Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մայիս.03, 22:47
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հոկտեմբեր » 26 » Ժողովրդական պատգամավորը
12:00
Ժողովրդական պատգամավորը
Կարեն Սարիբեկյանին վաղուց եմ ճանաչում: 1992թվականին նա Նոյեմբերյանի սահմանների պաշտպանության դիրքերում էր: 32 հոգուց բաղկացած «Վրեժ» ջոկատի հրամանատարը մարտերում այնքան էր խոշոր տրամաչափի գնդացրից հակառակորդի վրա կրակ բացել, որ ժամանակավորապես կորցրել էր լսողությունը: 
Նա իր ջոկատով ակտիվորեն մասնակցել է Ոսկեպարի, Ոսկեվանի, Վազաշենի, Արցախի պաշտպանությանը, մարտադաշտում կոնտուզիա ստացել: Ազգային ազատամարտի սկզբում արդեն բավական մարտական փորձ ուներ. 1982-83 թվականներին ծառայել է Աֆղանստանում, մասնակցել մարտական գործողություններին: 1998-ից աֆղանական պատերազմի վետերանների Լոռու մարզի միության նախագահն է: Կարեն Սարիբեկյանը 2008թ. մայիսի 12-ին Լոռու մարզի թիվ 31 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր ընտրվեց : Խորհրդարանի ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ է:
Մինչ պատգամավոր անդամ ընտրվելը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենն էր: Վանաձորցի Կարենին լոռեցիները լավ են ճանաչում ու հարգում: Այդ է պատճառը, որ ընտրության մասնակից 31 հազար ընտրողներից 23 հազար 500 –ը քվեարկել էր նրա օգտին: Թիվ 31 ընտրատարածքը մեծ է, ընդգրկում է Լոռու մարզի 4 քաղաք եւ 35 գյուղ: Նա այն եզակի պատգամավորներից է, որ մշտապես ակտիվ շփման մեջ է իր ընտրատարածքի բոլոր բնակիչների հետ, լավատեղյակ է նրանց խնդիրներին, հետամուտ եւ աջակից դրանց լուծմանը: Նրա աջակցությամբ, ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ Ալավերդու տարածքի 8 գյուղ (Աքորի, Կաճաճկուտ եւ այլն) գազաֆիկացվել է, համայնքներից պահանջվող ներդրումն էլ ինքն է ապահովել, Դսեղում համայնքի միջոցներով կառուցված ջրագծերում եւս ներդրում է կատարել: Սեփական միջոցներից ներդրում է կատարել նաեւ Աթան գյուղի համար «Բելոռուս» տրակտոր, Ահնիձորի համար ` «ՈՒԱԶ» մեքենա գնելու, Ծաղկաշատի համար մեքենա ձեռք բերելու համար: Կարեն Սարիբեկյանի ֆինանսավորմամբ Ալավերդի քաղաքի մանկապարտեզի համար սպասք գնվեց, Գյուլագարակի մանկապարտեզն ապահովվեց կահույքով: Աքորի գյուղի եկեղեցին տարիներ շարունակ չէր գործում, պատերը մոտ 1.5 մ հողի տակ էին գտնվում: Կարեն Սարիբեկյանի աջակցությամբ կառույցը նորոգվեց եւ այժմ այնտեղ քահանան հոգեւոր ծառայություններ է մատուցում, արարողություններ են կայանում: Պատգամավոր Կարեն Սարիբեկյանի աջակցությամբ Վանաձորի թիվ 13 դպրոցի հիմնանորոգման համար եկող տարի պետբյուջեից կհատկացվի 160 միլիոն դրամ, 7 միլիոն դրամով թիվ 23 դպրոցի համար չգործող սանհանգույցները կնորոգվեն, կգործարկվեն: Կարեն Սարիբեկյանը օգնում է Վանաձորի ծերանոցի եւ մանկատան հոգսերը հոգալուն: Մանկատունն ավարտած երկու աղջիկների ամուսինները, ինչպես նաեւ` մանկատան երկու նախկին սաներ ներկայումս աշխատում են Կարեն Սարիբեկյանի մոտ: Նրա հովանավորությամբ մանկատան սանուհին ամուսնացավ, տրամադրեց նորապսակների տան կահույքը: Ամուսնական այս արարողությանը մասնակցում էին հանրապետության նախագահի տիկինը` Ռիտա Սարգսյանը,« Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գլադունչիկը: Նրա ծախսերով մանկատան եւս 6 սաների հարսանյաց արարողություններ են կայացել, մանկատան սանուհիներին օժիտ է տրվել: Կ. Սարիբեկյանը բազմաթիվ երեխաների կնքահայրն է:
Այս տարվա օգոստոսին Կարեն Սարիբեկյանի միջոցներով Ալավերդի, Ախթալա քաղաքներից 120 երեխա էքսկուրսիա մեկնեցին Սեւան-Գառնի-Գեղարդ: Սեպտեմբերի 1-ին Վանաձոր քաղաքի հանրակրթական 3 դպրոցների առաջին դասարանցիների գրենական պիտույքների համար 5 հազարական դրամ է հատկացրել` ընդհանուր առմամբ 1 միլիոն 100 հազար դրամ: Ալավերդի քաղաքի դպրոցականների կողմից դասագրքերի վարձակալության անցյալ տարվա բոլոր պարտքերը Կարեն Սարիբեկյանը մարել է:
Կարեն Սարիբեկյանը սերտորեն կապված է իր հոր ծննդավայրի, իր «փոքր հայրենիքի»` սահմանամերձ Ոսկեվան գյուղի հետ, մշտապես կապի մեջ է Ոսկեվանի եւ Ոսկեպարի համայնքապետերի հետ:
Նրա միջնորդությամբ պետբյուջեից շուրջ 9 հազար դոլար հատկացվեց ոսկեվանցի Վաչագան Ղազարյանի սրտի վիրահատության համար: Աջակցել է Ոսկեվանի ավտոկանգառի կառուցապատմանը: Նրա եւ ոսկեվանցի Անաստաս Գրիգորյանի աջակցությամբ նորոգվեց գյուղի կենտրոնական աղբյուրը` Նավը: Օգնել է գյուղի գիշերային լուսավորության ցանցի անցկացմանը: Ոսկեվանում աղբահանություն իրականացնելու համար աղբամանններ է պատվիրել: Աղբամաններն արդեն տեղադրված են սահմանամերձ բնակավայրում: Աժ պատգամավորի աջակցությամբ 2010թվականին, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով նախատեսվում է սահմանամերձ գյուղում 5 կմ երկարությամբ խմելու ջրագծի շինարարությունը : Հայրենի գյուղի համար նաեւ այլ բարեգործություններ է կատարել:
Կ. Սարիբեկյանի բարի գործերը բազմաթիվ են եւ դժվար է մի հոդվածի շրջանակներում դրանք լուսաբանել: Նրա գրասեղանին հարյուրավոր դիմումներ են: Դիմում են սոցիալապես անապահով ընտանքների ուսանողներ , ուսման վարձը մուծելու համար աջակցության համար, շատերն էլ անհապաղ վիրահատվելու կարիք ունեն: Պարի խումբը Բուլղարիայում միջազգային փառատոնի պիտի մասնակցի, մասնակցության ծախսերը հոգալու համար աջակցություն է խնդրում: Եվ Կարեն Սարիբեկյանը հուսախաբ չի անում, օգնում է: Նրա հովանավորությամբ վանաձորցի 82-ամյա Սերյոժա Սարուխանյանը վետերան վազորդների աշխարհի տարբեր երկրներում հաղթող է ճանաչվել, դարձել աշխարհի եւ Եվրոպայի առաջնության մրցանակակիր:
-Իմ ընտրատարածքի բոլոր բնակիչների տվյալներն ունեմ, - ասում է նա` ցույց տալով ըստ բնակավայրերի ընտրողների մասին գրառումներով բազմաթիվ թղթապանակները : Շուրջ 350 աշխատող` միջինը 70 հազար դրամ աշխատավարձով: Այսպիսին ախատանքային անձնակազմ ունի Կարեն Սարիբեկյանը: Գործարարությունից ստացված եկամուտներն էլ ուղղվում են բարեգործությանը: Նրան այս գործում օգնում է մասնագիտությամբ մանկավարժ տիկինը` Նվարդը: 46-ամա Կարենը լավ ընտանիք ունի, երկու դստեր հայր է, տղա թոռնիկ ունի:
Կարեն Սարիբեկյանը անկեղծ է,խոսում եւ գործում է շիտակ, միշտ ուղիղ է նայում մարդկանց աչքերին: Ցանկալի կլիներ, որ Կարեն Սարիբեկյանի նման ժողովրդի հետ սերտորեն կապված, խոսքը մշտապես գործ դարձնող մարդիկ իշխանության մեջ շատ լինեին: Այդ դեպքում մեր երկրի վիճակը հաստատ ավելի բարվոք կլիներ:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1161 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис