Приветствую Вас Հյուր!
Ուրբաթ, 2024.Մարտ.29, 17:59
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 10 » ՙԿարեւորը համայնքում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՚
11:17
ՙԿարեւորը համայնքում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՚
Նոյեմբերի 22-ին Աչաջրում  կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: 5 թեկնածուների թվում է  Համո  Վաղինակի Գեւորգյանը: 49-ամյա  Համո Գեւորգյանը  նախկին մարզիկ է, պարապել է ըմբշամարտ, ծանրամարտ, կշռաքարերի բարձրացում մարզաձեւեր, ունի առաջին կարգայինի կոչում:  Ազգային ազատամարտին ակտիվ մասնակցության համար պարգեւատրվել է ՙՄարշալ Բաղրամյան՚ շքանշանով, Հայաստանի հանրապետության եւ ԼՂՀ մեդալներով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից ստացած անձնական զենքով եւ այլն: Երկրապահ կամավորականների միության ստեղծման օրից այդ կազմակերպության անդամ է: 1998-ից  անդամակցում է ՀՀԿ-ին: Ունի պատմաբանի բարձագույն կրթություն: Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ որդի: Համո Գեւրգյանը  ընկերական մեծ շրջապատ ունի, անցել է կյանքի մեծ ուղի:
Երբ սկսվեց կոոպերատիվ շարժումը, նա հիմնեց Իջեւանի տարածաշրջանում առաջին կոոպերատիվներից մեկը` կարի արտադրամաս, ուր աշխատում էր 35 մարդ: 1989 թ.  Համո Գեւորգյանը սահմանագոտում էր: Կամավոր   անդամագրվելով  ազատամարտին` նա մեծ մասնակցություն է ունեցել հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանագոտու պաշտպանությունը:  Աչաջրի կամավորական ջոկատի կազմակերպիչներից է, 1992թ. եղել է գյուղի կամավորական ջոկատի հրամանատարը: 1992-ին   իր մարտական ընկերների հետ կազմակերպեց գյուղի սահմաններում պաշտպանական դիրքերի, խրամատների կառուցումը, որին մասնակցեց ողջ գյուղը` թաղամաս առ թաղամաս: Նույն թվականին Սաթրմիշ բարձունքում ադրբեջանական արկի պայթյունից  ծանր կոնտուզիա  ստացավ: 1993թ.,երբ կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, Համո Գեւորգյանը նշանակվեց  պայմանագրային զինծառայողների վաշտի հրամանատար, հաջորդ տարի` առանձին գումարտակի հրամանատար: 1994թ. մարտին Կիրանց գյուղի պաշտպանական դիրքերում նա ծանր վիրավորվեց հակառակորդի ականանետի կրակից: Արկի բեկորները   20 տեղից վիրավորեցին Համոյին: Ձախ ոտքի անդամահատման լուրջ վտանգ կար: Բարեբախտաբար,անվանի միկրովիրաբույժ Արտավազդ  Սահակյանին հաջողվեց փրկել նրա  ոտքը: Սակայն այսօր էլ նրա մարմնի մեջ  9 բեկոր կա` պարանոցում, աջ թեւում եւ այլն: Երկրորդ անգամ վիրավորվելուց հետո էլ նա շարունակեց ծառայությունը : Առողջական վիճակի պատճառով 1997թ. մայորի կոչումով  զորացրվեց: 1998թ.-ից Համո Գեւորգյանը սկսեց զբաղվել գործարարությամբ: 2000թ.  ընտրվեց Աչաջուր համայնքի ղեկավար, 2003-ին վերընտրվեց այդ պաշտոնում: Նրա պաշտոնավարման տարիներին Աչաջրում բավականաչափ գործեր կատարվեցին: Միջպետական մայրուղու մոտ, գյուղ տանող ճանապարհին կանգառ չկար,եւ մարդիկ ավտոտրանսպորտի էին սպասում բարկ արեւի ,անձրեւի, ձյան տակ: Կառուցվեց այդ , ինչպես նաեւ Շիկաթաղի կանգառը: Երբ Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպությունը նոր էր մուտք գործել Տավուշի մարզ, Աչաջուր համայնքը առաջիններից էր, որ այդ կազմակերպության աջակցությամբ ծրագիր իրականացրեց: Այդ ժամանակ GTZ-ի աջակցությամբ դեռեւս չէր ստեղծվել Իջեւանի համայնքների միությունը: GTZ-ը գյուղի ճանապարհների խճապատման համար տրամադրեց ընդամենը 500 հազար դրամ: Սակայն կատարվեցին մեծածավալ աշխատանքներ: Համո Գեւորգյանը այդ նպատակով  ներդրեց անձնական T-130 մակնիշի բուլդոզերը: Ընկերական լայն շրջապատը  մեծ աջակցություն ցուցաբերեց  ( ոմանք շինարարական տեխնիկայով, ոմանք`վառելանյութով): Գործի դրվեց
մեծաքանակ տեխնիկա`էքսկավատորներ, ամբարձիչներ եւ այլն: Գյուղի ճանապարհները հաստ շերտով խճապատվեցին: Այս գործին աջակցեցին աչաջրեցիները , ովքեր իրենց թաղամասում, իրենց տան մոտ խճապատում կատարեցին: Մասնագետների հաշվարկներով` մոտ 60 հազար դոլարի խճապատում կատարվեց: Մեծածավալ աշխատանքներ արվեցին գյուղի հանդամասերի ջրաղբյուրները նորոգելու, ջրահավաք ավազաններ կառուցելու, դրանք  ջրամբարներին միացնելու համար: Դրա շնորհիվ  բարելավվեց գյուղի խմելու ջրի մատակարարումը:  Իջեւանի համայնքների միության աջակցությամբ,  Աչաջրի համայնքապետարանի ներդրումով Մակարագետից ինքնահոս ջրագիծ անցկացվեց ՙՄիջնահանդ՚ տարածք, որի միջոցով շուրջ 100 հա( մեծամասամբ` խաղողի այգի) ոռոգելի դարձավ: Համո Գեւորգյանի  խնդրանքով,այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աջակցությամբ, պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվեց գյուղի մշակույթի տունը: Կրկին Սերժ Սարգսյանին ուղղված  խնդրանքի շնորհիվ եւ այն ժամանակ  ԱԺ պատգամավոր  Արծրունի Ղալումյանի  օգնությամբ Աչաջրի ֆուտբոլի մարզադաշտը նորոգվեց, տրիբունաներ կառուցվեցին: Մեծ աջակցություն էր  ցուցաբերվում գյուղում ֆուտբոլի թիմին եւ մանկապատանեկան սպորտին` արեւելյան մարտարվեստի եւ բռնցքամարտի  խմբերին:  Ստեղծվել  էր մարզական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն, ՙԱչաջուր՚ ակումբն ընդգրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում:  Համո Գեւորգյանի միջնորդությամբ կառավարությունը գումար հատկացրեց գյուղապետարանի շենքի առաջին հարկում գտնվող մարզադահլիճի նորոգման համար, այն  հիմնանորոգվեց: Առողջապահության ոլորտում կատարվող օպտիմալացման ծրագրով պետք էին փակվեին Աչաջրի  բուժամբուլատորիան եւ ծննդատունը: Համո Գեւորգյանի նախաձեռնությամբ տարածաշրջանի 12 համայնքապետերը գրավոր դիմեցին առողջապահության նախարարին, վարչապետին, որպեսզի  այդ որոշումը վերանայվի: Արդյունքում  բուժհիմնարկների փակման վտանգը վերացավ եւ դրանք մինչ այժմ լավագույնս շարունակում են իրենց հանրօգուտ գործունեությունը: Համո  Գեւորգյանի պաշտոնավարման շրջանում, 2005թ. ծագումով աչաջրեցի Աշոտ Շահնազարյանի (ով մշտապես օգնում է գյուղի հիմնախնդիրների լուծմանը) աջակցությամբ  գյուղի գազաֆիկացումը  մեծ թափ ստացավ: Այդ տարիներին փոխվեց Աչաջրի տեսքը, տարածքներ հատկացվեցին  բարետես վաճառասրահներ կառուցելու համար,եւ խանութները ձերբազատվեցին վագոն-տնակներից: 2004թ. ՙՍնունդ աշխատանքի դիմաց՚ ծրագրով եւ ազատամարտիկ, վարպետ Մանվել Սիրեկանյանի հարազատ   համայնքին նվիրաբերած աշխատանքով գյուղի կենտրոնում կառուցվեց կամարակապ գեղեցիկ աղբյուր: Համո Գեւորգյանը հետամուտ էր, որպեսզի   համայնքը   տեխնիկա  ունենա, ձեռք բերվեց ՙԲելոռուս՚ մակնիշի տրակտոր: Նրա պաշտոնավարման 6 տարիներին ավելի շատ գործ է արվել, քան  վերոհիշյալ աշխատանքները: Վերջին 3 տարիներին  Համո  Գեւորգյանը զբաղվում էր  գործարարությամբ, մասնավորապես` ձկնաբուծությամբ: Առաջիկա ընտրությունների կապակցությամբ  նրան մի քանի հարցեր ուղղեցի:
-    Պարոն Գեւորգյան, Դուք  Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եք: Համայնքի ղեկավարի թեկնածուների  թվում, ձեզնից բացի,կա ՀՀԿ անդամ: Այս ընտրություններում ու՞մ է սատարում կուսակցությունը:
-Կայացել է ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ժողով, որը որոշում է ընդունել առաջիկա  ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ:
-    Ի՞նչ կարող եք ասել ձեր մրցակիցների եւ ընտրվելու շանսերի մասին:
-    Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել: Միայն ասեմ, որ ընտրության արդյունքը ժողովուրդն է որոշելու:
-    Ձեր ընտրվելու դեպքում Աչաջրում ի՞նչ դրական փոփոխություններ են լինելու:
-   Ամենից շատ կարեւորում եմ գյուղում առկա լարվածության մեղմացումը,   հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտի ստեղծումը, գյուղի հասարակության համախմբումը` հանուն Աչաջրի զարգացման: Համայնքապետարանը կաշխատի թափանցիկ աշխատաոճով,  համայնքի բնակչությանը հաշվետու կլինի: Աչաջրեցիները կիմանան, թե ի՞նչ նպատակով են ծախսվում համայնքի ֆինանսները, ի՞նչ ծրագրեր են իրականացվում: Համայնքի բնակիչների կարծիքը մշտապես հաշվի կառնվի, իսկ առավել կարեւոր առաջարկները կքննարկվեն ավագանու նիստերում: Կարեւորում եմ համայնքի ճանապարհների նորոգումը: Որպեսզի վերանորոգված ճանապարհները երկար ծառայեն, կիրականացվեն նաեւ ջրահեռացման աշխատանքներ: Կնորոգվեն նաեւ  հանդամիջյան ճանապարհները: Գյուղացին պիտի կարողանա աճեցրած բերքը դաշտերից  բերել:  Հեռավոր սարեր տանող ճանապարհներին եւս վերանորոգման աշխատանքներ կարվեն:  Աչաջրի  խմելու ջրագծերում շատ վնասված տեղեր կան, թաղամասեր կան, ուր ջուրը չի հասնում:  Խմելու ջրագծերի  եւ ներքին ցանցի  վերանորոգման  շնորհիվ կնվազեն կորուստները,խմելու ջրի մատակարարումը էապես կբարելավվի: Նպատակ կա գյուղի վերեւի հատվածում ոռոգման ջրամբար կառուցել, որը կսնուցվի Մակարագետից: Բուժամբուլատորիան  եւ ծննդատունը կապահովվեն մշտական ջրով: Կընդլայնվի գյուղի գիշերային լուսավորության ցանցը, կխթանենք Աչաջրում մշակույթի եւ սպորտի զարգացմանը: Համայնքի համար ձեռք կբերվի գյուղատնտեսական տեխնիկա (վարուցանի եւ հնձի համար): Համայնքի հիմնահարցերը լուծելուն կուղղվեն համայնքի միջոցները, պետական բյուջեից ստացվող գումարները,  տարբեր միջազգային կազմակերպությունների,  իմ ընկերական շրջապատի հնարավորությունները, արտերկրում ապրող աչաջրեցիների կողմից համայնքին կատարող նվիրատվությունները:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1080 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 n  
0
ok

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис