"ԿԱՐՈՂ ԵՄ ԼԻՆԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԹԵ ՏԻՄ, ԹԵ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ" - 13 Ноября 2009 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:41
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 13 » "ԿԱՐՈՂ ԵՄ ԼԻՆԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԹԵ ՏԻՄ, ԹԵ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ"
23:33
"ԿԱՐՈՂ ԵՄ ԼԻՆԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԹԵ ՏԻՄ, ԹԵ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ"
Վարուժան Բաբաջանյանը նոյեմբերյանցի այն գործիչներից է, որի գործունեությունը մշտապես գտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում:  Քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, կրթություն. ահա ոչ լրիվ հետաքրքրությունների ցանկը, որի տարաբնույթ շերտերում գործունեություն է ծավալում պատմաբան, Նոյեմբերյանի ավագանու խորհրդի անդամ Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ: Բավականին երկար ժամանակ ''Տեսանկյունը'' նրա հետ հարցազրույց չէր վարել, կային բազմաթիվ կուտակված հարցականներ, որը, թերևս, պատճառ հանդիսացավ, որ իմ զրույցը Վարուժան Բաբաջանյանի հետ առավել լարված և սուր ստացվի:
- Թերևս հարցը կթվա ժամանակավրեպ, սակայն երբեք  ուշ չէ լսել Ձեր կարծիքը որպես պատմաբանի և քաղաքագետի` ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը և ինչպիսի՞  հեռանկարներ եք տեսնում:
- Հայ-թուրքական հարաբերությունները ներկայում թևակոխել են ակտիվ զարգացումների փուլ: Հատկանշական է, որ դրանք դրսևորվում են տարբեր հարթություններում՝ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունից սկսած պաշտոնական շփումներով վերջացած: Այս հանգամանքը էապես փոխում է հայ-թուրքական հարաբերությունների որակը, որը բնորոշվում է որպես դինամիկ զարգացող և առարկայական: Այլևս քաղաքական լեքսիկոնում կենսունակ չեն բացահայտ մերժողական մոտեցումները, որոնք տարիներ շարունակ տիրապետող են եղել և՛ հայ, և՛ թուրք հասարակություններում: Սա համարում եմ դրական ձեռքբերում: Սակայն պետք է գիտակցել, որ մեր նկատմամբ հետաքրքրությունները Թուրքիայի համար սահմանափակվում են միայն քաղաքական  դիվիդենտներ շահելու ենթատեքստով, ուստի կարծում եմ, որ այս բանակցություններում առավելագույնը ստանալու համար անհրաժեշտ է ժամանակավորապես սառեցնել սկսված պրոցեսը և շարունակել ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, որը լրացուցիչ երաշխիքներ կտա հայ դիվանագիտությանը` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման ճանապարհին:
- Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը կարող է նպաստել տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը:
- Այս պահին թուրքական սահմանի բացումը չի կարող ճգնաժամի հաղթահարման խթան հանդիսանալ: Ընդհակառակը, հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պայմաններում  շարքից դուրս եկած երկաթուղին, ավտոմայրուղիները և շատ այլ ենթակառուցվածքներ կպահանջեն հսկայական ֆինանսական ներդրումներ, որին մենք դեռևս պատրաստ չենք:
- Նոյեմբերյանի ավագանու կազմում աչքի եք ընկնում բավականին ակտիվ և համարձակ դիրքորոշումներով: Արդյո՞ք դա քաղաքական հետագա պայքարի համար իմիջային լուծում չէ:
- Հարցի ենթատեքստը հասկացա: Դուք գիտեք, որ ավագանու գործունեությունից դուրս, քաղաքական դաշտում, ավելի սուր առճակատումների եմ գնացել: Երբ զոհասեղանին քո անվտանգությունն է դրված` ավելորդ է խոսել իմիջի մասին: Ես լռությամբ կրել եմ իմ խաչը, ամպագոռգոռ կերպով չեմ հոխորտացել, որ ամեն ինչ անում եմ մեր ժողովրդի համար... Ամեն մարդ հասկացել է այնպես, ինչպես իրեն հարմար է եղել: Ամեն դեպքում, հասարակության գիտակից մասը գոնե ներքուստ ընկալել է, որ իմ քաղաքական գործունեությունը, բոլոր թերություններով հանդերձ, եղել է անկեղծ: Եթե դա իմ իմիջի ձևավորման մեջ դեր է խաղացել` ես հպարտ եմ այդ փաստով:
- Բայց Ձեր գործունեությունը  միշտ տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել...
- Այո, իմ անձի շուրջ խարդավանքներ են հյուսվել, ինձ մեղադրել են ամենաանհավանական բաների մեջ... Ես չեմ նեղանում, դա իմ ճակատագիրն է: Ես իմ խաչը համբերությամբ ու հպարտությամբ եմ կրում:
- Տարօրինակ չէ՞, որ 25 տարեկան երիտասարդը կարող է այդքան տարաբնույթ  գործունեություն ծավալել, հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրում հնարավորությունները բավականին սուղ են: Արդյո՞ք հովանավորչության հետք  չկա այս ամենի մեջ:
- Ես համեստ մարդ եմ` բավականին համեստ հնարավորություններով: Պարզապես ես ձգտում եմ իմ ապրած ամեն մի օրը դարձնել հետաքրքիր և օգտակար, և ասեմ, որ առանձնապես ջանքեր չեմ գործադրում դրա համար: Ամեն ինչ անում եմ Աստծո հովանավորչությամբ:
- Երկու անգամ անընդմեջ ընտրվել եք ավագանու անդամ, սակայն միշտ տպավորություն է ստեղծվել, որ հաջորդ ընտրություններին առավել բարձր նշաձող եք ընտրելու: Ինչպիսի՞ ծրագրեր կան առաջիկայում:
- Միակ նորությունը, որը կարող եմ ասել, այն է, որ ավագանու հաջորդ ընտրություններին հավանաբար չեմ առաջադրվի: Չեմ ուզում, որ իմ կերպարը հոգնեցնի հասարակությանը: Քաղաքական մկրտության համար յոթ տարին լիակատար բավարար ժամանակաշրջան է: Ես առաջ եմ նայում: Կշռում, վերլուծում եմ ամենաաննշան թվացող մանրուքները, ճշտում եմ իմ տեղը խաղատախտակին: Ես վա-բանկ չեմ գնա: Ինձ երջանիկ լինելու համար բավական է անգամ գյուղատնտեսի պարզ աշխատանքը: Այլընտրանքի ներկայիս կարգավիճակը ինձ լիովին բավարարում է: Երբ որպես քաղաքացի դժգոհ կմնամ գործող իշխանությունից, այն ժամանակ կարող եմ լինել այլընտրանք թե' ՏԻՄ, թե ԱԺ ընտրություններում:
- Վերջերս տեղեկացանք, որ անցել եք դասախոսական աշխատանքի ''Հրաչյա Աճառյան'' համալսարանում:  Դժվար չէ՞  արդյոք համատեղել դասախոսի աշխատանքը գործարարության, թեկնածուական ատենախոսության և գործունեության մյուս ոլորտների հետ:
-  Համալսարանը այն վայրն է, որտեղ ես հոգեպես հանգստանում եմ, ինձ առավել լիակատար և ամբողջական եմ զգում: Հրաշալի է, որ ոչ միայն գիտելիքներդ, այլ կյանքիդ փորձառությունը փոխանցելու հնարավորություն ես ունենում: Հավատացեք, որ կյանքիս լավագույն պահերը լսարանում անցկացրած րոպեներն են:
- Ժամանակին դուք ''Արձագանք'' թերթի գլխավոր խմբագիրն էիք:  Վերջին շրջանում թերթի հրատարակությունը դադարեցվեց: Ինչն էր պատճառը:
- Պատճառների մասին չէի ցանկանա խոսել: Միայն հավելեմ, որ 1-2 ամսից թերթը կվերահրատարակվի շքեղ տեսքով և օբյեկտիվ ու սուր ոճով, ինչով աչքի էր ընկնում իր գործունեության տարիներին:

Զրուցեց Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆԸ
Категория: Լուրեր | Просмотров: 633 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис