Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 12:24
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 17 » Ինչու՞ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում
19:31
Ինչու՞ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում
nullԻջեւան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը ներկայումս ունի 213 աշակերտ: Երկու տարի առաջ աշակերտների քանակը 271 էր: Կրթօջախում սովորողների քանակն առաջիկայում եւս կնվազի, որովհետեւ քաղաքի թիվ 2 դպրոցը վերափոխվում է ավագ դպրոցի, եւ այնտեղ աշակերտների հոսք կլինի: Թիվ 4 դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանն ընդգծում է իր ղեկավարած կրթօջախի տեղադրության առավելությունները. Իջեւանի գրեթե կենտրոնում գտնվող դպրոցը բանուկ փողոցից, մեքենաների աշխույժ երթեւեկից, ի տարբերություն քաղաքի այլ կրթօջախների, կտրված է, ուսումնական հաստատության տարածքը սահմանազատված է դարպասով: Դպրոցը 2005թ. վերանորոգվել է պետբյուջեի միջոցներով, գազաֆիկացված է: Ուսուցումը կատարվում է կաբինետներում: Սակայն այս առավելություններն էլ չեն օգնում աշակերտների թվաքանակի պահպանմանը: Աշակերտների թիվը նվազում է, չնայած նրան, որ տարածաշրջանի գյուղերից աշակերտներ են տեղափոխվում մարզկենտրոն: Տնօրենը աշակերտների թվի նվազումը բացատրում է նրանով, որ քաղաքի այլ դպրոցների դասվարները իրենց դասարանները համալրելու համար 4-5 տարեկան երեխաներին եւ նրանց ծնողներին հրապուրում են իրենց մոտ, եւ որ այս հարցում անելիքներ ունի Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունը: Սակայն իջեւան քաղաքում գոյություն ունի այլ կարծիք, թե դա թիվ 4 դպրոցում կադրային հաճախակի փոփոխությունների, տնօրենի սուբյեկտիվ գործելակերպի հետեւանք է: Վերջին մի քանի տարում այստեղից բազմաթիվ ուսուցիչներ են աշխատանքից ազատվել կամ ինքնակամ հեռացել: Ոմանք նույնիսկ վճռաբեկ դատարան են դիմել, սակայն` անարդյունք: Այս ցուցակում վերջինը 2009թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատված տնօրենի արտադասարանական աշխատանքների գծով տեղակալ Ասյա Օթարյանն է, ով ըստ մարզային ՙՏավուշ՚ թերթի , ներկայումս Տավուշի մարզի մտավորականների խորհրդի նախագահն է: Նրան տնօրենն պայմանագրով աշխատանքի էր ընդունել 2007թ. սեպտեմբերին` հաջորդ տարի երկարաձգելով պայմանագիրը: Սակայն երկու տարի անց տնօրենը պարզել է, որ նա չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին: Տնօրեն Ռոզա Խառատյանի խոսքերով, նրան աշխատանքի է ընդունել, որովհետեւ իր ընկերուհու ընկերուհին էր, նրա աշխատանքից դժգոհ լինելով հանդերձ` չի ազատել, որովհետեւ տիկին Ասյան նյութական խնդիրներ ուներ, մոր գերեզմանաքարի փող պիտի հայթայթեր: Իսկապես տարօրինակ պատճառաբանություն: Դպրոցի մանկապատանեկան խմբակի ղեկավար Ռուզան Բեկնազարյանը, ով մասնագիտությամբ բանասեր է, հայոց լեզվի եւ գրականության ազատ դասաժամեր չլինելու պատճառով հայ եկեղեցու պատմություն եւ հայրենագիտություն է դասավանդում նաեւ... արտադասարանական պարապմունքներին`շախմատ: Նման կարգով շախմատ պարապելն ի՞նչ արդյունքներ պիտի տա... Տնօրենի խոսքերով տարածաշրջանում անցկացված շախմատի մրցումներում դպրոցի թիմը միջինից ցածր արդյունքներ է ունեցել: Ուսումնական գծով փոխտնօրեն Սնուշ Օրդինյանը աշխատանքի ուսուցում է դասավանդում, նաեւ...որպես հոգեբան է աշխատում`փոխարինելով ֆիզարձակուրդում գտնվող հիմնական աշխատողին: Մասնագիտությամբ դասվար Գոհար Օհանյանն արդեն 4 տարի գրադարանավարուհի է :Տնօրենի հետ դպրոցի գրադարան այցելության ժամանակ նրան հարցի, թե որքա՞ն գիրք կա գրադարանում: 
-4300,- պատասխանեց գրադարանավարը:
Աչք էր զարնում գրքերի սակավությունը , ուստի թվի վերաբերյալ կասկած հայտնեցի: Տիկին Ռոզան գրադարանավարին օգնություն հասավ, ասելով, որ այդ թվի մեջ ներառված են նաեւ դպրոցական դասագրքերը, որ մնացած գրքերի քանակը 2650-2700 է:
-Այստեղ 2700 գիրք կա՞,- հարցրի:
-երեւի կլինի,-անվստահ ասաց գրադարանավարուհին:
Ռոզա խառատյանը այս դպրոցը ղեկավարում է 1994թ. հոկտեմբերից: Նա աշակերտների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության եւ ուսուցչի օրվա կապակցությամբ՚ 2004թ. սեպտեմբերի 29-ին արժանացել է կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալի, որը 925 գրամ արծաթե է` ոսկեզօծված: Ռ. Խառատյանը մանկավարժության մեջ ՙմեծ ավանդի եւ նվիրումով աշխատանքի համար՚ 2008թ. օգոստոսի 26-ին արժանացել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհակալագրին: Տիկին Ռոզան դպրոցի նվաճումների մեջ նշում է մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտների մասնակցությամբ բազմաթիվ էքսկուրսիաները: 
Նայեցի դպրոցի հրամանների գիրքը: Գրառումները գեղեցիկ ձեռագրով են արված, սակայն թռուցիկ հայացքն իսկ սխալներ է տեսնում: Հիվանդացած տեխնիկական աշխատողի անունը գրված է Գոհար Օթանյան, իրականում պետք է լինի` Օթարյան: Տնօրենը սկզբում սխալմամբ Օհանյան է գրել, հետո ՙհ՚-ն ՙթ՚ դարձրել, սակայն միեւնունն է` սխալը չի ուղղվել: Մեկ տեղում էլ տնօրենը շաբաթվա օրերն է սխալ է գրել, եւ հավելյալ թուղթ է կպցրել պաշտոնական փաստաթուղթ համարվող գրքում: Տիկին Խառատյանի հետ շրջեցի դպրոցում, որպեսզի ծանոթանամ պայմաններին: Դասարաններից մեկում ջերմաչափը ցույց էր տալիս նորմայից ցածր` 15 աստիճան տաքություն, չնայած երեխաներն ասացին, որ սենյակում բավական տաք է, չեն մրսում: Ինքը` տնօրենն առաջարկեց շոշափել ջեռուցման մարտկոցը եւ ասաց, որ պատուհաններն անհրաժեշտ ջերմամեկուսացում չեն ապահովում: Դասամիջոց էր: Միջանցքում երեխաներն աղմկում էին: Դպրոցի ռազմագիտության ուսուցիչը, միջին տարիքի մի տղամարդ, իր մոտ կանչեց աղմկող մի յոթերորդ դասարանցու եւ դիտողություն անելով` ուժով հրեց երեխայի ուսը: Կողքիցս քայլող տնօրենը կամ չտեսավ կամ չնկատելու տվեց հակամանկավարժական այս արարքը: Հետո երբ այս մասին հարցրի, 15 տարվա տնօրենը սրանում որեւէ արտասովոր բան չնկատեց` համարելով որ դա եւս դաստիրակչության ձեւ է: Տնօրենը նաեւ սովորություն ունի ձմռանը ՙմիամսյակ՚ հայտարարել, որի շրջանակներում կարգադրում է փակել դպրոցի դռները` ներս չթողնելով ուշացած աշակերտներին:
-Ես արտաքուստ եմ խիստ երեւում, այնքան խիստ չեմ, ինչքան իմ մասին ասում են,-հայտարարեց է Ռոզա Խառատյանը:
Նա ինքն էլ հաստատ չգիտի, թե որ թվականից է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, հավանաբար` 2000-ից:


Ոսկան Սարգսյան 
Категория: Կրթություն | Просмотров: 1469 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис