Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Ապրիլ.27, 04:04
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 9 » Հովքում ժամանակը կանգ է առել
00:48
Հովքում ժամանակը կանգ է առել
Իջեւան-Դիլիջան մայրուղուց մոտ 4 կմ վերեւ Հովք գյուղն է: Գյուղ տանող , ինչպես նաեւ գյուղամիջյան ճանապարհները փոսառատ են: Եթե  որեւէ մեկի մտքով անցնի ֆիլմ նկարել, որտեղ գործողության տեղը անցյալ դարեսկզբի գյուղն է, Հովքը, հաստատ, հարմար վայր է: Տները միահարկ են, անշուք, հին կղմինդրով: Այստեղ ժամանակը կարծես կանգ է առել: Նախկինում ադրբեջանաբնակ գյուղը սկզբում Հախկխլու է կոչվել, հետո` Վուրղուն: Դաշքեսանի շրջանի Զանգլիկ, Խանլարի շրջանի Գետաշեն, Մարտունաշեն եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից բռնագաղթածներով վերաբնակեցվելուց  3 տարի անց ` 1991-ին գյուղը վերանվանվել  է Հովք : Այն ընդամենը 520 բնակիչ ունի : Համայնքի ղեկավար Յուրիկ Ցուգունյանը փաստում է, որ  163 տներից 15-ի դռները փակ են: Դրանց տերերն արտագաղթել են` տան բանալին հարեւաններին կամ բարեկամներին հանձնելով: Հովքի ամենամեծ հիմնահարցը սողանքն է. 2 տուն վթարայնության 5-րդ, 28-ը` 4-րդ, 61-ը` 3-րդ կարգ ունի: Համայնքապետարանի  շենքն էլ է սողանքից վթարային, եւ արդեն 3 տարի համայնքապետարանը ապաստանել է Ռուսաստանում բնակվող հովքեցու միահարկ առանձնատանը: Հունաստանի պետական դրոշներով  են վարագուրված գյուղապետի  առանձնասենյակի բոլոր պատուհանները:
-Օգնության հագած շորեր էինք ստացել, բանի պետք չէին, դրոշները դրանց մեջ էին,- պարզաբանում է Յուրիկ Ցուգունյանը:
Գյուղապետի գլխավերեւում  Հայաստանի գերբի պատկերով  A4 ձեւաչափի սովորական թուղթ է փակցված: Այստեղ ժամանակը կարծես կանգ է առել. գյուղապետի աշխատասենյակի պատին փակցված օրացույցը 2008 թվականի է: Լավ է, որ նրա  սեղանին դրված, եռանկյունաձեւ ծալված երկու օրացույցներից  գոնե մեկը (ապահովագրական   մի ընկերության գովազդով) 2009 թվականն է ներկայացնում:
Հովքի 2009թ. բյուջեն 5 միլիոն 628 հազար դրամ է, որից  պետական լրավճարը` 3 միլիոն 129 հազար: Համայնքի համեստ բյուջեի ՙառյուծի բաժինը՚ համայնքապետարանի   աշխատակազմի աշխատավարձին է ուղղվում: Համայնքապետարանի  7 աշխատողների 2009թ. աշխատավարձի ընդհանուր գումարը (ներառյալ` սոցվճարները)  կազմում է 3 միլիոն  537 հազար դրամ: Չկարծեք, թե գյուղապետարանի աշխատողները կարգին աշխատավարձ են ստանում: Յուրիկ Ցուգունյանի ռոճիկը` 50 հազար, մնացած աշխատողներինը` հանրապետությունում ընդունված նվազագույն  չափով  է` 30 հազար դրամ:
Սակայն այս ցածր աշխատավարձերի վճարումը  ուշանում է: 2002-ից այստեղ աշխատավարձի պարտքեր կան:
-Աշխատավարձի 6 ամսվա պարտքը մարել ենք, մնացել է 2 ամսվանը,- ներկայացնում է Յ.Ցուգունյանը:
Միգուցե, գյուղապետի ցածր աշխատավարձն  է պատճառը, որ  արդեն 13 տարի անփոփոխ համայնքը ղեկավարող Յ. Ցուգունյանը միայն մեկ անգամ` 1996-ին   համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակից է ունեցել, դրանից հետո  ընտրվել է առանց այլընտրանքի: Երկու խնդիր  կա` գյուղապետարանի աշխատակազմի մասնագիտական որակավորումն ու  սեփական եկամուտների  ցածր կատարողականը:  Գյուղապետարանի 7 հոգանոց  աշխատակազմից միայն համայնքի ղեկավարը, նրա տեղակալն ու  աշխատակազմի քարտուղարը բարձրագույն կրթություն ունեն: 167 հա վարելահող ունեցող համայնքի այս տարվա բյուջեում հողի հարկը  1 միլիոն 990 հազար դրամ է: Ընթացիկ տարվա 9 ամիսներին նախատեսված էր հավաքել 1 միլիոն 493 հազար դրամ, սակայն հավաքագրվել է  1 միլիոն 18 հազար: Վիճակն անհամեմատ վատ է գույքահարկի գծով:   9 ամիսներին պլանավորած էր 231 հազար դրամ գույքահարկ հավաքագրել, սակայն գանձվել է միայն 87 հազար:
-Գույքահարկի տվյալները ճշտել ենք, սակայն դեռ մաքրելու կարիք կա: Ադրբեջանցիները 1988-89թթ. գնացել են այստեղից, սակայն նրանց ավտոմեքենաների մի մասը  տվյալների բազայում դեռ մնում է: Մեր համագյուղացիներից  շատերը Ռուսաստանում են, այդ երկրի քաղաքացիություն են ստացել, սակայն նրանց մեքենաները  մեզ մոտ  գրանցված են,- ասում է  գյուղապետ Ցուգունյանը:
Ընթացիկ տարում պետբյուջեի եւ այլ  կազմակերպությունների ֆինանսավորմամբ գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել, բացառությամբ վարձատրվող հասարակական աշխատանքների : Այդ ծրագրով   9 բնակիչ  1.2 հա(2600 ծառ) ծառատունկ է կատարել: Հովքը զուրկ է ոռոգման ջրից: Գյուղապետի խոսքերով`  8 կմ երկարությամբ  խմելու ջրագիծը հիմնանորոգելու պարագայում  կկանխվեն կորուստները եւ մատակարարվող ջուրը կուղղվի նաեւ ոռոգմանը: Հովքը մշակույթի տուն չունի,  գյուղի գրադարանի 960 գրքերը դպրոցում են հանգրվանել: Միջնակարգ դպրոցում ընդամենը 86 աշակերտ է սովորում: Դասարաններից մեկը երկկոմպլեկտ է. երրորդ եւ չորրորդ դասարանցիները  միասին են պարապում:  Զանգլիկից սերված Աֆյանների ընտանիքն վերջերս  դպրոցին 3 պահարան էր նվիրել: Վիճակը բարվոք չէ առողջապահության առումով: Հովքում մետաղաթիթեղից մի տնակ տեսա, ուր բուժկետն է տեղավորված: Տնակի դուռը փակ էր: Որոշեցի մի երկու ժամից  այդտեղ վերադառնալ: Սակայն աշխատանքային օրը, աշխատանքային ժամին բուժկետը շարունակում էր կողպված մնալ: Մուտքի մոտ  չհնձված բարձր խոտը, մետաղալարե պատառոտված ցանկապատը    վկայում էին, որ այստեղ բուժսպասարկման գործին ՙմատների արանքով են նայում՚:
Հովքի զարգացման հեռանկարները տեսանելի չեն:


Լիլիա Հովհաննիսյանը, ով դպրոցի ուսմասվարն է, ասում է.
- Հովքում գյուղատեխնիկան քիչ է, գերակշռում է ձեռքի աշխատանքը, մարդիկ ֆիզիկապես  շատ են չարչարվում : Իրացման գործը շատ դժվար է: 3 կով եմ պահում, չարչարվում, սակայն ստացված կաթը, մածունն ու պանիրը գնող չկա: Գյուղացին բախտի քմահաճույքին է թողնված:




Ոսկան Սարգսյան
Категория: Համայնք | Просмотров: 1256 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис