առկա սուր խնդիրների լուծման համար պետական ֆինանսական աջակցությանն էր վերաբերում: Ադրբեջանական ռմբակոծությունից ամենաշատը տուժած Ներքին Կարմիրաղբյուրի մշակույթի կենտրոնի շենքը, որ նաեւ համայնքի վարչական շենքն է, արդեն 18 տարի վնասված է: 11 տարի համայնքը ղեկավարող Մանվել Կամենդատյանը(ով ստիպված գյուղի բժշկական ամբուլատորիայում է սենյակ զբաղեցնում) հայտնեց, որ համագյուղացիների մեջ բացատրական աշխատանքների շնորհիվ սահմանամերձ համայնքում հողի հարկը 100 տոկոսով հավաքագրվել է, որ ինքը ամեն տարի համայնքի բնակիչներին խոստանում է` մշակույթի տունը կկառուցվի: Այս առնչությամբ Արմեն Գեւորգյանը կես կատակ, կես լուրջ ասաց.
null-Խնդրում եմ քո խոստումները իմ վրա «չնաղդել»
Սա դահլիճում աշխուժություն առաջացրեց:
 Փոխվարչապետը պարզաբանեց, որ Տավուշի մարզի մի քանի կիսակառույց օբյեկտների շինարարությունն ավարտելու համար 2010թ. պետբյուջեում 25-30 միլիոն դրամ է հատկացված, իսկ նոր մշակույթի տուն գործարկելու համար առնվազն 150-200 միլիոն կպահանջվի: Միով բանիվ` հարկ է ցանկությունները հարմարեցնել առկա հնարավորություններին: Փոխվարչապետը ասաց, որ ՀՀ սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ հաջորդ տարի կամ ավելի ուշ կարելի է իրականացնել այս ծրագիրը: Աջակցության ակնկալիք ուներ նաեւ Բագրատաշենի համայնքապետ Արկադի Մակյանը: Վրաստանին սահմանակից այս գյուղը խմելու ջուր է ստանում Լոռվա ձորի պղնձի գործարանների արտանետումներով հագեցած Դեբեդի ափից 3-4 մ մետր հեռավորությամբ գտնվող, անցյալ դարի 80-ական թթ. կառուցված խորքային հորից, այն էլ ավազով լցվել է, հարկ է նորը կառուցել: Գյուղապետի խոսքերով` ԻՖԱԴ-ի ներկայացուցիչները եկել-տեսել են, հարցը լուծելու համար միայն Արմեն Գեւորգյանի հեռախոսազանգն է հարկավոր: Փոխվարչապետն ասաց, որ հանրապետության շատ համայնքների ղեկավարներ են իրեն հորդորում, որ եթե ինքը զանգահարի «ԻՖԱԴ» կազմակերպությունն այդ գյուղում ծրագրի համար փող կհատկացնի: Ինքը դրանից հետո հրավիրում է կազմակերպության տնօրեն Գագիկ Մաթեւոսյանին, եւ պարզվում է` ԻՖԱԴ-ը ֆինանսներ չունի:
Սահմանամերձ Դովեղի գյուղապետ Սամվել Գոգինյանը նելով, որ հողի հարկի արտոնությունների մասին օրենքն արդյունավետ էր, խնդրեց երկարաձգել դրա կիրարկման ժամկետը : Փոխվարչապետն ասաց, որ իրավական խնդիրներ կան, քանի որ ներկա օրենսդրությամբ համայնքի ղեկավարը հողի հարկի միայն նախկին 3 տարիների չվճարված պարտավորությունների համար կարող է դիմել դատարան, հարցն ուսումնասիրելուց հետո` հնարավոր է, օրենսդրական փոփոխություններ արվեն եւ այդ օրենքը գործի մինչեւ 2010 թ. վերջ: Մարզում հակակարկտային կայաններ գործարկելու հնարավորության մասին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի հարցին ի պատասխան Ա. Գեւորգյանը հայտնեց, որ պետական աջակցությամբ տեղակայվող հակակարկտային կայանները պետք է կենտրոնացված ձեւով, արդյունավետ կառավարվեն, դրա համար այդ տարածաշրջանում պետք է լինեն ռադիոլոկատորներ : Դրանք Հայաստանում ընդամենը 2-ն են` Արարատյան դաշտում եւ Լոռիում, միգուցե հնարավոր լինի Լոռու ռադիոլոկատորով Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասն ընդգրկել: Ա. Գեւորգյանը հավելեց` համայնքները, եթե ունեն ֆինանսական հնարավորություններ, կարող են իրենց տարածքում հակակարկտային կայաններ գործարկել եւ կառավարել:
Ընդհանրապես, մարզխորհրդի նիստն անցավ անկեղծ խոսակցության մթնոլորտում, բարձրացվեցին շատ հարցեր, սակայն քչերը լուծում ստացան:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 956 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис