Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Ապրիլ.30, 10:54
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 29 » Հունվարից մինչև այսօր ադրբեջանական կողմից գրանցվել է 3394 կրակոց
14:45
Հունվարից մինչև այսօր ադրբեջանական կողմից գրանցվել է 3394 կրակոց
nullԱյսօր Տավուշի մարզի Կիրանց-Բերքաբեր հատվածում մոնիթորինգ է անցկացնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Մինչև մոնիթորինգի անցկացումը Տավուշի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն Անջեյ Կասպրշիկի, զինվորականների և Տավուշի մարզպետի մասնակցությամբ: Նշվեց, որ հունվարից մինչև այսօր ադրբեջանական կողմից գրանցվել է 3394 կրակոց, իսկ անցյալ տարվա համեմատ, ամբողջ տարվա կտրվածքով, եղել է` 3500:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը դիմել է Անջեյ Կասպրշիկին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի ադրբեջանական կողմի հետ բանակցելու համար, քանի որ անընդհատ ադրբեջանական կողմից գնդակոծվում են սահմանակից հայկական դաշտերը, որտեղ աշխատում են խաղաղ բնակիչներ:

Նշվեց նաև, որ սեպտեմբերի 6-ին Չինար գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարի հարվածից սպանվել է հայ զինվոր:

«Գրեթե ամեն օր Կիրանց-Բաղանիս ճանապարհային հատվածում կրակոցներ են արձակվում ադրբեջանական կողմից», - նշեց մարզպետը:

Ընդհանրապես, սահամանային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները անընդհատ ենթարկվում են կրակոցների:

Ճանապարհային անցումը հեշտացնելու նպատակով կառուցվել է Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհահատվածը, սակայն այն ևս իր նպատակին չի ծառայում, քանի որ այստեղ ևս լինում են կրակոցներ:

Այժմ սպասվում է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և հայ զինվորական ներկայացուցիչների միջև:

www.aysor.am

Категория: Լուրեր | Просмотров: 1040 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис