Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Ապրիլ.19, 05:22
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 28 » ՀՈւՇԱԳԻՐ ՀԱԿԱԿՈՌՈւՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
13:46
ՀՈւՇԱԳԻՐ ՀԱԿԱԿՈՌՈւՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
nullՎերջին տարիներին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին շատ է խոսվել, իրականացվել են բազում ծրագրեր, սակայն քաղցկեղի նման պետական օրգանիզմը համակած չարիքը նվազելու փոխարեն աճում է: Այնուամենայնիվ, այդ ծրագրերը հասարակության իրավագիտակցության բարձրացման, կոռուպցիայի դեմ իմունիտետ ձեւավորելու առումով անհրաժեշտ են: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2008թ. դեկտեմբերի 3-ին Իջեւանում բացվեց Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն(ՇՊԱԿ): Կենտրոնը (տնօրեն` Վահագն Թամրազյան) իրավաբանական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին, լսում կոռուպցիային վերաբերող բողոքները, օգնում դրանք ձեւակերպելու,մարդկանց շահերը պաշտպանելու գործում, իրավունքի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվական թերթիկներով հանրային իրազեկում իրականացնում, կոռուպցիայի մասին հեռուստահաղորդումներ է կազմակերպել Նոյեմբերյանի եւ Իջեւանի տեղական հեռուստաընկերություններում, երիտասարդների համար սեմինարներ կազմակերպել, Իջեւանում անցկացրել կոռուպցիայի դեմ քայլարշավ-ակցիա: Նույն ծրագրով հանրապետությումում ստեղծված 11 ՇՊԱԿ-ներից 5-ը տնօրինում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիան: Փետրվարի 26-ին Իջեւանի ՇՊԱԿ-ում կայացավ ՙՀամակարգային եւ ընթացակարգային բարեփոխումները, որպես հակակոռուպցիոն քաղաքականության կարեւոր բաղադրիչ՚ թեմայով սեմինար: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարեւորեց օրենսդրության համակարգային եւ ընթացակարգային բարեփոխումները, որպեսզի օրենսդրության մեջ կոռուպցիայի համար սողանցքեր չլինեն: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի դրական փորձ նա հիշեցրեց Սինգապուրը: Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես-Տրեխոն ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմիների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության անհրաժեշտությունը, նաեւշեշտեց տվյալ երկրում օրենքի գերակայության առկայությունը,օրինակ բերելով, երբ մեքսիկացիները աշխատանքի համար հատելով ԱՄՆ սահմանը` իսկույն դառնում են օրինապահ: Հայաստանի պետական ծառայողների միության նախագահ, ծրագրի փորձագետ Վաչե Քալաշյանը ասաց , որ մի տեսակ սխալ ընկալում կա պետությունը տարանջատել հասարակությունից, մինչդեռ պետությունը ազգի ինքնակազմակերպման լավագույն ձեւն է, պետական ծառայողներն էլ վարձու աշխատողներ են, ովքեր կոչված են սպասարկել հասարակությանը: Ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը` նա կարեւորեց նաեւ ազգային արժեքային համակարգը, հիշեցնելով մեր էպոսը. Սասունցի Դավիթը Մարութա Աստվածածինը նորոգելու համար աշխարհի տարբեր կողմից վարպետներ է հրավիրում, սակայն ամեն անգամ նորոգվածը քանդվում է: Մինչեւ որ Դավիթը երազ է տեսնում, որ կառույցի հիմքում խաչ պետք է տեղադրի: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ասաց, որ Մաշտոցը քրիստոնեության տարածելիս համոզվեց` հասարակ ժողովուրդը չի կարողանում օտարագիր Աստվածաշունչը յուրացնել եւ հանգեց հայոց գրերի ստեղծման գաղափարին: 
Մեր օրենսգրքերը շատ ծանրաբեռնված են հոդվածներով, հասարակ քաղաքացին ի վիճակի չէ այդ ամբողջը յուրացնել, ինչը կոռուպցիայի համար պարարտ հող է ստեղծում, հարկավոր է օրենքերի պարզ շարադրանքով, բացատրություններով հանրությանը իրազեկել: Կարեն Զադոյ անը համաձայնվեց , ասելով, որ Անգլիայում նման փորձ կա: Սեմինարի ավարտին ժամանեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Արմեն Գեւորգյանը տեսնելով սեմինարի բազմաթիվ մասնակիցներին` կատակեց.
-Ինչ շատ եք, բոլորդ էլ կոռուպցիայի՞ դեմ եք պայքարում:
Կարեն Զադոյանը եւ մարզպետ Ղուլարյանը ստորագրեցին կոռուպցիայի դեմ պայքարի հուշագիր: Ավելի վաղ նման հուշագիր էր ստորագրվել Իջեւանի ՇՊԱԿ-ի եւ մարզի 4 քաղաքապետարանների միջեւ:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1063 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис