Приветствую Вас Հյուր!
Չորեքշաբթի, 2024.Ապրիլ.24, 06:44
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 13 » Իսկ Հարավային Կովկասում դրանք լոկ հեռանկար են
15:15
Իսկ Հարավային Կովկասում դրանք լոկ հեռանկար են
nullՀարավային Կովկասում խաղաղության ճանապարհը երկար եւ փշոտ է, սակայն դրան միայն երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով կարելի է հասնել: Այս համոզմունքն ունի նոյեմբերյանցի գրող, ազատամարտիկ, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը, ով 2009թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Թբիլիսում մասնակցել է միջազգային գիտաժողովի` նվիրված Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելման գործում կրթության սեկտորի եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների դերին: Կոնֆերանսի նպատակներից էր Հարավային Կովկասի իրավապաշտպան եւ խաղարար կազմակերպությունների ինտեգրացիան , պատմություն առարկայի դասավանդումը հակամարտությունների խաղաղ լուծման եւ տարածաշրջանում բարի դրացիության հաստատման տեսանկյունից, զանգվածային լրատվամիջոցներով, գրականության եւ արվեստի մեջ ՙթշնամու կերպարի՚ կաղապարի հաղթահարումը: Կոնֆերանսը կազմակերպվել էր Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանից կոնֆերանսին մասնակցել են Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը, ՙՄելտեքս՚ ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը, ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, գրող Վահրամ Մարտիրոսյանը, Հայաստանի Հելսինկյան կոմտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ այլոք: Ադրբեջանը հիմնականում ներկայացված էր պատմաբան եւ փիլիսոփա գիտնականներով, քաղաքական վերլուծաբաններով: Կոնֆերանսի ընթացքում հայ եւ ադրբեջանցի մասնակիցների փոխհարաբերությունների ՙսառույցն՚ աստիճանաբար ՙհալվեց՚: Սամվել Բեգլարյանի խոսքերով, ադրբեջանցի գիտնականները ՙմարտականորեն՚ էին ժամանել կոնֆերանս` նպատակ ունենալով իրենց զեկույցներով ներկայացնել պատմական ճշմարտության իրենց տեսակետը: Հայ բանախոսները անկեղծ քննարկումների, բանավեճերի ընթացքում կարողացել են հասնել փոխըմբռնման:
-Ես ինչպես կարող եմ ասել` բոլոր ադրբեջանցիները մեր թշնամիներն են, երբ ադրբեջանցի կինը փրկել է իմ կյանքը,-համաժողովում հայտարարել է Սամվել Բեգլարյանը,- պատմելով խառը ժամանակներից մի դեպք: Բեգլարյանը 1991թ. Ղազախում հայտնված մի նոյեմբերյանցու փրկելու համար ինքնակամ մեկնել է այնտեղ: Քաղաքի կենտրոնական հրապարակում ազերի գազազած ամբոխը ցանկացել է դատաստան տեսնել , սակայն ադրբեջանցի մի կին գլխաշորը նետելով նրանց առաջ` փրկել է նրան: Վերջինս 1989-91թթ. Նոյեմբերյանում ղեկավարել է ժողովրդական շարժումը, կապեր է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի Ղազախի շրջանի առաջնորդների հետ, ինչի շնորհիվ բազմաթիվ գերիներ են փոխանակվել:
-Ի՞նչ տրամադրությամբ, ի՞նչ սրտով ես Թբիլիսիի կգայի, եթե այնտեղ` Նոյեմբերյանում իմ դրկիցի հետ թշնամական հարաբերություններ լինեին,- հարեւանների հետ լավ հարաբերությունների կարեւորությունը շեշտել է Ս. Բեգլարյանը:
Ի դեպ, ադրբեջանցի պատվիրակներն իրենց հետ բերել էին պատմության դասագրքեր, որոնց քարտեզներում Հայաստան անունը բացակայում էր: Մինչդեռ համաժողովի նպատակներից մեկն էլ մասնակիցներին պատմական խնդիրներ ունեցած ժողովուրդների` ֆրանսիացիների եւ գերմանացիների, գերմանացիների եւ լեհերի համատեղ պատրաստված պատմության դասագրքերի փորձին ծանոթացնելն էր: Համաժողովի մասնակիցների միջեւ բարյացակամ հարաբերություններ են հաստատվել: Համաժողովի առաջին օրը հայ եւ ադրբեջանցի մասնակիցները իրար զուսպ բարեւել են գլխի թեթեւ շարժումով, իսկ բաժանման պահին գրկախառնություններ են եղել: Կոնֆերանսի սկզբին վրացիներին տրվել են սեւ, ադրբեջանցիներին` կանաչ, հայերին` նարնջագույն թղթապանակներ, երեք հանրապետություններից մասնակիցներն ըստ պատվիրակությունների, առանձին-առանձին են նստել: Սակայն համաժողովի ավարտին թղթապանակները փոխանակվել են ,պատվիրակության անդամներն էլ խառնվել են իրար` կարծես երփներանգ ծաղկեփունջ կազմելով: Թբիլիսիի ՙՊրեստիժ՚ հյուրանոցում անցկացված համաժողովը նաեւ մշակութային ծրագիր է ունեցել: Ջերմորեն է ընդունվել Վրաստանի լյութերական եկեղեցու երգեհոնահար, ազգությամբ հայ Ռոբերտի կատարումները, ով իր ելույթը սկսելով Բախի ստեղծագործություններով, նվագել է հայկական, վրացական եւ ադրբեջանական ժողովրդական պարեղանակներ:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 915 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис