ԿԱԴԱՍՏՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՍԿԵՊԱՐԸ "ՏՎԵԼ Է" ԱԴՐԲԵՋԱՆԻՆ - 26 Февраля 2010 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:43
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 26 » ԿԱԴԱՍՏՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՍԿԵՊԱՐԸ "ՏՎԵԼ Է" ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
10:32
ԿԱԴԱՍՏՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՍԿԵՊԱՐԸ "ՏՎԵԼ Է" ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
null 2007 թվականը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (վարչական և ֆիզիկական) քարտեզների (մասշտաբ 1:400000) և «Հայաստանի Ազգային ատլաս» Ա մաս աշխատության հրատարակմամբ: 
 «Հայաստանի ազգային ատլասը մեր ազգային հարստությունն է», «Դրա դերը դժվար է գերագնահատել մեր հանրապետության համար», «խիստ արդիական», «քաղաքական նշանակություն ունեցող հարց»... Նման գնահատականներ էին հնչում Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի հրատարակման կապակցությամբ: Ազգային ատլասի հեղինակն է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ատլասի երկհատորյակում շուրջ 250 քարտեզներով ներկայացված են Հայաստանի ու Արցախի տնտեսաաշխարհագրական և պատմաաշխարհագրական տվյալները: «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» գործադիր տնօրեն Հովսեփ Պետրոսյանն Panorama-ի հետ զրույցում նշեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը քարտեզագրության մասնագետներ քիչ է ունեցել, և ատլասների ստեղծման ժամանակ շատ մեծ դժվարությունների առջև են կանգնել: 
 «3-4 կազմակերպություններ կան, որ, իրանց խելքից դուրս, քարտեզները ինչ ուզում անում են, արտադրում են, բայց քարտեզի վրա սահմանն ու աշխարհագրական տեղանունները` գյուղի անուն, սարի, գետի, ճիշտ չգրելը մեծ հանցագործություն է: Մենք 6 տարիների ընթացքում հազիվ կարողացանք 40 հզ. աշխարհագրական տեղանուններ վերցնել, գրանցել, որից 60 %-ն անբարեհունչ օտարամուտ էր»,- ասում է Հ. Պետրոսյանը: «Հայաստանի Ազգային ատլաս» Ա հատորն արդեն թարգմանվել է անգլերեն, իսկ մինչև տարեվերջ կթարգմանվի նաև Բ հատորը: Հ. Պետրոսյանի խոսքով, ցանկություն կա, որ թարգմանվի նաև ռուսերեն: 
 Կենտրոնի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ մեր քարտեզագրութունը ներկայումս «բարձր մակարդակի» վրա է գտնվում, և դժգոհեց, որ այսօր մասնավոր ֆիրմաները կենտրոնին չեն ներկայացնում իրենց աշխատանքները նախքան հրատարակելը` համաձայնեցնելու համար, ինչպես պահանջում է օրենքը:
 «Մենք ոչ մի բանով չենք տարբերվում միջազգային քարտեզագրությունից, որովհետև հիմա ամբողջը թվային տեխնոլոգիաներով է արվում, տիեզերակայանի օգնությամբ, կոորդինատային ժամանակակից թվային համակարգերով»,- նշեց Հ. Պետրոսյանը:
 ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի գիտաշխատող, բազմաթիվ քարտեզների հեղինակ Վարդան Մխիթարյանի կարծիքով, իհարկե, ծավալուն աշխատանք է կատարվել, սակայն ապշել կարելի է Ազգային ատլասի Ա մասում տեղ գտած սխալների քանակից` երբ համեմատում ենք միմյանց:
«Ատլասի ՀՀ վարչական, ՀՀ ֆիզիկական և թեմատիկ քարտեզներում (ավելի քան 100 քարտեզ) սխալ է տարված ՀՀ պետական սահմանը (1), Ակնարկային և Հողային ֆոնդի քարտեզների միևնույն մասշտաբի դեպքում տարբեր են ՀՀ վարչական սահմանները և համադրելիս չեն համընկնում (2), բազմաթիվ են բնակավայրերի տեղադիրքերի կամայական տեղաշարժերը (3), Տավուշի մարզի Ակնարկային և Հողային ֆոնդի քարտեզներում Ենոքավան բնակավայրի մոտով անցնող գետը տրված է թուրքալեզու Սոյուխսու, իսկ Գեղատափ բնակավայրի մոտի գետը` Փոլադ մակագրություններով: «Հայաստանի Ազգային ատլաս»Ա մասում ԼՂՀ տարածքը տրված է 10129 քկմ, իսկ այս տարի հրատարակված ԼՂՀ ատլասում` 11432 քկմ: Նկատված սխալների և թերությունների ցանկը կարելի է շարունակել»,- փաստում է Վ. Մխիթարյանը` մեկնաբանությունները թողնելով մեզ:
 Քարտեզագրի խոսքով, նույն իրավիճակն է տիրում նաև ՀՀ և ԼՂՀ վարչական և ֆիզիկական քարտեզների դեպքում. «ԼՂՀ պետական սահմանները երկու քարտեզներում անհասկանալի կերպով երկու տարբեր ձևով են տրված: Սահմանների համադրման դեպքում տեսնում ենք, որ դրանք տարբեր են (4): Ինչպե՞ս կարող է պետության սահմանը միևնույն մասշտաբ ունեցող և նույն թվականին հրատարակված երկու քարտեզներում երկու տարբեր ձևով լինել: ՀՀ պետական սահմանը երկու քարտեզների վրա Ոսկեպար բնակավայրի հատվածում սխալ է տարված, որի հետևանքով Ոսկեպար բնակավայրը, որը գտնվում է համանուն գետի ափին, սխալ տարված ՀՀ պետական սահմանի և սխալ տեղադրության հետևանքով հայտնվել է իրական տեղադիրքից մոտ 3 կմ հեռավորության վրա` Ադրբեջանի տարածքում» (5): Վ. Մխիթարյանը ներկայացրեց ևս մի հետաքրքրաշարժ փաստ` քարտեզների վրա Գնդասար լեռան անունը գրված է Մկնասար, այն էլ` տարբեր տեղադրությամբ (6): Վ. Մխիթարյանի կարծիքով, պետական քարտեզագրության բնագավառում տիրող իրավիճակի ուղղակի հետևանք են նաև ՀՀ Կառավարության կայքերում ոլորտին առնչվող տեղեկատվական անճշտությունները: Այսպես օրինակ, ՀՀ Կառավարության կայքում Աշխարհագրական տվյալներ բաժնի Դիրքը ենթաբաժնում գրված է` «արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 00’» (7), ըստ Վ. Մխիթարյանի, նախ գրելաձևն է սխալ, և արևելյան երկայնության 460 00’ միջօրեականն անցնում է ՀՀ տարածքի Սյունիքի մարզով իրենից արևելք թողնելով մարզի տարածքի մեծ մասը: Այսինքն, ըստ գրվածի, Սյունիքի մարզի մեծ մասը ՀՀ-ի տարածքը չէ: «ՀՀ տարածքներից «հրաժարվելու» մեկ ուրիշ օրինակ կարող ենք տեսնել ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում, որի գլխավոր էջի վրա ՀՀ քարտեզն է (8), որի վրա, չգիտես ինչու, չկա Արծվաշեն բնակավայրն իր հարակից տարածքներով»,- ասաց Վ. Մխիթարյանը:
 Հավելենք, որ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը» ստեղծել է 1870 տեսակի քարտեզներ, 10 ատլասներ, բրոշյուրներ և այլն: Կենտրոնը քարտեզագրության ոլորտում լիազոր պետական մարմինն է Հայաստանում:

www.panorama.am

Категория: Լուրեր | Просмотров: 1681 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис