Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.19, 20:52
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 25 » ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
16:35
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
nullԴիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանի վկայությամբ` փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնում գրանցված է 2332 աշխատանք փնտրող, որից 2192-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց 6-12 ամիս ժամկետով (կախված աշխատանքային ստաժի տեւողությունից), ամսական տրվում է 18 հազար դրամ գործազուրկի նպաստ: Աշխատանք փնտրողներից 174-ը անցյալ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել: 2009-ին պետբյուջեի միջոցներով 20 գործազուրկի համար իրականացվել է մասնագիտական ուսուցման դասընթաց, նրանք սովորել են համակարգչային հաշվապահություն, սեղանների գեղեցիկ ձեւավորում, մատնահարդարում:
"Աշխատաշուկայում խոցելի խմբերին աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին" ծրագրով անցյալ տարի աշխատանքի է ընդունվել 6 մարդ, որից 2-ը` հաշմանդամ: Զբաղվածության տարածքային կենտրոնն ակտիվորեն համագործակցում է "Հույսի Կամուրջ" ՀԿ տեղի մասնաճյուղի հետ: Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով Դիլիջան քաղաքում, մերձակա Հաղարծին, Գոշ եւ Թեղուտ գյուղերում 32 աշխատանք փնտրող մասնակցել է տարածքների կանաչապատման, ցանկապատման, հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներին` օրական ստանալով 2400 դրամ: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար գործազուրկներին եւ հաշմանդամներին
պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագրից (պետական գրանցման տուրք վճարելու, կնիք պատվիրելու համար ) անցյալ տարի 2 հոգի է օգտվել: Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքերով` 2009-ի հոկտեմբերին Դիլիջանի երաժշտական դպրոցի նախասրահում բացվել է տոնավաճառ, որին մասնակցել է Դիլիջանից, Իջեւանից եւ Բերդից 32 գործարար: Նրանք ներկայացրել են իրենց ձեռնարկությունների տաղավարները, գովազդային նյութեր, ազատ աշխատատեղերը: Տոնավաճառին շուրջ 1000 աշխատանք փնտրող է այցելել: Դրա շնորհիվ 14 աշխատատեղ, բոլորն էլ Դիլիջան քաղաքում, , համալրվել են: Իսկ Դիլիջանի քաղաքային հիվանդանոցում առկա բժիշկների թափուր 7 աշխատատեղերից ոչ մեկը չի լրացվել:


Ոսկան Սարգսյան
Категория: Սոցիալական | Просмотров: 1027 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис